27/08/2026
1․ 1991-2026 թթ․ հայկական սփյուռքը Հայաստան է փոխանցել 60-65 միլիարդ ամերկյան դոլար, որից 35 միլիարդը հենց Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի աթոռի զավթման 8 տարիների ընթացքում։
2․ Բացի այդ 65 միլիարդը «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանի և Արցախի զարգացման ու ենթակառուցվածքների համար ներգրավել և ծախսել է շուրջ 400 միլիոն ԱՄՆ դոլար։
3․ Սփյուռքը նույն ժամանակահատվածում Հայաստանին ուղարկել է ահռելի մեծ քանակի բարեգործություն ու ռազմական օգնություն՝ մեքենաներ, տեխնիկա, հագուստ և այլն։
4․ Սփյուռքից մեծ քանակի հայեր տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներ են արել Հայաստանում,
5․ Երևանի Սովետաշեն (այժմ՝ Նուբարաշեն) թաղամասը կառուցվել է Բարեգործական ընդհանուր միության (ԲԸՄ / AGBU) և անձամբ Պողոս Նուբար փաշայի ֆինանսավորմամբ:
6․ Ազնավուր հիմնադրամը Հայաստանում իրականցրել է մեծ ծավալի ծրագրեր։ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո հիմնադրամը Ֆրանսիայի և Շվեյցարիայի գործընկերների հետ համատեղ Հայաստան է տեղափոխել ավելի քան 175 տոննա հումանիտար բեռ։ 1988թ․ Երկրաշարժից տուժած բնակավայրերում կառուցել է 47 դպրոց ու 3 մանկատուն։ Բազմաթիվ այլ ծրագրեր
7․ Տաշիր հիմնադրամը միայն Հայաստան հիմնադրամի միջոցով Հայաստանին է փոխանցել 19,5 մլն դոլար։ Կառուցել է Վանաձորի ծննդատան շենքը և կահավորել բժկական տեխնիկայով ու կահույքով։ Բանակին մեծ ծավալի օգնություն։ Ստեփանակերտի մանկական հիվանդանոց/բժշկական կենտրոն։ Բազմաթիվ այլ ծրագրեր
8․ Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքի և գործընկերների հետ Հայաստանում և Արցախում իրականացրել է ավելի քան 700 միլիոն դոլարի ներդրում և բարեգործական ծրագրեր:
9․ Քըրք Քըրքորյանը Լինսի հիմնադրամի միջոցով 1 միլիարդ դոլար է նվիրաբերել Հայաստանին,
10․ Ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանը իր «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի միջոցով Հայաստանում իրականացրել է ավելի քան 128 միլիոն դոլարի ծրագրեր.
Շարքը կարելի է անվերջ շարունակել։
Հիմա դուք Նիկոլի արածին ի՞նչ անուն դրեք։
Կարելի է ֆլեշմոբ անել ու ամբողջ աշխարհի հայերով նիկոլի համար մի քանի միլիոն հագած տռուսիկ ուղարկել։ Դրան է արժանի սփյուռքի մասին նման սուտ հայտարարությունն անողը։
Բազմաթիվ հարուստ ու ապահովված եվրոպացիներ կարող են հանգիստ մտնել սեքընդ հենդ ու առևտուր անել կամ միմյանց փոխանցել իրենց հագուստը, որը նորմալ վիճակում է, բայց ինչ-ինչ պատճառով իրենց պետք չէ։
Միջազգային հարթակներում հայամետ օրակարգ տանող ու Նիկոլի պատճառով բարեգործական ու ներդրումային ծրագրերից հրաժարվող սփյուռքից աբիժնիկ Նիկոլն ատում է սփյուռքի հայրենասեր հայերին։
Նիկոլն ատում է նույնիսկ իրեն ընտրողներին ու պաշտպանողներւն՝ համարելով նրանց խաբելու, մատին ֆռռացնելու մատերիալ։