22/10/2025
🏆Ս/թ հոկտեմբերի 14-20, ՀՀ 26-րդ ուսանողական մարզական խաղերի շրջանակում, տեղի ունեցան բասկետբոլի տղաների և աղջիկների առաջնությունները։
🏀«ՖԻՄԱ» մարզական ակումբի տղաների հավաքական թիմը պահպանեց չեմպիոնի տիտղոսը գրավելով 1-ին հորիզոնականը։
Աղջիկների հավաքական թիմը ցուցադրելով դիտարժան խաղեր և համառ պայքար գրավեց երկրորդ հորիզոնականը
👏Շնորհակալություն ենք հայտնում մեր մարզիկներին և մարզիչներին տպավորիչ առաջնության համար և ցանկանում՝ նորանոր սպորտային նվաճումներ։
28/08/2025
📢Ս/թ օգոստոսի 22-25-ին Լեհաստանի Վարշավա քաղաքում տեղի ունեցած կոմբատ մարզաձևերի Եվրոպական համալսարանական խաղերին ՀՖԿՍՊԻ-ն ներկայացավ թեքվանդո և ձյուդո մարզաձևերով։
Շնորհակալություն ենք հայտնում մեր մարզիկներին և մարզիչներն տպավորիչ ելույթների համար։
15/07/2025
📢«ՖԻՄԱ»-ի լողափնյա վոլեյբոլի թիմը EUSA 2025 BEACH SPORTS առաջնության մասնակից
📍Մեր թիմը արդեն Գրանադայում է։
🚩Առաջնության մեկնարկը` 15.07 11:00
🏐«ՖԻՄԱ»-ի առաջին խաղը ` 18:00
📺Խաղերի ընթացքին և արդյունքներին կարող եք հետևել ներքոնշյալ հղումներով`
https://youtube.com/?si=jcyFjlXdk69IrdGJ
https://results.eusa.eu/index.php?page=index&sport=10&date=2025-07-15&multi=103&ln=en
Անհամբեր սպասում ենք մեր տղաների խաղերին և մաղթում ենք հաղթանակներ։
20/05/2025
🏐Ս/թ մայիսի 18-ին ՀՀ 26-րդ ուսանողական մարզական խաղերի շրջանակում իրականացավ լողափնյա վոլեյբոլի առաջնությունը։
🏆-ի ուսանող մարզիկների և՜ տղաների, և՜ աղջիկների հավաքական թիմերը գրավեցին առաջին հորիզոնականները։
Շնորհավորում ենք մեր ուսանող մարզիկներ
Նազարյան Վահեին,
Ցականյան Սերգեյին,
Բադալյան Արփինեին,
Մարգարյան Միլենային
և մարզիչներ Գրիգորի Ամբարյանին և Հովհաննես Ասմարյանի։
28/04/2025
📣Ս/թ ապրիլի 27-ին Շիրակի պետական համալսարանը հյուրընկալեց ՀՀ 26-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով նախատեսված սեղանի թենիսի առաջնությունը։
🏆Թիմային հաշվարկում «ՖԻՄԱ» մարզական ակումբը գրավեց առաջին հորիզոնականը։
Թիմի անդամներն են՝
🥇 Հայկ Կուջոյան,
🥇 Զավեն Ներսեսյան
🥇 Ավետ Վասիլյան։
🏆Իսկ անհատական հաշվարկում Ավետ Վասիլյանը դարձավ առաջնության չեմպիոն։
Շնորհավորում ենք մեր ուսանող մարզիկներին։👏
18/04/2025
🏆«ՖԻՄԱ»-ն` առաջնության չեմպիոն։
📢Ս/թ ապրիլի 17-ին, ՀՀ 26-րդ ուսանողական մարզական խաղերի շրջանակում տեղի ունեցան 3x3 բասկետբոլի տղաների և աղջիկների առաջնությունները։
🥇«ՖԻՄԱ»-ի և՛ տղաների, և՛ աղջիկների հավաքական թիմերը ցուցադրելով դիտարժան խաղեր վաստակեցին ոսկե մեդալներ։
👏Շնորհակալություն ենք հայտնում մեր ուսանող մարզիկներին և մարզիչներին։
15/04/2025
📣Սույն թվականի ապրիլի 14-ին, ՀՀ 26-րդ ուսանողական մարզական խաղերի շրջանակում անցկացվող ֆուտզալի լիգայի չորրորդ տուրում «ՖԻՄԱ» մարզական ակումբի հավաքական թիմը 10-5 հաշվով հաղթանակ տոնեց Շիրակի պետական համալսարանի հավաքական թիմի նկատմամբ։
«ՖԻՄԱ»-ի կազմում աչքի ընկան`
Ռոբերտ Սանամյանը` ⚽️⚽️⚽️
Էրիկ Անանյան` ⚽️⚽️⚽️
Տիգրան Գևորգյանը` ⚽️⚽️
Խաչատուր Հակոբյան` ⚽️
Սամուել Հասոյան`⚽️
👏🏻Շնորհակալություն ենք հայտնում մեր ուսանող մարզիկներին դիտարժան խաղի համար։
02/04/2025
📣Սույն թվականի ապրիլի 1-ին, ՀՀ 26-րդ ուսանողական մարզական խաղերի շրջանակում անցկացվող ֆուտզալի լիգայի երրորդ տուրում «ՖԻՄԱ» մարզական ակումբի հավաքական թիմը 5-2 հաշվով հաղթանակ տոնեց Հայ-ռուսական համալսարանի նկատմամբ։
«ՖԻՄԱ»-ի կազմում աչքի ընկան`
⚽️ Սպարտակ Հայրապետյան 12',
⚽️ Ռոբերտ Սանամյանը` 16', 19',
⚽️ Տիգրան Գևորգյանը` 34',
⚽️ Էրիկ Անանյանը` 34',
👏🏻Շնորհակալություն ենք հայտնում մեր ուսանող մարզիկներին դիտարժան խաղի համար։