Նիհարում ենք - Niharum enq

Նիհարում ենք - Niharum enq

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Նիհարում ենք - Niharum enq, Stadium, arena & sports venue, Yerevan.

Photos from Նիհարում ենք - Niharum enq's post 13/06/2020

Այսօրվա նախաճաշս՝ չրերով հաց(բաց այս անգամ ես չեմ պատրաստել, գնել եմ սուպերմարկետից) և թերմոկայուն յոգուրտ։ Ելակը սիրունության համար ընկավ կադր։🍓😁
Անկեղծ ասած առաջին անգամ էի փորձում թերմոկայուն յոգուրտ, դե իհարկե կարդացի, ուսումնասիրեցի ու կարճ ասեմ՝ օգտակարության տեսանկյունից որևէ առավելություն չունի մեր իմացած ավանդական յոգուրտի համեմատ։🍶 Ուղղակի թթվեցման պրոցեսն է տարբերվում։ Ավանդական յոգուրտի պատրաստման դեպքում ամբողջ հումքի մեջ են ավելացնում կաթնաթթվային մանրէները, իսկ թերմոկայունի դեպքում կաթը լցվում է այս տարաների մեջ, որոնց մեջ տարա֊տարա են "բնակեցնում" այդ մանրեներին և տեղավորում են հատուկ ջերմաստիճանով թերմոկայուն խցիկները։🧫🌡 Եվ, քանի որ, խառնելու ու լցնելու գործընթաց այստեղ չի նախատեսվում, այս տեսակն ավելի թանձր է ստացվում, որովհետև չի խախտվել մասսայի ամբողջականությունը։ Հետևաբար ավելի որակյալ արտադրանք է համարվում այս տեսակը, սակայն դրան զուգահեռ ունի մեկ մինուս՝ դա բարձր գինն է։ 💵
Այսպիսի բաներ։🙂
Սնվեք առողջ, եղեք տեղեկացված։😉👌

12/06/2020

Եթե ցանկանում ես ունենալ բաներ, որոնք երբեք չես ունեցել, պիտի պատրաստ լինես անել քայլեր, որոնք երբեք չես արել։

11/06/2020

😁🙄
Հա, բայց, երեխեք ջան, մեկը մյուսին չի խանգարում🙈😁։ Ի՞նչ վատ կլինի, որ լավ մարդ լինելու հետ մեկտեղ, համ էլ Ձեզնից գոհ լինեք, որ չծուլացաք ու ավելորդ քաշից ազատվեցիք, որ չծուլացաք ու ընտրեցիք ճիշտ սնվելու տարբերակը, այլ ոչ թե՝ ինչ պատահի։🙂
Ինչևէ😁։ Բոլորիդ պոզիտիվ օր, պոզիտիվ մտքեր եմ մաղթում, այդտեղ ևս մի ծուլացեք ու ընտրեք ճիշտ մտքեր և բոլոր խնդիրներին ու իրավիճակներին նայեք պոզիտիվ տրամադրվածությամբ ու տեսանկյունից։✌😉

11/06/2020

Մթերքներ, որոնք օգնում են խթանել նյութափոխանակությունը։

Սկսեմ ամենահաճելիից։🙂
✅Շոկոլադ։ Այո, այո, պատկերացրեք՝ առավոտյան մի կտոր սև շոկոլադը ոչ միայն կբարձրացնի տրամադրությունը, այլ նաև կարագացնի նյութափոխանակությունը։
✅Քարրի
✅Կծու պղպեղ. այն արագացնում է նյութափոխանակությունը 25%֊ով՝ ստիպելով օրգանիզմին, որպեսզի այն ավելի շատ կալորիա այրի։
✅Բրոկոլլի
✅Սուրճ(ընդամենը 4%֊ով)
✅Խնձոր(ցանկալի է կանաչ)
✅Կաթնամթերք. եթե օգտագործենք օրը 3 անգամ, հնարավոր է մինչև 70% նյութափոխանակության արագացում։
✅Սպանախ
✅Կանաչ թեյ
✅Կարմիր լոբի
✅Ծովային ջրիմուռներ
Եվ իհարկե
✅Ջուր(30մլ 1կգ քաշի համար)։
Այժմ դուք գիտեք բոլոր այս մթերքների մասին, բայց դա չի նշանակում, որ հիմա այս ամենը միասին ուտելով անմիջապես կնիհարեք ու կունենաք երազանքի մարմին։🙂 Բանալի բառն է՝ "կօգնեն"։ Իսկ հիմքում, միևնույն է, ընկած է ճիշտ սննդակարգը կալորիաների չգերազանցումը, ֆիզիկական ակտիվությունը և, իհարկե, առողջ քունը։
Եղե՛ք առողջ ու հոգ տարեք Ձեր մարմնի մասին, այն հետո "շնորհակալ" կլինի։🙂

10/06/2020

Աղջիկներ ջան, էֆեկտիվ վարժություն՝ նստամկանի համար, որը կարող եք կատարել ցանկացած վայրում, որտեղ կա հնարավորություն ինչ֊որ տեղից բռնվելու։
Ես երկու ռեզին եմ անցկացրել ոտքերիս, եթե ունեք, դուք էլ անպայման ռեզիններով արեք։ 🏋️‍♀️
Կքանստում եք խորը, ինչպես հոլովակում է և կրունկների վրա։ Կատարեք 3֊4 մոտեցում 15֊20 հատ։ Պիտի որ շատ հավանեք։🤸‍♀️

06/06/2020

Մի արեք այսպես😂
Մի քիչ շուտ սկսել ա պետք😁

06/06/2020

Ինչպե՞ս արագացնել նյութափոխանակությունը
✔Քնի ռեժիմի կարգավորում🛌
Քնի պակասը նույնքան վատ է անդրադառնում նյութափոխանակության վրա, որքան սննդի պակասը։ Օրգանիզմն այն ընկալում է որպես սթրեսային իրավիճակ և սկսում է խնայել ուժերը՝ դանդաղեցնելով նյութափոխանակության պրոցեսները։
✔ֆիզիկական ակտիվության կարգավորում🏋️‍♀️
Ի՞նչ է սա նշանակում. սպորտով զբաղվելը լավ է, այ իսկ չափից շատ զբաղվելը՝ վատ։ Գերմարզված վիճակը նույնպես կարող է դանդաղեցնել նյութափոխանակության պրոցեսները. օրգանիզմն այս դեպքում ևս ընկնելով սթրեսային վիճակի մեջ՝ սկսում է խնայել ուժերը։ Գերմարզման պատճառով կարող է բարձրանալ սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը, որն ուղիղ տանում է դեպի գիրացում և ավելորդ քաշ։
✴Հաջորդ գրառմանը կտեղադրվեն նյութափոխանակության արագությունը խթանող որոշ մթերքների անվանումներ։🙂🍏🥑🥦
Եղեք առողջ ու ակտիվ։👌

05/06/2020

Դու ճիշտ ճանապարհին ես, եթե այլևս ետ նայել չես ցանկանում։
Ետ նայելով չեն ապրում։ Պիտի նայես առաջ, հետևում մնացածն էլ բաց թողնես, որպեսզի գա լուսավորը, գա այն, ինչին դու իսկապես արժանի ես։
Մի հաշտվիր միջակության հետ։ Մի հարմարվիր քչի հետ։ Չհամաձայնելով քչին, կստանաս առավելագույնը։

04/06/2020

Одно действие важнее тысячи намерений.

04/06/2020

Շարունակելով նյութափոխանակության թեման՝ նշենք հնարավոր դրսևորումները։
Նյութափոխանակության խանգարումները կարող են դրսևորվել հետևյալ կերպ՝
🔹️ավելորդ քաշ, որը ոչ մի կերպ չի իջնում
🔹️որովայնի մեծացում
🔹️մշտական հոգնածության զգացողություն
🔹️հաճախ կրկնվող մրսածության երևույթներ
🔹️անհանգիստ քուն
🔹️դեպրեսիա/տագնապ
🔹️ցելյուլիտ(ցելյուլիտի առկայությունը ազդրերի ետնամասում և նստատեղի հատվածում կանանց մոտ համարվում է հաճախ հանդիպող և նորմալ երևույթ այնքանով, որ դա չի խոսում որևէ առողջական խնդրի մասին, բայց, եթե այն սկսել է հանդիպել ազդրերի դիմային հատվածում, որովայնի կամ ձեռքերի վրա, ապա դա վկայում է նյութափոխանակության դանդաղման մասին)։
Եթե Դուք հայտնաբերեցիք Ձեզ մոտ այս կետերից մի քանիսը, մի՛ հուսահատվեք, դրա դեմ Դուք կարող եք պայքարել նաև տնային պայմաններում։ Առաջին հերթին պիտի ուշադրություն դարձնեք Ձեր սննդակարգին և դա չի նշանակում, որ պետք է քիչ սնվել. պետք է սնվել ճիշտ։ Ձեր սննդակարգում պետք է գերակշիռ մաս կազմի օգտակար, թարմ, հնարավորինս քիչ մշակումներ անցած սնունդը և այն քանակով, որն անհարաժեշտ է Ձեր օրգանիզմին։
Շարունակելի...🙂

03/06/2020

Time...
Հետաքրքիր ֆոտո ստացվեց՝ ինձ համար իմաստներով լի...
...Ժամանակը գնում է առաջ և քո պարտականությունն է գնալ նրան համընթաց՝ փորձելով ետ չմնալ ու հասցնել ունենալ հնարավորինս շատ ձեռքբերումներ։
Բոլոր ստեղծված իրավիճակներն էլ պետք է ընդունել որպես առաջ գնալու գործիք, որովհետև կյանքը մեզ միշտ տալիս է հնարավորություններ մեր նպատակներին հասնելու համար, մեզնից պահանջվում է նկատել միայն դրանք մեզ շրջապատող իրականության մեջ...

03/06/2020

Մարդկանց մեծ մասը հակված է կարծել, թե արդեն իսկ, հաճախելով մարզասրահ, նրանք ձեռք կբերեն առողջ, գեղեցիկ, ձիգ ու մարզված մարմին, չգիտակցելով, որ դա կատարվելիք աշխատանքի ընդամենը 20%֊ն է կազմում, ավաղ։ Հիշե՛ք, եթե Դուք այցելում եք մարզասրահ, բայց չեք հետևում սննդակարգին, Դուք կունենաք ուղիղ 20% արդյունք և ոչ ավելի։ Մարզվող մարդու սննդակարգը պետք է տարբերվի ֆիզիկական ծանրաբեռնվածություն չունեցող մարդու սննդակարգից, թեպետ ցանկալի է, որ բոլորը դա գիտակցեն և սնվեն ճիշտ՝ անկախ զբաղվածությունից, աշխատանքի բնույթից և ակտիվությունից։
Իրականում, այո, հաջողության տոկոսային գերակշիռ մասը բաժին է ընկնում սննդակարգի վրա։ Կարգավորեք այն՝
✔սնվեք ավելի շատ թարմ, օգտակար և վիտամիններով հարուստ սննդով
✔պակասեցրեք կամ բացառեք վերամշակված սննդի օգտագործումը
✔ավելացրեք սպիտակուցի քանակը(եթե մարզվում եք)
✔երեկոյան ժամերին բացառեք ածխաջուրը
✔օրվա ընթացքում խմեք շատ ջուր և արդյունքները երկար չեն սպասեցնի։🙂💪

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 23:00
Tuesday 10:00 - 23:00
Wednesday 10:00 - 23:00
Thursday 10:00 - 23:00
Friday 10:00 - 23:00
Saturday 10:00 - 23:00
Sunday 10:00 - 23:00