19/12/2023
❗️Հարգելի՛ քաղաքացիներ,
Հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու համար հորդորում և պահանջում ենք հետևել անվտանգության տարրական կանոններին՝ մասնավորապես քաղաքի ամանորյա լուսավորության միացման օրը՝ դեկտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերին, ձեռք չտալ էլեկտրականությանը միացված տոնական ձևավորման ու լուսավորության սարքավորումներին և դեկորներին։
21/11/2023
Սիրելի հետևորդներ,
«Սինեմարտ»-ը բազմապրոֆիլ պրոդյուսերական ընկերություն է, որն իրականացնում է քաղաքային տոնական լուսավորության Lightart նախագիծը: Lightart-ի ծրագրերի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք նախագծի պաշտոնական էջերին սոցիալական հարթակներում և lightart.am կայքում:
📢Սիրելի՛ երևանցիներ
✨Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի ևս մայրաքաղաքի ամանորյա լուսավորության ապահովման աշխատանքները Երևանի քաղաքապետարանը վստահել է «Սինեմարտ» ՍՊԸ-ին՝ հաշվի առնելով այն բացառիկ փորձը, որ արդեն իսկ ունի մեր ընկերությունը։
❗Հաշվի առնելով կատարվելիք աշխատանքների հսկայական ծավալը, մենք գիտակցում ենք, որ որոշ դեպքերում ստիպված ենք լինելու երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար ստեղծել որոշակի խոչընդոտներ, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը։ Սակայն, հաշվի առնելով անցած տարվա փորձը, այս անգամ որոշում է կայացվել հնարավորինս զերծ մնալ ցերեկային ժամերին մայրաքաղաքի փողոցները փակելու գործելաոճից և տոնական լուսավորության անցկացման աշխատանքներն իրականացնել գիշերային ժամերին՝ այդպիսով խուսափելով մայրաքաղաքի կենտրոնում հավելյալ անհարմարություններ ստեղծելուց։
💫Միաժամանակ, նաև հայտնում ենք, որ հաշվի է առնվել մայրաքաղաքի պատմա-ճարտարապետական ժառանգության հետ կապված արդարացի մտահոգությունը և այն փարատելու համար, մասնավորապես՝ Հանրապետության Հրապարակի շինությունները չվնասելու նպատակով մշակվում են երկաթյա կարկասների կոնստրուկցիաներ, որոնց կիրառումը թե՛ այս տարի, թե՛ հաջորդող բոլոր տարիների ընթացքում հնարավորություն կտա նվազագույնի հասցնել, իսկ հետագայում նաև բացառել շենքերի վրա անցք փորելու հավանականությունը։ Ընդգծենք, որ աշխատանքների իրականացումն արդեն իսկ համաձայնեցվել է ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ճարտարապետական հանրույթի ներկայացուցիչների հետ։ ��Սրանից զատ տեղեկացնենք, որ, նախորդ Ամանորի տոնական լուսավորության մոնտաժման ընթացքում առաջացած անցքերի լցոնման պարտավորությունը «Սինեմարտ» ընկերությունը կատարել է ամբողջ ծավալով։ Այդ նպատակով օգտագործվել է համապատասխան երանգի տուֆի փոշու և Նյութաբանության ինստիտուտի լաբորատորիաներում փորձաքննություն անցած հատուկ լուծույթի անջրանցիկ խառնուրդ, որի կիրառումը վերականգնել է քարերի ամբողջական տեսքը։
📞Հավելենք նաև, որ ընկերության աշխատանքների թափանցիկության ապահովման և լրատվամիջոցների հետ գործակցության նպատակով «Սինեմարտ» ընկերության հանրային կապերի պատասխանատուն լինելու է Լևոն Սարդարյանը։
✨Հարգանքով՝ «Սինեմարտ» ՍՊԸ
#ամանոր #լույս #երևան #քաղաք
18/08/2023
🌳✨Բնությունը կփայլի Lightart-ի լույսերով
💫Lightart-ի նախագծերը տարբերվող են և չկրկնվող: Մեր մասնագետները լուսավորության արդեն պատրաստի համակարգերով ձևավորում են պատվիրատուի նշած տարածքը և հետևում, որ տոնական օրերին համակարգերն աշխատեն անխափան։
13/08/2023
✨🏠 Առանձնատների յուրօրինակ ձևավորումներ՝ լույսերով և վառ դեկորներով
💫Lightart-ի մասնագետները առաջարկում են առանձնատան ինչպես արտաքին այնպես էլ ներքին լուսավորության նախագծեր: Մեր լույսերը տոնական շունչ կհաղորդնեն Ձեր բակին, շատրվաններին և անգամ շրջապատող բնությանը:
#ամանոր #լույս

💡Եկեք միասին վերածենք Ձեր առանձնատունը իրական ամանորյա հեքիաթի:
#ամանոր #լույս
12/08/2023
✨Lightart-ը իսկական լուսային հրաշք կարող է ստանալ Ձեր համայնքի և քաղաքի համար:
🎄✨Տոնական եղևնիների լուսային գեղեցիկ զարդարանքներից զատ, մենք Ձեզ համար կարող ենք հենց լուսային կոնստրուկցիաներից հավաքել տարբերվող տոնածառեր, որոնք կզարմացնեն ինչպես քաղաքի բնակիչներին, այնպես էլ զբոսաշրջիկներին:
💡Դարձրե՛ք Ձեր ամանորի խորհրդանիշն ամենահիշվողը:
#ամանոր #լույս #քաղաք #եղևնի
🎄Գիտեի՞ք, որ տոնածառերը սկսել են լուսերով զարդարել դեռևս 16-րդ դարից:
💫Տեխնոլոգիաներն ու մարդու կրեատիվ մտածողությունն այսօր այնքան են կատարելագործվել, որ Lightart-ը իսկական լուսային հրաշք կարող է ստանալ Ձեր համայնքի և քաղաքի համար:
🎄✨Տոնական եղևնիների լուսային գեղեցիկ զարդարանքներից զատ, մենք Ձեզ համար կարող ենք հենց լուսային կոնստրուկցիաներից հավաքել տարբերվող տոնածառեր, որոնք կզարմացնեն ինչպես քաղաքի բնակիչներին, այնպես էլ զբոսաշրջիկներին:
💡Դարձրե՛ք Ձեր ամանորի խորհրդանիշն ամենահիշվողը, գրեք մեզ ՀԻՄԱ՛:
#ամանոր #լույս #քաղաք #եղևնի
06/08/2023
💫Համալիրի տոնական լուսավորությունը՝ Lightart-ի լուսային դեկտորներով
🎉2023-ի ամանորի տոնական Երևանի մի զգալի մասը լուսավորել էին Lightart նախագծի տարբերվող ու հեքիաթային դեկորտները` Համալիր, Հաղթանակի և Կիևյան կամուրջները, Հանրապետության Հրապարակը...
⏳2024-ին պատրաստվելու ժամանակն է...
🖌Lightart-ի փորձառու դիզայներների և տեխնիկների թիմը կնախագծի ինչպես քաղաքային, այնպես է բիզնես կենտրոնների, հյուրանոցների և շենքերի լավագույն ձևավորումը, որն իսկական տոնի խորհրդանիշ կդարձնի յուրաքանչյուր փողոց և կառույց:
#լույս #ամանոր
05/08/2023
⛩Հեքիաթային լուսային կամարները տոնական մթնոլորտ կստեղծեն Ձեր համայնքում
💫Lightart-ն առաջարկում է լուսային կամարների հետաքրքիր նախագծեր, որոնք կամբողջացնեն Ձեր ամանորյա ձևավորումը և էլ ավելի հեքիաթային կդարձնեն այն:
🛠Դիզայնը հաստատելուց հետո Lightart-ը կազմակերպում է անհրաժեշտ լուսային համակարգերի ներմուծումը Երևան, ապա մեր փորձառու վարպետները սկսում են մետաղական կարկասների պատրաստումը:

📞Ամանորի հեքիաթային ու տարբերվող լուսավորում ունենալու համար ժամանակն է Մեզ հետ կապվելու:
#ամանոր #լույս #քաղաք #երևան
02/08/2023
🎄Ամանորի խորհրդանիշ եղևնին՝ լուսային ձևավորմամբ
✨Lightart-ն առաջարկում է եղևնիների լուսային յուրահատուկ ձևավորումներ, որոնք Ձեր քաղաքին կհաղորդեն ամանորի հեքիաթային շունչը:
⏳Արդեն ժամանակն է մտածելու տոնական լուսավորության մասին:
#ամանոր #լույս #երևան

📞Կապվեք մեզ հետ ՀԻՄԱ և մենք կնախագծենք տարբերվող ու շքեղ ձևավորում Ձեզ համար:
#ամանոր #լույս #երևան
01/08/2023
🌆Ո՞ր փողոցը լուսավորենք այսպես
✨Lightart-ն առաջարկում է փողոցների լուսավորության հետաքրքիր և տարբերվող նախագծեր համայնքապետարաններին:
🌟Լուսային խաղալիքները Ձեր համայնքի փողոցները կվերածենք հեքիաթի:
#լույս #ամանոր #փողոց #քաղաք
27/07/2023
💫🏘Լուսավորենք Ձեր առանձնատունը Lightart-ի հետ
✨Lightart-ն առաջարկում է առանձնատների լուսավորության և դեկորների տարբերվող նախագծեր: Տոներին ընդառաջ ընդամենը մի քանի շաբաթում մեր մասնագետները Ձեր առանձնատունն ու բակը կդարձնեն հեքիաթային վայր:
📞Կապվիր մեզ հետ ՀԻՄԱ, որպեսզի ստեղծենք ամանորյա հրաշքի քո անկյունը:
📦Ի դեպ Lightart-ն իր լուսային դեկորները տոներից հետո կարող է խնամքով հավաքել, փաթեթավորել, պահեստավորել և դուք այն կօգտագործեք նաև հաջորդ տարի:
#ամանոր #լույս
21/07/2023
✨Բարի գալուստ իրական լույսերի հեքիաթային աշխարհ... Քաղաքային, տոնական լուսավորություն ՝ յուրօրինակ, չկրկնվող լուծումներով
💫Lightart Project-ը զբաղվում է ներքին և արտաքին լուսավորման ծառայություններով` անհատական նախագծումից և դիզայնից մինչև ներկրում, տեղադրում և պահեստավորում:

🌉Կհիշեք՝ մենք քաղաքապետարանի պատվերով հեքիաթի էինք վերածել ամանորյա Երևանը: Տոնական լուսավորության մի զգալի մասը` Համալիր, Հաղթանակի և Կիևյան կամուրջները, Հանրապետության Հրապարակը մեր մասնագետները յուրահատուկ լուսավորությամբ վերածեցին հեքիաթի և երևանաբնակներին ու զբոսաշրջիկներին փոխանցեցին ամանորյա հրաշքի իրական զգացողությունները:
‼️Ի դեպ, Հանրապետության Հրապարակի շենքերի վրա մեր կողմից բացված բոլոր անցքերն արդեն փակված են
#լուսավորություն #քաղաք #ամանոր