05/02/2022
Ուշադրություն ❗❗
📢📢 Խոյ ազգային պարի խումբը հայտարարում է նոր ընդունելություն :
Այս հնարավորությունը հենց քեզ համար է, եթե դու
🔸️ սիրում ես ազգային պարեր ու երգեր,
🔸️ գնահատում ես հայ ազգային մշակույթը և ուզում ես դառնալ դրա կրողն ու փոխանցողը,
🔸️ունես մեծ ցանկություն ու պատրաստակամություն,
🔸️փնտրում ես հաճելի, գաղափարական ու ընկերական մթնոլորտ այս ամենը սովորելու համար
📌 Միանալով Խոյին՝ դուք ազգային երգեր ու պարեր սովորելուց զատ, կդառնաք մեր ազգային-գաղափարական ակումբի անդամ, պարբերաբար կհանդիպեք ոլորտի տարբեր մասնագետների հետ և կմասնակցեք ամռանը կազմակերպվող ամենաազգային ճամբարին՝ ԽոյԱրշավին:
📍📍 Մեզ միանալու համար պետք է գրանցվել հետևյալ հղմամբ`
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScCrciWMLPVDS8BG4q9csz_4xJdB36wuQZ_Wzc9crnR12IYXw/viewform
Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտերի և հարցազրույցի հիման վրա:
02/06/2021
⏳Ավանդույթի համաձայն` մինչ կսկսենք ճամբարային օրերի հետհաշվարկը, մի փոքր պատմենք այն վայրերի մասին, որտեղ անցկացնելու ենք 4 անմոռանալի օր։
🏠⛺Մեր առաջին և 4-օրյա մշտական կանգառը լինելու է Երվանդաշատում գտնվող արևաշատ ArevaTun / ԱրևաՏուն-ը։
Արևատան հիմնադիրներն են Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի դուստրը՝ Գոհար Գորգիսյանը և ընկերները՝ Սամվել Բադալյանը ու Լիլիթ Գուրօղլյանը:
Արևատունը Արմավիրի սահմանամերձ համայնքներիի ակտիվ երիտասարդական կենտրոն է, որտեղ իրականացվում են կրթական,ոչ ֆորմալ դասընթացներ, տարաբնույթ մշակութային ծրագրեր։
Դե ինչ, բաց մի թողեք բնության գրկում, արկածներով, ազգային համ ու հոտով լի օրեր ունենալու հնարավորությունը:
📍Ծրագրին կարող են մասնակցել Արմավիրի մարզի՝ 15-17 տարեկան երիտասարդները
⏰ Ծրագրին դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 30
Ծրագրի մանրամասները և հայտը՝ https://docs.google.com/forms/d/1F3HJotWpPfUY3z4T2Kir3xqfrtz5tfkovRpsXDwr0xA/edit
27/05/2021
Այսօր հայդուկապետ,հայ ազատագրական շարժման առաջամարտիկ, «սարերի ասլան» Գևորգ Չաուշի նահատակության օրն է .
«Թող մարեն աչքերս, միայն թե տեսնեմ Հայաստանի անկախության արևը». Գ. Չ.
Խալիլ աղան կկտրե մեռած Սերոբի գլուխն ու կտանի Մուշ, էն տեղից էլ Բիթլիս։
Մյուս օր Գևորգ Չաուշն ու Անդրանիկ կիգան Տեր Քաջի տուն, զենքեր կվերուն ու կերթան Ավեի հոգուն։ Անդրանիկ ոսկրացավով հիվանդ կեղեի ու ձեռքին մի փետ։ Զգույշ կմոտենան դռան ու բանալու ծակեն ականջ կդնեն։ Կիշեն, որ ռես Ավեն տուն չէ, գնացել է ժղլտուն։ Պատի տակ կսպասեն։ Իրիկվան Ավեն կիգա կմտնի իր օդեն։ Իրենք ետևից ներս կմտնին։
Ավեն տղեքին տեսնելով կելնի կկանգնի։ Անդրանիկ կասե. «Մեղա աստծո, դու իմա՞լ կելնիս կկանգնիս մեր առջև։ Նստիր, ռես Ավե, նստիր»։
— Չէ, դուք նստեք, — կասե Ավեն ու աչքով կենե կնկան ու հարսին, որ հաց բերեն Գևորգ Չաուշի ու Անդրանիկի համար։
Գևորգ Չաուշ կասե» «Ռես Ավե, ոչ քո հացն, ոչ քո հարիսեն մեզ հարկավոր չէ։ Մենք կուշտ ենք։ Դու գնա էն ուխալ օսկին բեր, որ Մութասարիֆն տվել է քըզի»։
Ավեի ջան դող կընկնի։ Կելնի կերթա մի քանի օսկի կբերե։
— Չէ, — կասե Գևորգ Չաուշ, — գնա ամանով առ ու արի։
Ավեն կերթա կիգա կես բուռ օսկի կբերե։
— Քեզ բան ասի. գնա ուխալով օսկին առ ու արի։
Ավեն վախից կմտնի ախոռ։
Գևորգ Չաուշն ու Անդրանիկ կիշեն, որ Ավեն ուշացավ։ Կերթան ախոռ։ Ախոռ մութ կեղեի։ Մոմլուցկիներ կվառեն կտեսնին՝ Ավեն երկու տարեկան հորթի ետև կծկված։ Իրենց որ կտեսնի, հորթի ետևից կփախչի կմտնի իր հարսի ետև։ Գևորգ Չաուշն Ավեին հարսի ետևից կքաշե, կբերե օդան։
— Ռես Ավե, — կբարկանա Գևորգ, — հերիք է մեզ չարչարես։ Գնա ուխալով օսկին առ ու արի։
Ավեն ճարահատյալ կերթա օսկին կառնե կիգա։
— Ավե, — կասե Չաուշ, — էս օսկին ո՞վ տվեց քեզ։
Ավեն կտեսնի, որ իր սուտ ջաղցի քարին դեմ առավ։
Հատիկ-հատիկ ցած ձենով կասե.
— Հյուսնի էֆենդին։
— Ինչու՞ համար։
— Սերոբ Փաշին տարած հացի մեջ թույն խառնելու համար։
Անդրանիկ կասե. «Ռես Ավե, դու հայոց մեծավորի գլուխը մի կճուճ օսկո՞վ ծախեցիր»։
— Մտար երկու տարեկան հորթի ետև, — կավելացնի Գևորգ, — հետո էլ՝ քո հարսի՞ ետև։
Ավեի բերան կբացվի՞, որ խոսի։
Ձեռքերը կրծքին, գլուխը կախ կանգնած է պատի տակ։
— Իսկ լավ չէ՞ր լինի, որ դու մատնություն չանեիր, ու երբ մենք քո դուռ բանայինք, բացճակատ կանգնեիր մեր առաջ ու կարիք չունենայիր թաքնվելու հորթի ու հարսի ետև։
— Մեղք էր՝ գործեցի» կամոք թե անկամք։ Ինչ որ ազգը կուզե, թող որոշի։ — կշշնջա Ավեն ու դեմք շուռ կիտա պատին։
Անդրանիկ աչքով կանե Գևորգ Չաուշին։ Ու Գևորգն Ավեին կառնե խանչալների տակ։ Կինը ձեռքը կթալե օսկու կճուճին։ Գլխանոցը ցած կընկնի զնգալով։ Դու մի ասի, ռես Ավեն օսկիների կես շարած կեղեի կնկա ճակատնոցին։ Գևորգ ռեսին էլ կսպանի, կնկան էլ, հարսին էլ։ Կուզե ամբողչ տոհմը չնջե, բայց Անդրանիկն ավելի խղճով կեղեի, փետը դեմ կիտա կասե՝ «Մյուսները մեղավոր չեն, ձեռք չտաս»։
Երբ կվերջացնեն կպրծնեն, Գևորգ Չաուշ կասե.
— էրթա՛նք, Անդրանիկ։
Անդրանիկ կհարցնե. ու՞ր երթանք։
Չաուշ կասե. «Հայաստանի ցավեր շատ են, էս մեկով գործ չի պրծնի»։
19/03/2021
Թույլ տվեք հիշեցնել մի շատ իմաստուն խոսք. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»: Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ: Նույնիսկ 1915-ի ազգասպանության աննախադեպ փաստը եկավ նույնը հաստատելու. 1915-21 թվականներին կարծես երկինք ու գետին խոսքը մեկ էին արել կործանելու մեր անմեղ-մեղավոր ազգը: Բայց չկարողացան, որովհետև չուզեցինք:
«Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն», Պարույր Սևակ
Ամբողջական հոդվածը` մեկնաբանություններում։
24/01/2021
《Ցնցումները ժողովուրդների կյանքում փրկության լծակներ են։ Անբարոյակն է և կորած մի ժողովուրդ, եթե իր գոյությունն ապահովելու համար անընդունակ է խոր ցնցումների》։ ՆԺԴԵՀ
14/01/2021
《Պատմության դաժան հեղեղը մեր ազգի բախտի ջրաղացքարը նետել է անդունդը։ Ո՞վ պետք է վերևից զգաստ աչքերով նկատի ահեղ վտանգը և սարից֊սար գոռալով, առաջինը շտապի օգնության։ Ո՞վ պիտի այդ տեղահանված քարը անդունդից հանի և վերստին հաստատի իր հիմքի վրա։
Այդ պետք է անենք ՄԵՆՔ։ Պետք է անեն ՀԱՎԱՏՔԻ ՈՒԺԸ և ՀԱՎԱՏԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ։ Եթե բոլորս ի մի զորվենք և մեր կամքը դարձնենք մի հսկա քարքաշ, անկարելի բան է, որ մեր բախտի քարը հեղեղից պարտված մնա անդունդում》։