Armenian Para Ice Hockey

Armenian Para Ice Hockey

Share

Հայաստանի պարա հոկեյի թիմը ստեղծվել է «Փյունիկ» ՀԿ-ի կողմից

Photos from Armenian National Paralympic Committee's post 04/12/2025
22/10/2025

Հարգելի ծնողներ,
եթե դուք ունեք 9-14 տարեկան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնք ցանկանում են զբաղվել սպորտով, ապա սիրով հրավիրում ենք Ձեզ միանալ մեր պարա հոկեյի թիմին: Պարա հոկեյը գրավիչ և արտերկրում մեծ մասսայականություն վայելող մարզաձև է: Այն լայնածավալ զարգացում է ապրում նաև Ռուսաստանի Դաշնությունում: Այս դեկտեմբերին ռուսական մանկա-պատանեկան պարա հոկեյի թիմը այցելելու է Երևան՝ ներկայացնելու մարզաձևը: Փորձել ցանկացողները պետք է գրանցվեն այս էջում:
Pyunic - armenian association for persons with disabilities / Փյունիկ ՀԿ
Armenian Para Ice Hockey

07/09/2025

Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի ամբողջ թիմի և մարզիկների անունից սրտանց շնորհավորում ենք պարոն Հակոբ Աբրահամյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ 🎉

Ձեր տարիների հետևողական աշխատանքը, անսահման նվիրումն ու անձնական ջանքերը դարձել են հիմք, որի վրա ձևավորվել և զարգացել է պարալիմպիկ շարժումը Հայաստանում։

Մաղթում ենք Ձեզ առողջություն, տոկունություն և շարունակական հաջողություններ՝ մեր երկրի պարալիմպիկ շարժման հետագա ամրապնդման և զարգացման ճանապարհին։ 🇦🇲💪

Հարգանքով,
Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիա և անդամներ

Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հիմնադիր նախագահը՝ Հակոբ Աբրահամյանը։

Նրա տարիների հետևողական աշխատանքը, նվիրումն ու անձնական նախաձեռնությունները դարձան հիմք պարալիմպիկ Հայաստանում շարժման ձևավորման և զարգացման համար։

Հայկական պարալիմպիկ համայնքը սրտանց շնորհավորում է, պարոն Աբրահամյանին մաղթում՝ քաջառողջություն, տոկունություն և շարունակական հաջողություններ, հանուն մեր երկրում պարալիմպիկ շարժման զարգացման։

07/05/2025

Այսօր մեր թիմի պաշտպան Yura Grigoryan-ի ծննդյան օրն է։

Սրտանց շնորհավորում ենք նրան՝ մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ։
🎂🎂🎉🎉🏒🏒

Մաղթում ենք քեզ առողջություն, ուրախություն և մեծ հաղթանակներ՝ թե՛ խաղադաշտում, թե՛ կյանքում։

Photos from Armenian Para Ice Hockey's post 02/05/2025

Հայաստանի պարահոկեյի հավաքականը վերադարձավ հայրենիք՝ պատվով ներկայացնելով Հայաստանը Ադապտիվ հոկեյի միջազգային փառատոնում, որը տեղի ունեցավ 2025 թ․ ապրիլի 25-30-ը, Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» դաշնային տարածքում։

Այս կարևոր միջազգային միջոցառմանը մեր թիմը հանդես եկավ մեծ նվիրվածությամբ, պայքարով և թիմային ոգով՝ արժանանալով բազմաթիվ դրական արձագանքների։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորներին՝
• «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Arshak Karapetyan, որի աջակցությամբ մեր մասնակցությունն իրականություն դարձավ։
• Armenian National Paralympic Committee-ի նախագահ Հակոբ Աբրահամյանին։
• Ice Arena Yerevan / Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց-ի տնօրեն Գարիկ Գրիգորյանին և ողջ անձնակազմին։
• Եվ, իհարկե, բոլոր աջակիցներին՝ վստահության և աջակցության համար։

Մենք շարունակելու ենք առաջ շարժվել՝ ուժեղ, միասնական և հպարտ։
#Հայաստան

Photos from Armenian Para Ice Hockey's post 25/04/2025
23/04/2025

Հայաստանի պարանահոկեյի հավաքականը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Ադապտիվ հոկեյի միջազգային փառատոնին, որն անցկացվելու է 2025թ․ ապրիլի 25-30-ը «Սիրիուս» դաշնային տարածքում։

Փառատոնը միավորում է 120 թիմ՝ 60 տարբեր քաղաքներից, և այս տարի առաջին անգամ այն ստացել է միջազգային կարգավիճակ։ Միջոցառմանը կմասնակցեն նաև Ղազախստանի և Հայաստանի ներկայացուցիչները՝ ընդլայնելով փառատոնի աշխարհագրությունը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հովանավորներին և աջակիցներին՝ այս ճանապարհին մեզ հետ լինելու համար։ Մաղթում ենք մեր թիմին հաջողություն ու հաղթանակներ այս կարևոր ու պատասխանատու մրցաշարում։

#ԱդապտիվՀոկեյ #Հայաստան

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Yerevan
0082