Yoga Federation of Armenia - Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա

Yoga Federation of Armenia - Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա

Share

The goal of Yoga Federation of Armenian is to create conditions for healthy and happy life-style.

Photos from Yoga Federation of Armenia - Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա's post 10/08/2026

🔥 ԼԱՎ ԼՈՒՐ .
❗️ՅՈԳԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ,
❗️ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ,
❗️ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋ
ԱՊՐԵԼԱԿԵՐՊՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ! 🔥

📢 Հաշվի առնելով ոլորտում անվտանգ աշխատանքի և մասնագիտական պատրաստվածության նկատմամբ բարձրացող պահանջները՝ առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները մարդու մարմնի կառուցվածքի և շարժողական համակարգի վերաբերյալ։

🩺 Յոգայի ուսուցչական որակավորման այս տարվա «Անատոմիա և ֆիզիոլոգիա» բաժինը կդասավանդի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Վաղինակիչը՝ ոլորտի հեղինակավոր մասնագետ, Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի կինեզոթերապիայի ամբիոնի նախկին ղեկավար, ներկայումս՝ Մանկավարժական համալսարանի վերականգնողական թերապիայի ամբիոնի ղեկավար։

📚 Ծրագրի հիմնական թեմաները.

✅ Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա
✅ Կմախքային և մկանային համակարգ
✅ Հոդաբանություն և շարակցական հյուսվածքներ
✅ Ողնաշարի կառուցվածք և ֆունկցիա
✅ Հենաշարժողական համակարգի գնահատում
✅ Ողնաշարի դեգեներատիվ փոփոխություններ
✅ Օստեոխոնդրոզ, պրոտրուզիաներ և միջողային սկավառակների խնդիրներ
✅ Սկավառակի ճողվածք, սկոլիոզ և այլ խանգարումներ
✅ Արթրիտ, արթրոզ, սպոնդիլոզ
✅ Նյարդաբորբեր և նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ
✅ Բեխտերևի, Շեյերմանի, Մարֆանի հիվանդություններ

✅ Տրավմատիկ վնասվածքներ և վերականգնողական մոտեցումներ
✅ Ճարպակալման, հարթաթաթության և այլ գործոնների ազդեցությունը ողնաշարի վրա:

📅 Մեկնարկը՝ օգոստոսի 16-ին (նախատեսվում է)։

🏅 Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան սերտիֆիկատ՝ Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի և բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Վաղինակիչի կողմից։

💰 Մասնակցության արժեքը՝ 39 000 դրամ։

📞 Գրանցվեք այսօր, տեղերը սահմանափակ են։

☎️ 044 80 80 40
☎️ 091 30 50 46

🌐 www.yoga.am

04/07/2026

Հրավիրում ենք դասախոսության
«Ինչպես լինել երջանիկ»
​Ծրագրում՝
— դասախոսություն
— մեդիտացիա
— անմիջական շփում
Խոսելու ենք պարզ ու խորը բաների մասին, որոնք օգնում են ավելի շատ ուրախություն և ներքին հանգստություն զգալ։

​Վարող՝
Դադա Յուկտեշվարա
​- ավելի քան 10 տարվա պրակտիկայի փորձ
​- 5 տարվա ուսուցում Հնդկաստանում և Շվեդիայում
​- Յոգայի կենտրոնի ղեկավարման փորձ
- Նախագծերի զարգացում 5 երկրում

​📅 Երբ՝ հուլիսի 11-ին
⏰ Ժամը՝ 14:00
📍 Հասցե՝ Իսրայելյան 43
💳 Մուտքավճարը՝ ազատ վճարում (կամավոր)

23/06/2026

Սիրելի՛ բարեկամներ,
Հուլիսի 3-5–ը հրավիրում ենք մասնակցելու աշխարհահռչակ
«Ապրելու Արվեստ» մաս 1 ծրագրին (Շնչառության Արվեստ)
🧘‍♂️ Ծրագիրը կօգնի՝
• հաղթահարել սթրեսն ու լարվածությունը
• բարելավել առողջությունն ու քունը
• բարձրացնել էներգիան և կենտրոնացումը
• ամրապնդել իմունիտետը
🌿 Ծրագրում՝
• շնչառական վարժանքներ
• մեդիտացիա
• ֆիզիկական թեթև վարժություններ
• Սուդարշան Կրիյա (SKY)
👩‍🏫 Դասընթացավարներ
Ապրես Զոհրաբյան և Արփինե Կոշկակարյան
📅 հուլիսի 3-5
Ուրբաթ 18։30 -21:30 Շաբաթ 15:30-18:30 Կիրակի 10։00-13:00
📍 Yoga Federation of Armenia, Yerevan
Պարոնյան 15/2
💰 Արժեք՝ 15,000 դրամ
📞Գրանցում՝ 091 318335 (մինչև Հունիսի 29-ը)

20/06/2026
20/06/2026

Կան ճանապարհներ, որոնք պարզապես տանում են մի տեղ…
Եվ կան ճանապարհներ, որոնք փոխում են ներսդ ու զգացողություններդ ✨😉🔥

Վաղը ճանապարհվում ենք դեպի Agarak Historical-Cultural Reserve՝ հազարամյակների պատմություն ունեցող հնավայրլ որը Եգիպտական բուրգերից հին է մոտ 3000-տարի:

Այնուհետև կայցելենք Saghmosavank, Astvatsnkal Monastery, Aparan Park և Aparan Ropeway։

Մեզ սպասում են պատմության շունչը, լեռների լռությունն ու օրվա կախարդանքը ❤️

Մնացել է ընդամենը 2 տեղ…
Գուցե ճակատագիրն այդ երկուսից մեկը հենց քեզ համար է պահել 😉🔥

Մասնակցության արժեքը՝ 5000 դրամ

Գրանցման համար շտապ զանգահարեք՝ 091 30 50 46 📞

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Պարոնյան 15\1
Yerevan

Opening Hours

Monday 08:30 - 21:00
Tuesday 08:30 - 21:00
Wednesday 08:30 - 21:00
Thursday 08:30 - 21:00
Friday 08:30 - 21:00
Saturday 08:30 - 21:00