Երևանի Մանկապատանեկան Ստեղծագործության Քաղաքային Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Երևանի Մանկապատանեկան Ստեղծագործության Քաղաքային Կենտրոն

Երևանի Մանկապատանեկան Ստեղծագործության Քաղաքային Կենտրոն Արտադպրոցական, ոչ ֆորմալ կրթություն

Այստեղ կարող եք ծանոթանալ թե՛ կենտրոնի, թե՛ կենտրոնում գործունեություն ծավալող խմբերին, հետևել տրվա ընթացքում կատարվող աշխատանքին և մեր կենտրոնցիների հաջողություններին

19/09/2026

Երեխան անընդհատ հեռախոսի մե՞ջ է:
Էկրանին աննպատակ նայելը փոխարինենք ստեղծագործական միջավայրով, նոր ընկերների և թրենդային հմտությունների ձեռք բերումով։
Մանկապատանեկան կենտրոնը «Հայ Լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկում է մանկապատանեկան ֆոտոստուդիայի ընդունելությունը:
Մեզ մոտ սովորել կարելի է ինչպես պրոֆեսիոնալ տեսախցիկով, այնպես էլ սովորական սմարթֆոնով: 📱📷
Դասերը վարելու է «Հայ Լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը։ (Sergey Hakobyan)

Ընտրե՛ք Ձեր երեխային համապատասխան ծրագիրը.
🟢 Փոքրերի խումբ (8–12 տարեկան)
* Սովորում ենք ստեղծել թրենդային REELS և որակյալ մոբայլ բովանդակություն
* Խաղային ձևաչափով ուսումնասիրում ենք գույնի, լույսի և տեխնիկայի գաղտնիքները
* Բացահայտում ենք հայկական կինոարվեստի պատմությունը 🎬
* Ինքնուրույն լուսանկարում և մշակում ենք համակարգչով

🔵 Միջին տարիքային խումբ (13–15 տարեկան)
* Կոմպոզիցիայի գաղտնիքները, աշխատանք ստուդիային և բնական լույսի հետ
* Պարբերական պրակտիկ նկարահանումներ բացօդյա (open-air) և իրական ֆոտոստուդիայում
* Վարպետաց դասեր և հանդիպումներ ճանաչված լուսանկարիչների հետ

🎓 Ի՞նչ է ստանալու երեխան ուսուցման ավարտին.
* Լավագույն աշխատանքներից կազմված անհատական պորտֆոլիո
* Դասընթացն ավարտելու պաշտոնակ�

Միայն այն ժամանակ, երբ երեք կողմերն էլ գործում են միասնական, համերաշխ և փոխադարձ հարգանքով,ծնվում է գեղեցիկը` իր ուժերին...
08/09/2026

Միայն այն ժամանակ, երբ երեք կողմերն էլ գործում են միասնական, համերաշխ և փոխադարձ հարգանքով,
ծնվում է գեղեցիկը` իր ուժերին վստահ և իսկապես երջանիկ երեխան։
Շնորհակալություն, որ կիսում եք մեր արժեքներն ու վստահում եք ձեր տան ամենաթանկարժեքը` երեխային, մեզ։ 😍

Մեր սպորտային խմբերում ընդունելությունը սկսված է։ Կենտրոնում գործում են կարատեի և սուսերամարտի խմբեր։Ավելին իմանալու համ...
02/09/2026

Մեր սպորտային խմբերում ընդունելությունը սկսված է։
Կենտրոնում գործում են կարատեի և սուսերամարտի խմբեր։
Ավելին իմանալու համար կարող եք գրել, զանգահարել։
Սիրով սպասում ենք` Մանկապատանեկան կենտրոն։

Մանկական խմբեր ամենափոքրերի համար💖Այս խմբերում մասնակցում են փոքրիկներ, ովքեր նոր են սկսում իրենց ստեղծագործական ճանապար...
31/08/2026

Մանկական խմբեր ամենափոքրերի համար💖
Այս խմբերում մասնակցում են փոքրիկներ, ովքեր նոր են սկսում իրենց ստեղծագործական ճանապարհը։
Մեր մասնագետները գիտեն, թե ինչպես խթանել երեխաների երևակայությունը, զարգացնել շարժողական հմտությունները և շարժումների համակարգումը։
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ երեխաները կարող են ուրախությամբ և օգտակարությամբ անցկացնել իրենց ժամանակը, իսկ ծնողները՝ հետևել նրանց առաջընթացին։
Գրանցեք ձեր երեխային առաջին անվճար փորձնական պարապմունքին և միասին սկսենք այս հետաքրքիր ու ոգեշնչող ուղին։

Մենք չենք խոստանում բոլորին դարձնել չեմպիոն, ահա թե ինչու։ Մեր կենտրոնը չեմպիոնների գործարան չէ։Մեր նպատակն է, որ երեխան...
29/08/2026

Մենք չենք խոստանում բոլորին դարձնել չեմպիոն, ահա թե ինչու։

Մեր կենտրոնը չեմպիոնների գործարան չէ։
Մեր նպատակն է, որ երեխաները.
🔸Փորձեն ու բացահայտեն իրենց ներուժը,
🔸Գտնեն այն, ինչ իսկապես իրենց ոգեշնչում է,
🔸Ազատ մտածեն, արտահայտվեն։

Մենք քայլ առ քայլ տանում ենք երեխային դեպի անձնային և ոլորտային հաղթանակներ՝
ոչ թե պարտադրելով, այլ ոգեշնչելով։
Յուրաքանչյուր փոքր հաջողություն մեզ համար մեծ քայլ է դեպի ինքնավստահություն և երեխայի կայացում։
Կարևորը ոչ թե «մեդալն» է, այլ երեխայի ազատ ու երջանիկ ժպիտը։ Չնայած, որ հաստատ բազում «մեդալներ» կունենաք։

26/08/2026

Թող ձեր երեխան գտնի իր սիրելի զբաղմունքը, բացահայտի իր տաղանդը և սկսի իր ստեղծագործական ճանապարհը մեզ հետ։

Մանկապատանեկան կենտրոնն ապացուցում է, որ ստեղծագործական խմբերը պարզապես «զբաղմունք» չեն։
Մեզ մոտ երեխաները հայտնվում են ջերմ ու աջակցող միջավայրում, բացահայտում իրենց տաղանդները և ստեղծում հիշողություններ։

🎨 Ինչ կարող է ընտրել ձեր երեխան
🔹Պար
🔹Երգեցողություն
🔹Երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, կիթառ, դհոլ և այլն
🔹Թատերական արվեստ
🔹Նկարչություն
🔹Մոդելային դպրոց
🔹Ձեռարվեստ
🔹Կարատե
🔹Սուսերամարտ

🌱 Ինչու ընտրել մեզ
🔹Անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ
🔹Ջերմ մթնոլորտ և աջակցություն
🔹Փորձառու մանկավարժներ
🔹Ստեղծագործական զարգացում և ֆիզիկական պատրաստվածություն
🔹Թիմային հմտություններ
🔹Ինքնավստահություն և պատասխանատվություն
🔹Միջոցառումներ ու ելույթներ
🔹Նոր ընկերներ և անմոռանալի հիշողություններ

👉 Գրանցեք ձեր երեխային փորձնական դասի հենց այսօր, նվիրեք նրան ստեղծագործական մանկություն։

Հասցե՝ Մոսկովյան 3
Հեռախոս՝ +374 55130 209
Կամ պարզապես կարող եք գրել

🎉 Մանկապատանեկան Կենտրոնը սկսում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելությունը։ 🎉Սիրով հրավիրում ենք 3 տարեկանից բարձր ...
25/08/2026

🎉 Մանկապատանեկան Կենտրոնը սկսում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելությունը։ 🎉

Սիրով հրավիրում ենք 3 տարեկանից բարձր երեխաներին և նրանց ծնողներին միանալու մեր մեծ ընտանիքին։

☑ Առաջին փորձնական դասը բոլոր խմբերում անվճար է։

🌟 Մեր բաժիններն են․
Պար
✔ 3–5 տարեկանների խումբ
✔ Հայկական ժողովրդական և աշխարհի ժողովուրդների պարեր
✔ Ժամանակակից պարեր, լատինաամերիկյան ոճեր
✔ Մոդեռն պարեր

Վոկալ ստուդիա

Երաժշտական գործիքներ
✔ Դհոլ, հարվածային գործիքներ
✔ Դաշնամուր, կիթառ

Սպորտ
✔ Սուսերամարտ
✔ Կարատե

Թատրոն
✔ Մոդելային դպրոց
✔ Թատերական ստուդիա

Կիրառական արվեստ
✔ Նկարչություն, դիզայն
✔ Ձեռարվեստ

Ներառական բաժին
✔Վարքային թերապիա
✔Երաժշտական թերապիա
✔Արտ թերապիա
✔Ադապտիվ ֆիզկուլտուրա
✔Հատուկ մանկավարժ

📍 Հասցե՝ Մոսկովյան 3
☎️ 055130209
📨 Գրեք անձնական նամակ

✨ Այստեղ յուրաքանչյուր երեխա բացահայտում է իր տաղանդը, դառնում է բեմի, արվեստի ու սպորտի հերոս։
Սիրով սպասում ենք ձեզ՝ Մանկապատանեկան Կենտրոնում 💕

22/07/2026

Կայացավ «Սանտա Լ» նորաձևության դպրոցի ամառային, գունեղ ցուցադրությունը։

01/07/2026

Երեկ կայացավ մեր Կենտրոնի հարվածային գործիքների խմբի բաց դասը։ Մասնակցեցին և ավելի երաժշտությունը ավելի լիարժեք դարձրեցին մեր միշտ պատրաստ կիթառի խումբը։
#հարվածայինգործիքներ #հարվածայինգործիքներիպարապմունքներ #հարվածային #Մանկապատանեկանկենտրոն

Address

Մոսկովյան 3
Yerevan
[email protected]

Telephone

+37410565113

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Երևանի Մանկապատանեկան Ստեղծագործության Քաղաքային Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Երևանի Մանկապատանեկան Ստեղծագործության Քաղաքային Կենտրոն:

Shortcuts

Share

Category