"Լոկոմոտիվ Երևան" ՖԱ–ի տնօրեն
Ա․ Քանանյանի հարցազրույցը
Հայկական ֆուտբոլի ներկա իրավիճակի, անցած 4 տարիների և ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին․
Ա․ Մելիքբեկյան–ի ամբիցիաները ՀՖՖ–ին արժեցան շուրջ 140,000 Եվրո
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
FC Lokomotiv Yerevan
Professional football team
27/06/2022
Կենտրոն ՀԸ անդրադարձը «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ին
#լոկո #լոկոմոտիվ #հֆֆ #ՀՖՖ #ֆուտբոլ
10/11/2021
Ջայլամի քաղաքականությունը հայկական ֆուտբոլում
Հարգելի ֆուտբոլային հանրություն,
Ստորև ներկայացնում ենք ՀՖՖ 03.11.2021թ-ի գրույթունը այն մասին, որ Սպորտային Արբիտրաժային Դատարանի 29.07.2021թ.-ի վճռով «Լոկոմոտիվ» ՖԱ - ի և թվով 14 անդամների նկատմամբ ՀՖՖ կողմից կիրառված բոլոր պատժամիջոցները ամբողջությամբ վերացվել են և հետևաբար նրանք կարող են շարունակել իրենց ֆուտբոլային գործունեույթունը:
Բոլորն են հիշում, թե ինչպիսի շուքով և աղմուկով ՀՖՖ ներկայիս ղեկավարությունը, ներկայանալով որպես հայկական ֆուտբոլի փրկիչներ, 2020 թ-ի ամռանը ի լուր աշխարհի մեր ակումբի պաշտոնյաներին և ֆուտբոլիստներին մեղադրեց պայմանավորված խաղերում նարգրավված լինելու մեջ, որը, ոչ միայն ֆուտբոլում, այլև առհասարակ ցանկացած այլ սպորտաձևում ամենասարսափելի և վարկաբեկիչ մեղադրանքն է, որը կարող է լինել:
Տվյալ դեպքում, չնայած այն հանգամանքին, որ Սպորտային Արբիտրաժային Դատարանի կողմից վճիռը կողմերին ծանուցելու պահից անցել է ավելի քան երեք ամիս, աջ ու ձախ ժողովրդավարություն և թափանցիկություն քարոզող ՀՖՖ ղեկավարությունը, այս հարցում քար լուռ է: Որևէ խոսք կամ պարզաբանում ՀՖՖ-ն մինչ օրս պաշտոնապես չի ներկայացրել:
Ավելին, ՀՖՖ-ն մինչ օրս որևէ գործողություն, որն ուղղված կլինի մեր ակումբի խախտված իրավունքները վերականգնելուն, այդ թվում ՀՖՖ-ին մեր անդամության ապօրինի կասեցումը վերացնելուն, նույնպես չի նախաձեռնել:
ՀՖՖ ղեկավարությունը լուռ է ամոթի զգացումից դրդված, թե այլ դրդապատճառնեով, այս պահին չենք կարող ասել, սակայն, կեղծ մեղադրանքներով պատժի ենթարկված անձանցից, ինչպես նաև՝ ֆուտբոլային հանրությունից, նման բիրտ ձևով առաջնությունը հարամելու համար, ներում հայցելու և այնուհետև հրաժարական ներկայացնելու փոխարեն, նրանք գերադասել են ջայլամի քաղաքականություն որդեգրել, երբ իրականության հետ առերեսվելիս, որոշում ես գլուխդ խրել ավազի մեջ: Թե որքա՞ն կձգեն նման դիրքով, ցույց կտա ժամանակը, բայց պետք չէ մոռանալ , որ նման դիրքավորումը որոշ ժամանակ անց երաշխավորում է նվազագույնը թթվածնային քաղցի առաջացում, դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:
Հարգանքներով,
«Լոկոմոտիվ» ՖԱ
Federation of Armenia
02/08/2021
«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը հաշվարկում է ՀՖՖ-ի կողմից՝ իրեն հասցված ֆինանսական և բարոյական վնասի չափը
Սիրելի հայրենակիցնե՛ր, ֆուտբոլային համա՛յնք։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանը ամբողջությամբ բավարարել է Լոկոմոտիվ ֆուտբոլային ակումբի հայցը ընդդեմ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի:
Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանի վճիռը հրապարակվելու է օգոստոսի 5-ից հետո։ Այդ իսկ պատճառով մեր մամուլի ասուլիսը կկայանա դատարանի կողմից վճիռը հանրայնացնելուց հետո, որպեսզի կարողանանք հանրությանը ներկայացնել ամբողջ պրոցեսի ողջ մանրամասները։
Ներկա պահին մեր պաշտպանական թիմը՝ համագործակցելով մի շարք տեղական և միջազգային փորձագետների հետ, կատարում են հաշվարկ-գնահատում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից մեր ակումբին և նրա յուրաքանչյուր անդամին հասցված ֆինանսական և բարոյական վնասի իրական չափը պարզելու համար, որպեսզի բոլոր իրավունքները վերականգնելուց զատ ամբողջությամբ վերականգնվեն նաև մեր ակումբին հասցված ֆինանսական և բարոյական վնասները միջազգային դատարանի միջոցով։
Մամուլի ասուլիսի վայրի և ձևաչափի մասին հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։
Футбольный клуб «Локомотив» оценивает размер финансового и морального ущерба, нанесенного ему ФФА.
Уважаемые соотечественники, футбольное сообщество!
Напомним, что Спортивный арбитражный суд Лозанны полностью удовлетворил иск футбольного клуба «Локомотив» против Федерации футбола Армении.
Приговор Спортивного арбитражного суда Лозанны будет опубликован после 5 августа.Поэтому наша пресс-конференция состоится после того, как суд огласит приговор, чтобы мы могли представить общественности все детали процесса.
В настоящее время наша команда защиты в сотрудничестве с рядом местных и международных экспертов проводит расчеты и оценки , чтобы выяснить реальный размер финансового и морального ущерба, нанесённый Футбольной Федерации Армении Футбольному клубу и каждому из его членов.
Так же проводится расчёты и оценки о материальном и моральном ущербе причинённом в международном суде.
О месте и времени проведения пресс-конференции мы оповестим дополнительно.
FC Lokomotiv assesses the amount of financial and moral damage inflicted on it by the FFA
Dear compatriots, football community!
As we have already informed, the Lausanne Court of Arbitration for Sport has fully upheld the lawsuit of Lokomotiv Football Club against the Football Federation of Armenia.
The verdict of the Lausanne Court of Arbitration for Sport will be published after August 5. That is why our press conference will take place after the court makes the verdict public, so that we can present all the details of the whole process.
At present, our defense team, in cooperation with a number of local and international experts, is conducting calculations and assessments, to determine the real amount of financial and moral damage inflicted on our club and each of its members by the Football Federation of Armenia, so that all rights are restored financial and moral damages caused through an international court.
We will make an additional announcement about the location and the gauge of the press conference.
29/07/2021
Լոկոմոտիվ ֆուտբոլային ակումբը Լոզանի արբիտրաժային դատարանում հաղթել է ՀՖՖ-ին:
Սիրելի հայրենակիցնե՛ր, ֆուտբոլային համայնք
Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը ամբողջությամբ բավարարել է «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հայցը ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ չեղարկելով և առոչինչ համարելով 02.07.2020թ-ի Կարգապահական և էթիկայի, ինչպես նաև 29.07.2020թ-ի բողոքարկման կոմիտեների՝ պայմանավորված խաղերի ակնհայտ ապօրինի պատրվակով «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի դեմ կայացված որոշումները։
Այսպիսով վերականգնված են «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի բոլոր իրավունքները որպես ՀՖՖ լիիրավ անդամ և վերացված են բոլոր որակազրկումները։
Ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել մեր՝ Շվեյցարիայի, Ուկրաինայի և Հայաստանի փաստաբաններին, ակումբի անդամներին՝ կատարված ահռելի աշխատանքի համար։
Գործի մի շարք մանրամասների և մեր հետագա անելիքների մասին հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ՝ մամուլի ասուլիս հրավիրելով։
Уважаемые соотечественники, футбольное общество. С большой радостью хотим сообщить, что Спортивный арбитражный суд ЛОЗАННЫ полностью удовлетворил иск футбольного клуба к Футбольной федерации Армении, отклонив и аннулировав решение Комитета по дисциплинарной этике от 02.07.2020,а так же решение Апелляционного комитета в связи с явно незаконными обвинениями Федерации в договорных матчах с участием футбольного клуба .
Таким образом, все права футбольного клуба как полноправного члена ФФА восстановлены и все дисквалификации сняты.
Выражаем огромную благодарность нашим юристам из Швейцарии,Украины,Армении и членам клуба за проделанную огромную работу.
О ряде подробностей дела и о наших дальнейших планах мы сделаем официальное заявление, созвав пресс-конференцию.
Official statement
Dear Compatriots, football community!
We are very happy to inform you that the Court of Arbitration for Sport (CAS) has fully upheld “Lokomotiv” football club’s lawsuit against the Football Federation of Armenia dismissing and annulling the decision of Disciplinary and Ethics Committee (02.07.2020) as well as the decision of Appeal Committee (29.07.2020) related to the FC “Lokomotiv”.
Thus, all the rights of “Lokomotiv” FC as a full member of the FFA have been restored and all disqualifications have been eliminated.
We would like to express our deep gratitude to our lawyers from Switzerland, Ukraine, Armenia and the members of our club for the tremendous work done.
We will make an official statement about the details of the case and about our further actions conveying a press conference.
#լոկոմոտիվ
#լոկոմոտիվերևան #ֆուտբոլ #հայկականֆուտբոլ
01/04/2021
«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը ի ստրե շնորհավորում է Հայաստանի Ազգային հավաքականին , ֆուբոլասերներին , ֆուտբոլային ընտանիքին այս անհավանական , բայց սպասելի հաղթանակի կապակցությամբ։
Լոկոմոտիվ ֆուտբոլային ակումբը Հայաստանի Ազգային հավաքականին մաղթում է նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ։🇦🇲🇦🇲🇦🇲
29/03/2021
«Լոկոմոտիվ» ՖԱ-ը սրտանց շնորհավորում է Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչին և իր մարզչական անձնակազմին ,ֆուտբոլիստներին , ինչպես նաև տեխնիկական անձնակազմին այս երկու հաղթանակների համար և մաղթում հաջողություն Ռումինիայի հավաքականի հետ խաղում։
19/03/2021
Սիրելի հայրենակիցներ , ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներ.
Անդրադառնալով Հայկական ֆուտբոլում վերջին շրջանում տեղի ունեցող աղետալի զարգացումներին ցանկանում ենք արձանագրել հետեւյալը.
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը, 2019թ.-ի դեկտեմբերի 23-ին բեմադրված ընտրությունների արդյունքում, թույլ տալով ՀՖՖ կանոնադրության բազմաթիվ եւ կոպտագույն խախտումներ, տիրացավ ՀՖՖ ղեկավար պաշտոններին։
Ընտրությունների բեմականացումը ապահովելու նպատակով, նախ եւ առաջ բավականին խնդրահարույց հիմնավորումներով եւ ընթացակարգերով կասեցվեցին այն անդամների անդամությունը, որոնք ակնհայտորեն դուրս էին կազմակերպիչների վերահսկողության շրջանակից։ Մնացած ակումբներից որոշների նկատմամբ կիրառվեցին ճնշումներ, իսկ որոշների մասնակցությունը այդ բեմադրույթանը թողնվում է վերջիններիս խղճին։
Փաստը մնում է այն, որ այդ պահից սկսած` ՀՖՖ այսպես կոչված ղեկավարությունը, ՀՖՖ առաջնություններում առողջ մթնոլորտ ապահովելու փոխարեն, առաջնություններին մասնակից ակումբներին ըստ էության դասակարգեց յուրայինների եւ ոչ այդքան, մեծամասամբ դա պայմանավորելով այդ ակումբների կողմից ընրություններին դրսեւորած վարքագծով, իչպես նաեւ ՀՖՖ գործունեությունը քննադատելու եւ ըննդդիմանալու հանգամանքով։
ՀՖՖ կողմից չապահովվեց նաեւ ՀՖՖ որոշ մարմինների, մասնավորապես ՀՖՖ կարգապահական եւ էթիկայի կոմիտեի եւ ՀՖՖ բողոքարկման կոմիտեի պրոֆեսիոնալ եւ անկախ կազմերի ձեւավորումը, որոնք առաջնույթուններում առաջացած խնդիրների անաչառ եւ ՀՖՖ կանոնադրությանը եւ կանոնակարգերին համապատասխան լուծումներ տալու փոխարեն, դարձան ՀՖՖ ղեկավարույթան հնազանդ կամակատարները եւ իրենց ապօրինի որոշումներով էլ ավելի խորացրեցին առկա վիճակը։
Դրա վառ օրինակներից մեկը 02.07.2020թ, ՀՖՖ կարգապահական կոմիտեի, իսկ հետագայում նաեւ ՀՖՖ բողոքարկման կոմիտեի ապօրինի, ուղղորդված և մեր ակումբը կազմաքանդելու նպատակ ունեցող որոշումն էր, որի հետևանքով իրենց սիրելի մարզաձևով զբաղվելու հնարավորությունից զրկվեցին ավելի քան 200 պատանի ֆուտբոլիստներ, փակվեց ավելի քան 25 աշխատատեղ, ինչպես նաեւ պատճառվեց նյութական եւ ոչ նյութական այլ վնասներ: Սակայն ֆուտբոլային ընտանիքի անդամների, բացառությամբ մի քանիսի, անտարբերությունն ու լռությունը այս և մի շարք այլ անօրինականությունների հանդեպ ՝ ՀՖՖ ղեկավարությանը հնարավորություն տվեց «բարեhաջող» շարունակելու հայկական ֆուտբոլը իսպառ կազմաքանդող գործողությունները: Արդյունքում, մեկ մրցաշրջանի ընթացքում իրենց գործունեությունը դադարեցրեցին Բարձրագույն խումբը ներկայացնող 2 ակումբ , ինչպես նաև Առաջին խումբ ներկայացնող 1 ակումբ:
Սույնով ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել «Լոռի» ՖԱ-ին նման դժվար եւ ծայրահեղ քայլին դիմելու հարցում, բայց նաեւ վստահենք, որ նման քայլի դիմելը դա պայքարի մնացած միակ միջոցն էր։
Խիստ դատապարտելով ՀՖՖ ղեկավարության նման անընդունելի եւ կործանարար գործելաոճը՝ ֆուտբոլային բոլոր ակումբներին եւ ֆուտբոլային համայնքի բոլոր ներկայացուցիչներին կոչ ենք անում, մի կողմ դնել անձնական ամբիցիաները եւ համախմբվել հանուն հայկական ֆուտբոլի։ Այսուհետ դրսեւորած անտարբերությունը էլ ավելի է խորացնելու առկա ճգնաժամը եւ վստահաբար այդ անօրինականությունների և անարդարությունների շղթան մի օր թակելու է յուրաքանչյուրի դուռը:
Հարգանքով
Լոկոմոտիվ ՖԱ
23/12/2020
Մեծ ցավով տեղեկացանք , որ Դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը։
Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատում»։
«Լոկոմոտիվ» ՖԱ-ի ամբողջ անձնակազմը ցավակցում է Արկադի Անդրիասյանի հարազատներին, մտերիմնրին ու ընկերներին։🙏🙏🙏😔😔😔
17/10/2020
Ցավալի լուր😔
Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է «Լոկոմոտիվ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը։
«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր վիշտն ու իր զորակցությունը հայտնում Էրիկ Սարյանի ընտանիքին և հարազատներին ։🙏🙏🙏
#Հաղթելուենք
09/10/2020
Այսօր՝ «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան ֆուտբոլիստները ընկերական հանդիպումից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհված «Լոկոմոտիվ» ՖԱ -ի ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի և բոլոր զոհվածների հիշատակը։🙏🙏🙏 #հաղթելուենք
08/10/2020
Ցավալի լուր😔
Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է «Լոկոմոտիվ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանը։
«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր վիշտն ու իր զորակցությունը հայտնում Դավիթ Բաբայանի ընտանիքին և հարազատներին ։🙏🙏🙏
#Հաղթելուենք
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Website
Address
Manandyan 41
Yerevan