22/07/2026
🎉 Այսօր Հայաստանի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի ծննդյան տարեդարձն է։
🥳🥋 Հայաստանի կարատեի ֆեդերացիայի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Սերյոժա Մակարյանին` մաղթելով քաջ առողջություն, անսպառ ուժ, մասնագիտական և անձնական բազմաթիվ հաջողություններ։
🎉✨️ Թող Ձեր փորձն ու նվիրվածությունը շարունակեն նպաստել հայկական կարատեի զարգացմանը, նոր սերնդի մարզիկների դաստիարակությանը և Հայաստանի մարզական հեղինակության բարձրացմանը` միջազգային հարթակներում։
20/07/2026
🇦🇲🥋 Հայաստանի կարատեի ֆեդերացիայի պատանի և մեծահասակ մարզիկները մեկնեցին 🇷🇺 Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի օլիմպիական ավան, որտեղ հուլիսի 20-27-ը կայանալու է խոշոր միջազգային ուսումնամարզական հավաք և առաջնություն։
❗️ Նշենք նաև, որ ուսումնամարզական հավաքին հրավիրված է 🇦🇲🥋 Հայաստանի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը, ով նույնպես անցկացնելու է ուսումնամարզական հավաք` բոլոր մարզիկների հետ։ ✅️🥋 Մեկ տեղում հավաքվել են նաև աշխարհի լավագույն մարզիկները։
💪 Մեր մարզիկներին մաղթում ենք հաջողություն և հաղթանակով վերադարձ։
01/07/2026
🥇 Ոսկե և 🥈 արծաթե մեդալներ WKF Youth Cup պատանեկան առաջնությունից։
🥋 Այսօր, 🇭🇷 Խորվաթիայի Պորեչ քաղաքում անցկացվող WKF Youth Cup պատանեկան առաջնությունում 🇦🇲 մեր պատանի մարզիկները գրանցեցին փայլուն արդյունքներ։
🥇 Ալեքս Խաչատրյանը U12 -35 կգ քաշային կարգում դարձավ չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ, իսկ 🥈 Դանիել Մինասյանը U12 -40 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե մեդալի՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։
👏👏👏 Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաղթանակներ։
30/06/2026
🇦🇲🥋 Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի պատանի տարիքի մարզիկները 🇭🇷 Խորվաթիայի Պորեչ քաղաքում անցկացրին վերջին մարզումը աշխարհահռչակ մարզիկների հետ` WKF Youth Camp ճամբարում։
📅 Վաղը` հուլիսի 1-ին, սկսվում է WKF Youth Cup պատանեկան առաջնությունը։
💪 Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին` իրենց մրցելույթների ժամանակ։
28/06/2026
🥋🇦🇲 Հայաստանի կարատեի ֆեդերացիայի կրտսեր տարիքի մարզիկները հունիսի 27-ից հուլիսի 1-ը 🇭🇷 Խորվաթիայի Պորեչ քաղաքում մասնակցում են ամենամյա խոշոր ճամբարի, որին ներկա են մարզիկներ` շուրջ 6️⃣0️⃣ երկրներից, իսկ ճամբարին հաջորդելու է Karate One Youth League պաշտոնական առաջնությունը։
🥋 Մարզիկները Խորվաթիա մեկնել են Հայաստանի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ։
25/06/2026
‼️📆🥋 Աշխարհի կարատեի ֆեդերացիան ներկայացրել է 2️⃣0️⃣2️⃣7️⃣ թ. պաշտոնական առաջնությունների օրացույցը։
‼️📆🥋 The World Karate Federation has released the official calendar of 2️⃣0️⃣2️⃣7️⃣ championships.
24/06/2026
🥋🇦🇲🥇Հայաստանի Մ14 առաջնության ոսկե մեդալակիրները
📆 Հունիսի 21-ին Երևանի Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում կայացավ 🥋 Հայաստանի կարատեի մինչև 14 տարեկանների 3️⃣-րդ առաջնությունը։
⤵️ Ստորև ներկայացնում ենք առաջնության 🥇 ոսկե մեդալակիրներին` ըստ ակումբների, տարիքային և քաշային կարգերի.
✅️ Աղջիկներ կատա 6-7տ՝ Արինա Աթանեսյան / Armenian Karate League 🥇
✅️ Տղաներ կատա 6-7տ՝ Ռոբերտ Խոսրովյան / Armenian Karate League 🥇
✅️ Աղջիկներ կատա 8-9տ՝ Էլեն Օրդուխանյան / Armenian Karate League 🥇
✅️ Տղաներ կատա 8-9տ՝ Ռուբեն Հարությունյան / Armenian Karate League 🥇
✅️ Տղաներ կատա 10-11տ՝ Վահան Մխիթարյան / Աուրա կարատեի ակումբ 🥇
✅️ Տղաներ կատա 12-13տ՝ Գագիկ Բաղդասարյան / Armenian Karate League 🥇
✅️ Աղջիկներ կումիտե 6-7տ +25կգ՝ Նատալի Հովսեփյան / Երևանի մարտարվեստների ակումբ 🥇
✅️ Տղաներ կումիտե 6-7տ -22կգ՝ Գագիկ Խաչյան / Երևանի մարտարվեստների ակումբ 🥇
✅️ Տղաներ կումիտե 6-7տ -27կգ՝ Սամվել Բադալյան / Վարդանյան Դոջո կարատեի ակումբ 🥇
✅️ Տղաներ կումիտե 6-7տ +27կգ՝ Մարկ Վարսանյան / Makyan Karate Academy 🥇
✅️ Աղջիկներ կումիտե 8-9տ -30կգ՝ Միա Մարտոյան / Երևանի մարտարվեստների ակումբ 🥇
✅️ Աղջիկներ կումիտե 8-9տ +30կգ՝ Դիանա Նաիմ / Tigers Karate Academy 🥇
✅️ Տղաներ կումիտե 8-9տ -27կգ՝ Աշոտ Գասպարյան / Սենդորյու կարատեի ֆեդերացիա 🥇
✅️ Տղաներ կումիտե 8-9տ -32կգ՝ Լեո Տիտանյան / Վարդանյան Դոջո կարատեի ակումբ 🥇
✅️ Տղաներ կումիտե 8-9տ -37կգ՝ Գոռ Մակարյան / Champions Karate Club 🥇
✅️ Տղաներ կումիտե 8-9տ +37կգ՝ Գոռ Հակոբյան / Երևանի մարտարվեստների ակումբ 🥇
✅️ Աղջիկներ կումիտե 10-11տ -30կգ՝ Ինգա Հարությունյան / Վայոց Ձորի մարզի կարատեի ֆեդերացիա 🥇
✅️ Աղջիկներ կումիտե 10-11տ -40կգ՝ Լիլի Հակոբյան / Սենդորյու կարատեի ֆեդերացիա 🥇
✅️ Տղաներ կումիտե 10-11տ -30կգ՝ Արման Սարգսյան / Երևանի մարտարվեստների ակումբ 🥇
✅️ Տղաներ կումիտե 10-11տ -35կգ՝ Ալեքս Խաչատրյան / Վարդանյան Դոջո կարատեի ակումբ 🥇
✅️ Տղաներ կումիտե 10-11տ -40կգ՝ Դավիթ Ղևոնդյան / Վարդանյան Դոջո կարատեի ակումբ 🥇
✅️ Տղաներ կումիտե 10-11տ -45կգ՝ Հարություն Սարգսյան / Արարատի մարզի կարատեի ֆեդերացիա 🥇
✅️ Տղաներ կումիտե 10-11տ +45կգ՝ Նարեկ Գյուլամիրյան / Վարդանյան Դոջո կարատեի ակումբ 🥇
✅️ Աղջիկներ կումիտե 12-13տ -42կգ՝ Մարիա Վարդանյան / Վայոց Ձորի մարզի կարատեի ֆեդերացիա 🥇
✅️ Տղաներ կումիտե 12-13տ -40կգ՝ Բորիս Սեյրանյան / Makyan Karate Academy 🥇
✅️ Տղաներ կումիտե 12-13տ -45կգ՝ Նորիկ Մակարյան / Champions Karate Club 🥇
✅️ Տղաներ կումիտե 12-13տ -50կգ՝ Սերգեյ Քամալյան / Երևանի մարտարվեստների ակումբ 🥇
✅️ Տղաներ կումիտե 12-13տ -55կգ՝ Դանիել Վարտապետյան / Երևանի մարտարվեստների ակումբ 🥇
✅️ Տղաներ կումիտե 12-13տ +55կգ՝ Մուշեղ Փերիխանյան / Լոռու մարզի կարատեի ֆեդերացիա 🥇
13/06/2026
❗️Վաղը՝ հունիսի 14-ին, Երևանի ժամանակով 16։15, Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում ընթացող Karate 1 Premier League պաշտոնական մրցաշարում 🇦🇲 Հայաստանի կարատեի ազգային հավաքականի մարզիկ Սուրեն Հարությունյանը 🥉 բրոնզե մեդալի համար կմենամարտի 🇺🇦 Ուկրաինան ներկայացնող մարզիկ, աշխարհի գործող փոխչեմպիոն Անդրի Զապլիտնիի հետ։
💪 Մաղթենք հաղթանակ մեր մարզիկին 🥋🇦🇲
12/06/2026
‼️🇦🇲 Այսօր` Երևանի ժամանակով ժամը 2️⃣0️⃣։0️⃣0️⃣-ին Սուրեն Հարությունյանը, 🇲🇦 Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում ընթացող 🥋 Karate One Premier League - Rabat 2026 պաշտոնական առաջնությունում 75 կգ քաշային կարգում կմենամարտի 🇯🇵 Ճապոնիայի ներկայացուցչի, այնուհետև` 🇵🇹 Պորտուգալիայի և 🇦🇿 Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։