Sevan Football Club

Sevan Football Club

Share

FC Sevan

Football Club Sevan

24/12/2021

«Սևան» ՖԱ նախագահի պաշտոնական հայտարարությունը։

Հարգելի ֆուտբոլասերներ

Դեկտեմբերի 20-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը տարվա ամփոփիչ ասուլիս տվեց, որին «հավատարմագրվել» էին միայն այն լրագրողները, որոնք, ցավոք, այդպես էլ ոչ մի սուր և քննադատող հարց չտվեցին գործող նախագահին։ Ստացվեց, որ մեր ֆուտբոլում ամեն ինչ լավ է, հիանալի և Մելիքբեկյանի ղեկավարած ֆուտբոլային կառույցը մեծ քայլերով գնում դեպի պայծառ ապագա։ Միակ սև բիծը «Սևան» ՖԱ-ի հետ կապված խնդիրն էր։

Մելիքբեկյան Արմենը, ինքը լինելով մանիպուլյացիայի մեծ վարպետ և ուսուցիչ, ուրիշներին է մեղադրում այդ գործում, բայց ամբողջ ասուլիսի ընթացքում հաջողությամբ և սառնասրտորեն մոլորեցրեց ֆուտբոլասեր հանրությանը իր ոչ ճիշտ պատասխաններով և սուտ խոստումներով։ Եթե Մելիքբեկյանն իրոք արդար է և պատրաստ է ազնվորեն խոսել ֆուտբոլային հանրության առաջ, ապա Արմեն Մելիքբեկյանին հրավիրում եմ ուղիղ եթերով բանավեճի իր նախընտրած հեռուստաալիքով, իր նախընտրած տեղում, իր նախընտրած մարդկանց ուղեկցությամբ, իր նախընտրած ֆորմատով, իր նախընտրած հաղորդավարով։

Օրվա և ժամի ընտրությունը նույնպես թողնում եմ Մելիքբեկյանի հայեցողությանը։ Իմ միակ պայմանն է, որ դա լինի ուղիղ եթերում և օրն ու ժամը նշվի նախատեսվող հանդիպումից առնվազն մեկ շաբաթ առաջ։ Հրաժարվելու դեպքում կհաստատվի իմ մտավախությունը այն մասին, որ Մելիքբեկյանը ստախոս է, վախենում և խուսափում է խոսել ֆուտբոլային առկա բոլոր խնդիրների մասին։

Հարգանքներով` «Սևան» ՖԱ նախագահ

19/11/2021

«Սևան» ակումբի սիրելի աշխատակիցներին, ֆուտբոլիստներին, մարզչական անձնակազմին շնորհակալություն եմ հայտնում այս կարճ, բայց շատ բովանդակալից ժամանակաշրջանի համար: Շնորհակալ եմ վստահության , հավատի և նվիրվածության համար, որ դուք ցուցաբերել եք ակումբի նկատմամբ: Շնորհակալ եմ, որ չնայած ամենօրյա արհեստական ստեղծվող խոչընդոտներին ոչ մի անգամ չեք տրտնջացել և բարեխղճորեն կատարել եք ձեր պրոֆեսիոնալ պարտականությունները: Շատերը միգուցե չհասկանան, նույնիսկ քննադատեն այս որոշումը, բայց ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առաջ: Դուք ականատես եք եղել, որ ղեկավարությունը ոչինչ չի խնայել ակումբի առաջընթացը և զարգացումն ապահովելու համար: Հավատացնում եմ, որ ձեր ջանքերն ապարդյուն չեն անցնի, ավելին` դրանք կծառայեն հայկական ֆուտբոլի պայծառ ապագային, որին թերևս քչերն են հավատում: Մենք պայքարել և պայքարելու ենք հանուն արդարության և մեր ֆուտբոլի վաղվա օրվա համար: Հավատացեք, որ ոչինչ անպատասխան չի մնալու:
ՀՖՖ ղեկավարությունը պատասխան է տալու իր անբարոյական կեցվածքի համար: Որքան էլ, որ իրենց ֆեյքերը սոցիալական ցանցերում հարձակվեն և գրեն, որ այս ամենն աթոռակռվի համար է, դրանից հարցի էությունը չի փոխվում: Մեր ֆուտբոլը գլորվում է դեպի անդունդը, իսկ աթոռակռվի աղմուկին ի պատասխան ասեմ, որ ես ցանկություն չունեմ դառնալ ՀՖՖ նախագահ և չեմ ձգտում դրան, բայց ամեն ինչ անելու եմ, որ ՀՖՖ-ում մեծ պաշտոններ զբաղեցնող փոքրոգի ղեկավարները ժամ առաջ լքեն իրենց աթոռները:
Թող հստակ իմանան Արմեն Մելիքբեկյանին և Արմեն Նիկողոսյանին ՀՖՖ ղեկավար կարգած ՀՀ պաշտոնյանները, որ մենք թույլ չենք տալու այսուհետ, որպեսզի այլ ակումբներ արժանանան «Սևանի» ճակատագրին: Հաշվի առնելով երկրում ստեղծված պատերազմական իրավիճակը չեմ ցանկանում մանրամասներ ներկայացնել: Երբ իրավիճակը հանդարտվի հանդես կգամ ասուլիսով և հանրությանը մանրամասն կներկայացնեմ, թե ինչպես ՀՖՖ ապօրինի ընտրված ղեկավարությունը, կեղծում, քանդում և ոչնչացնում մեր ֆուտբոլը:
«Սևան» ՖԱ նախագահ

17/11/2021

Հարգելի ֆուտբոլասերներ
Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոյեմբերի 17-ին նախատեսված «Ալաշկերտի» հետ մրցավեճին «Սևան» ֆուտբոլային ակումբը չի ներկայանալու։
Պատճառների մասին պարզաբանում կտանք ավելի ուշ, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը խաղաղվի։

13/11/2021

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին
ՀՀ Ազգային ժողովի Գիտության, Կրթության, Մշակույթի, Երիտասարդության և Սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին

Բաց նամակ

Վերջին շրջանում հայկական ֆուտբոլի շուրջ լուրջ իրադարձություններ են ծավալվում։ Խոսքն ամենևին Հայաստանի հավաքականի խայտառակ ելույթի մասին չէ, դա առանձին թեմա է, թեև շուրջ 1.5 տարի է, ինչ մենք ահազանգում էինք հավաքականում ծառացած և առկա խնդիրների մասին։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՖՖ ղեկավարության կողմից վարվող անհանդուրժող, արհամարհական և անտարբեր վարքագիծը «Սևան» ֆուտբոլային ակումբի նկատմամբ։ Ցավոք ՀՖՖ ղեկավար կազմի համար միևնույն է, թե ինչ ճակատագրի կարժանանա «Սևան» ակումբը, որն այս պահին 10-ը թիմերի մեջ ընթանում է առաջատար քառյակում։ Նախապես ասենք, որ ակումբը ֆինանսական խնդիրներ չունի, բայց ենթակառուցվածքների առումով, ինչպես ՀՀ առաջնության մասնակից թիմերից շատերը, «Սևանը» նույնպես ունի լուրջ խնդիրներ։ Բայց, եթե ՀՖՖ-ն այլ ակումբների աջակցում է ցանկացած հարցով, «Սևանին» մերժում է բոլոր հարցերում և կանգնեցնում արհեստական այլ խոչընդոտների առաջ։ Բանը հասել է նրան, որ վերջին տուրերում վճռորոշ պահերին նկատվում են նաև մրցավարների կողմնակալ որոշումները մեր մրցակիցների օգտին։

Մեր բոլոր խնդրանքները, հեռախոսազանգերը և հորդորները բառացիորեն արհամարհվում են ՀՖՖ-ում։ Այս պատճառով «Սևան» ՖԱ-ն պատրաստվում է չներկայանալ նոյեմբերի 17-ին նախատեսված հերթական տուրի հանդիպմանը, բայց պարզվում է ֆեդերացիայում շատ անհամբերությամբ են սպասում, թե երբ է «Սևանը» ինքնակամ դուրս գալու մեր առաջնությունից։ Ցավոք, եթե «Սևանը» դուրս գա մեր առաջնությունից, ապա կդառնա վերջին երկու տարվա մեջ 10-րդ ակումբը, որը կդադարի մասնակցել ՀՀ առաջնություններին, հաշվի առնելով առաջին և բարձրագույն խմբերում հանդես եկած ակումբները։ Հավատացեք, որ սա չի խոսում ֆուտբոլի զարգացման հեռանկարների մասին։

Նման կեցվածքը չի կարող օգտակար լինել հայկական ֆուտբոլին։ Մեր ակումբի պաշտոնական հայտարարության մեջ մենք նշել ենք, որ եթե ՀՖՖ ղեկավարները չշտկեն իրենց վարքագիծը, ապա մեր պահանջն է նաև նրանց հրաժարականը։
«Սևան» ՖԱ ղեկավար կազմը հստակ հասկանում է, որ սպորտային հարցերը քաղաքական դաշտում չպետք է լուծվեն։
Բայց քանի որ ՀՖՖ ղեկավար կազմում և գործադիր կոմիտեում կան Ձեր քաղաքական թիմի մի շարք ներկայացուցիչներ, մեր խնդրանքն ու պահանջն է Ձեր ուշադրությանը ներկայացնել ստեղծված այս իրավիճակը։ «Սևանը» պահանջում է՝

- Հավասար մոտեցում ցուցաբերել բոլոր ակումբների նկատմամբ և թիմերին չբաժանել օտարների և յուրայինների։
- Վերջ տալ «Սևան» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ընդգծված կոշտ, կտրուկ և արհամարհական վերաբերմունքը, այլապես մենք կդադարեցնենք մեր ելույթները առաջնությունում, բայց չենք դադարի պայքարել արդարության համար։
- Մենք պատրաստ ենք ֆուտբոլային դաշտում արդար խաղի սկզբունքներով ապացուցել մեր ուժը հայկական ֆուտբոլային ընտանիքում, այլ ոչ թե կուլիսային խաղերի միջոցով։
Հանուն ֆուտբոլի զարգացման և արդար մրցակցության, դեռ ժամանակ կա շտկելու իրավիճակը։

09/11/2021

«Սևան» Ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարությունը

«Սևան» Ֆուտբոլային ակումբը առաջին անգամ հանդես է գալիս Հայաստանի ուժեղագույնների խմբում, բայց դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ, այնուհետև մրցաշրջանի ընթացքում, ակումբը անընդհատ խոչընդոտների է հանդիպում ՀՖՖ ղեկավարության կողմից։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Սևան» ՖԱ ղեկավարությունը 2021-2022 մրցաշրջանից առաջ կառուցողական մոտեցում է ցուցաբերել ՀՖՖ-ի հետ հարաբերություններ ձևավորելու հարցում՝ պատրաստ լինելով ցանկացած առողջ քննարկման բոլոր հարթակներում, ցանկացած ձևաչափով և ամենաբարձր մակարդակով։ Բայց Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած կառույցը քաջություն չցուցաբերեց քննարկել որևէ հարց։ Ավելին, արվեց ամեն ինչ, լրացուցիչ դժվարություններ առաջացնելու համար։ Ստորև ներկայացնենք մի քանիսը։

Հայաստանի առաջնության մասնակից թիմերից միայն «Ալաշկերտը», «Ուրարտուն» և «Վանը» ունեն սեփական ստադիոն, մնացած 7 թիմերը ՀՀ առաջնության խաղերի համար վարձակալում են ստադիոնները։ 5 թիմերին ՀՖՖ-ն տեղավորել է «Հանրապետականում» և Ավանի Ֆուտբոլի Ակադեմիայի ստադիոնում։ «Սևանի» դիմումը մերժվեց այդ ստադիոններից որևէ մեկում խաղալու համար և միայն «Ալաշկերտի» սեփականատերը համաձայնեց խաղադաշտ տրամադրել ՀՀ առաջնության հանդիպումներ անցկացնելու համար։
«Սևան» ՖԱ-ն ՀՖՖ ներկայացուցչին մասնավոր զրույցի ժամանակ առաջարկեց վարձակալության սկզբունքով ակումբին տրամադրել որևէ մարզաբազա (Աբովյանի քաղաքային ստադիոնը, Միկա ստադիոնը կամ Արմավիրի ստադիոնը), այնտեղ մեծածավալ ներդրումներ կատարելու պայմանով։ Ի դեպ, ներդրումները կատարվելու էին շատ արագ և նպատակային, որպեսզի թիմը ունենա մարզումային խաղադաշտեր, ստադիոն և անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

Ցավոք ՀՖՖ-ն նախընտրեց Արմավիրը տալ անհասկանալի ֆուտբոլային սուբյեկտի, իսկ մյուս երկուսը պահել իր անմիջական ենթակայության տակ, միևնույն ժամանակ՝ արգելելով մարզվել Միկայում։
Միակ համագործակցությունը ՀՖՖ-ի հետ եղել է ԲԿՄԱ-ի հարցում։ Մենք վերջինն ենք տվել համաձայնությունը, որ ԲԿՄԱ-ն խաղա ուժեղագույնների խմբում, որպեսզի մեր երիտասարդները չզրկվեն խաղային պրակտիկայից և օգտակար լինեն Հայաստանի հավաքական թիմերին։ Այս քայլի դիմաց Մելիքբեկյան Արմենը համաձայնել է վճարովի սկզբունքով տրամադրել Ավանի Ակադեմիայի միայն մարզումային դաշտը՝ արգելելով օգտվել լողավազանից, ֆիթնես սրահից և անգամ ժողովների համար նախատեսված սենյակից։ Սակայն հետո շատ արագ գտան տարբերակ խաղադաշտ չտրամադրելու համար։

Հայաստանի հավաքականի մարզումների մեկնարկից մեկ շաբաթ առաջ «Սևան» ՖԱ-ին զգուշացնում են, որ Կապարոսի հրահանգով ոչ մի ակումբ այստեղ չի մարզվելու, սակայն շատ հեշտ այնտեղ հայտնվում են «Արարատ-Արմենիան», «Փյունիկը» և «Նոան»։ Սա այն դեպքում, երբ Էջմիածնի 4 խաղադաշտերով բազան տրամադրվել է «Նոային»։
Հիմա ստիպված ենք ամեն անգամ մարզումների համար խաղադաշտ ման գալ և անընդհատ դեգերում ենք Ձորաղբյուրից մինչև Վանաձոր։ Նույնիսկ ամենօրյա դժվարությունները «Սևանին» չընկճեցին և մեր նորաստեղծ, երիտասարդ թիմը շատերի համար անակնկալ կերպով առաջատարների թվում հայտնվեց և, բնական է, որ սա չէր մտնում ՀՖՖ-ի ծրագրերի մեջ։

Այստեղ էլ սկսվեցին կուլիսային խաղերը։ Հասկանալով, որ մեր թիմին նույնիսկ գոլ խփելն է դժվար, «Նոայի» դեմ խաղում մրցավարը մեր դարպասին հորինում է 11 մետրանոց, իսկ 2 ակնհայտ 11 մետրանոցները մրցակցի դարպասին չի տեսնում, ինչի արդյունքում պարտվում ենք։
Այս դեպքից երկու տուր անց «Սևան» - «Ուրարտու» սեփական հարկի տակ խաղի պատվիրակը հայտնում է, որ հանդիպմանը ներկա է գտնվելու ՀՖՖ նախագահը, ինչը շատ զարմանալի էր, և ամրագրում է մարզադաշտի VIP գոտու 5 նստատեղ։ Բայց ինչ տեղի է ունենում հետագայում հիշեցնում է հեքիաթ։ Ոչ միայն Արմեն Մելիքբեկյանն ու իր ուղեկցողները չեն ժամանում, այլև չի ժամանում Շտապօգնություն սպասարկող բրիգադը։ 43 րոպե անհույս սպասում, ևս 2 րոպե և ՀՖՖ ներկայացուցիչը խոստանում է տեխնիկական պարտություն գրանցել, բայց աներևակայելի էր, բժիշկները ճանապարհին մարդու կյանք էին փրկել, իսկ հետո փրկեցին խաղը, որն ավարտվեց 0:0 ։
Եվ այսպես, երկու տուրը մեկ «Սևանի» նկատմամբ դավեր են հյուսում։ Վերջինը «Արարատի» հետ խաղում մրցավարի չնշանակած բացահայտ 11 մետրանոցն էր:

Պարզից պարզ է, որ «Սևանը» խանգարում է շատերին և խառնում մրցաշարային աղյուսակի խաղաքարտերը։ Ըստ ՀՖՖ բարձրաստիճան ղեկավարության ծրագրի «Սևանը» պետք է տեղ զբաղեցներ ոչ թե առաջին քառյակում, այլ վերջին քառյակում։ Չէին հավատացել, որ մարտունակ թիմ է հավաքվելու։ Դրա համար սկսվել է այս արշավը, ամեն գնով խանգարել և հունից հանել ղեկավարությանը, որը սեփական միջոցները չի խնայում հայկական ֆուտբոլի զարգացման համար։

Ի դեպ, նման խանդի տեսարաններ են ստեղծվել նաև հովանավորի հարցում։ Մեր գլխավոր հովանավորի և գործընկներների վահանակները ՀՖՖ-ն թույլ չի տալիս տեղադրել մարզադաշտում և ասուլիսների համար նախատեսված սրահում։ Սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում պարտավորությունները իրականացնելու համար։
Այն, որ ՀՖՖ-ն թիմերին բաժանել է յուրայինների և օտարների՝ անհերքելի է։ Պատահական էր արդյո՞ք, որ անցած մրցաշրջանում միշտ տուժում էին ընդդիմադիր կեցվածքով հայտնի «Գանձասարը», «Շիրակն» ու «Լոռին»։ Այս թիմերից երկուսը դադարեցրել են իրենց մասնակցությունը բարձրագույն խմբում, իսկ «Շիրակը» խաղում է առաջին խմբում։ Հիմա էլ ՀՖՖ-ն անում է ամեն ինչ «Սևանից» ազատվելու համար և չի թաքցնում դա։

Ելնելով ստեղծված իրավիճակից և հասկանալով, որ ֆեդերացիան ամեն ինչ անում է «Սևան» ակումբի դեմ մենք պահանջում ենք․
ՀՀ բարձրաստիճան ղեկավարների կողմից ՀՖՖ նախագահ կարգված անձնավորությանը կարգի հրավիրել և կատարել ֆուտբոլային բոլոր ոլորտներում ձախողված ՀՖՖ ղեկավար կազմի անհապաղ փոփոխություն, ընդհուպ պահանջում ենք նրանց հրաժարականը։
Այլապես, եթե չկատարեն համապատասխան քայլեր, ապա հաջորդ տուրի՝ նոյեմբերի 17-ին կայանալիք «Ալաշկերտ» - «Սևան» խաղին, մեր թիմը խաղադաշտ դուրս չի գա։
Ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մենք կատարել և հետագայում էլ կատարելու ենք բոլոր պարտավորությունները ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների և աշխատակազմի նկատմամբ։ Եվս մեկ անգամ կրկնում ենք, մեր ակումբը ֆինանսական խնդիրներ չի ունեցել, և չունի։ Իսկ մյուս ակումբներին, ովքեր չեն համարձակվում բարձրաձայնել իրենց խնդիրները, խորհուրդ ենք տալիս չլռել և միանալ պայքարին!!!

Artur Avagyan 09/11/2021

«Սևանի» ավագ Արթուր Ավագյանն ակումբում տիրող մթնոլորտի ու վնասվածքից ապաքինվելու մասին

Artur Avagyan

Photos from Sevan Football Club's post 07/11/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուր
«Արարատ» - «Սևան» 3:1
Ֆոտոշարք մաս 2

Photos from Sevan Football Club's post 07/11/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուր
«Արարատ» - «Սևան» 3:1
Ֆոտոշարք մաս 1

FC Ararat - FC Sevan (3-1) 07/11/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուր
«Արարատ» - «Սևան» 3:1
Հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը։
https://youtu.be/xaXjBnxnHXg
#Մեզբավարարումէմիայնհաղթանակը
#ԱռաջՍևան...

FC Ararat - FC Sevan (3-1)

07/11/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուր
«Արարատ» - «Սևան» 3:1
Ափսոս, բայց պարտվեցինք․․․
#Մեզբավարարումէմիայնհաղթանակը
#ԱռաջՍևան...

07/11/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուր
«Արարատ» - «Սևան» 2:1
Հրաշալի հնարավորություն է կորցնում Մենսալաոն․․․
#Մեզբավարարումէմիայնհաղթանակը
#ԱռաջՍևան...

07/11/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուր
«Արարատ» - «Սևան» 3:1
Նորից սխալվում ենք պաշտպանությունում․․․
#Մեզբավարարումէմիայնհաղթանակը
#ԱռաջՍևան...

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Vardanants 4 Str
Yerevan
0010