Dulcinea Dance Group

Dulcinea Dance Group

Share

Dulcinea պարարվեստի դպրոց
Dulcinea dance school Dulcinea պարային թատերախումբ

12/08/2026

Այս տարվա Dulcinea-ի տարեվերջյան մեծ մենահամերգը առանձնահատուկ էր նաև նրանով, որ բեմում տեղի ունեցան բազմաթիվ լատինաամերիկյան պարերի պրեմիերաներ։ 💃

✨Մեր սաները ներկայացրեցին նոր բեմադրություններ՝ ցույց տալով ամիսների ընթացքում կատարված աշխատանքը, զարգացումն ու սերը դեպի պարարվեստը։
Իսկ հիմա մենք պատրաստ ենք բացել նոր ուսումնական տարի և ընդունել նոր սաներ։ 💜

🌟 Լատինաամերիկյան պարերի դասարան✨

Այստեղ երեխաները կսովորեն ռիթմ, երաժշտականություն, կոորդինացիա, բեմական շարժում և տարբեր լատինաամերիկյան պարային ուղղությունների հիմունքներ՝ մասնագիտական մոտեցմամբ և սիրով։
Եվ սա միայն մեկ ուղղությունն է։

Dulcinea պարարվեստի դպրոցում ընդունելություն է բոլոր հիմնական ուղղություններով՝

💃 Լատինաամերիկյան պարեր
🕺 HIP-HOP
🩰 Դասական պար / Բալետ
🇦🇲 Ժողովրդական և տարբեր ազգերի պարեր
🤸‍♀️ Գեղարվեստական մարմնամարզություն

Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան ոչ միայն սովորի պարել, այլ նաև բեմ բարձրանա, մասնակցի համերգների, զարգանա և բացահայտի իր հնարավորությունները, սպասում ենք ձեզ Dulcinea-ում։ 💜

📩 Գրեք մեզ Direct՝ տարիքային խմբերի, դասացուցակի և ընդունելության մասին տեղեկանալու համար։

📞 091 700206
Dulcinea Dance որտեղ սովորածը մի օր դառնում է բեմ։ ✨

#պարեր #танцыдлядетей

Photos from Dulcinea Dance Group's post 11/08/2026

✨ DULCINEA - ի ուսուցչական անձնակազմը ✨

Յուրաքանչյուր հաջողակ աշակերտի, յուրաքանչյուր բեմական հաղթանակի և յուրաքանչյուր գեղեցիկ ներկայացման հետևում կանգնած է նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ։

Մենք ոչ միայն սովորեցնում ենք պարել, այլ նաև ձևավորում ենք կարգապահություն, ճաշակ, վստահություն և բեմական մշակույթ, օգնում ենք յուրաքանչյուր աշակերտի բացահայտել իր հնարավորություններն ու հավատալ սեփական ուժերին։

Մեզ համար պարը պարզապես շարժումների ամբողջություն չէ։
Այն կրթություն է, աշխատանք է, պատասխանատվություն է և սեր արվեստի հանդեպ։ 💜🩵

Դուլսինեա ֊ որտեղ տաղանդը ստանում է մասնագիտական ուղղություն։

#պարեր #танцыдлядетей

02/08/2026

«Դու ինձ հետ ես եղել 10 տարի, քո ողջ մանկության ընթացքում ես քեզ հետ եմ եղել, բայց այսօր գիտակցում եմ, որ պետք է բաց թողնեմ քեզ, որ հնարավոր է ինձ մոտ չլինես այլևս դու և այս հանգամանքը ստիպում է ինձ ատել ուսուցչի գործը»։

Գեղարվեստական ղեկավար`
Շուշան Ասլանյան

#պարիուսուցում #танцы #պարեր

29/07/2026

💜 Յուրաքանչյուր ավարտ նոր սկիզբ է…

Այս տարի «Dulcinea» պարարվեստի դպրոցի պատմության մեջ գրվեց ևս մեկ գեղեցիկ էջ։
Մեր տարեվերջյան մեծ մենահամերգը դարձավ ոչ միայն տարվա աշխատանքի ամփոփումը, այլև առանձնահատուկ և հուզիչ իրադարձություն. մեր դպրոցի սան Անահիտ Բադիշյանը հաջողությամբ ավարտեց ուսումը և հանդիսավոր կերպով ստացավ իր ավարտական վկայականը՝ Հայաստանի պարարվեստի գործիչների միության (ՀՊԳՄ) կողմից։

Սիրելի՛ Անահիտ, տարիների ընթացքում դու աճեցիր ոչ միայն որպես պարուհի, այլև որպես նպատակասլաց, աշխատասեր և նվիրված անհատ։ Վստահ ենք, որ քո առջև դեռ բազմաթիվ բեմեր, գեղեցիկ ելույթներ և մեծ հաջողություններ են սպասում։
Մենք հպարտ ենք քեզանով և տեսնելով, թե ինչպես են մեր սաները վստահ քայլերով շարժվում դեպի իրենց երազանքները։
Սիրով շնորհավորում ենք քեզ և մաղթում անսպառ ոգեշնչում, նոր հաղթանակներ և հաջողություններով լի ճանապարհ։

Սիրով՝ Dulcinea պարարվեստի դպրոց 💜

#танцы #танцыдлядетей

13/07/2026

🏆 Մեր աշխատանքի ամենագեղեցիկ գնահատականներից մեկը։
Մեծ ուրախությամբ կիսվում ենք, որ «Dulcinea» պարարվեստի դպրոցը արժանացել է ՀՀ պետական կառույցների կողմից շնորհակալագրի։
Շնորհակալ ենք վստահության համար։ Մեզ համար սա նոր սկիզբ է՝ ավելի մեծ նպատակների և նոր հաջողությունների ճանապարհին։ 💜✨
#танцы #պարեր

11/07/2026

«Dulcinea» պարարվեստի դպրոցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվեց շնորհակալագրով՝ պարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու, ազգային պարարվեստի պահպանման, հանրահռչակման և զարգացման գործում ներդրում ունենալու, ինչպես նաև լայնամասշտաբ և բարձրարվեստ միջոցառման իրականացմանը նպաստելու համար։
#պարեր #танцы

03/07/2026

Պարը սկսվում է այն պահին, երբ երեխան սկսում է հավատալ ինքն իրեն։

Hip-Hop-ի յուրաքանչյուր դասի ընթացքում մենք զարգացնում ենք ոչ միայն շարժման տեխնիկան, այլև երաժշտության զգացողությունը, ստեղծագործ մտածողությունը և թիմային համագործակցությունը։

Շարժվենք, զարգանանք և ստեղծենք գեղեցիկ հիշողություններ՝ միասին։

📍 Dulcinea Dance 📞 091 700206

#պարեր #хипхопдети #հիփհոփ

02/07/2026

Մեծ արդյունքները ծնվում են փոքր հաղթանակներից։

Յուրաքանչյուր փորձ, յուրաքանչյուր նոր շարժում և յուրաքանչյուր ժպիտ մեզ մեկ քայլով մոտեցնում են մեր նպատակներին։

Մենք շարունակում ենք սովորել, աշխատել և կատարելագործվել՝ սիրելով այն, ինչ անում ենք։

💜 Dulcinea Dance
#պարեր #хипхоп #հիպհոպ

27/06/2026

🩰Բալետի դասարան։ Սովորում ենք փոքրիկ Կարապների պարը «Կարապի լիճը» բալետից։ Ամբողջությամբ կտեսնեք մենահամերգին։
#պարեր #բալետ #балет

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ա. Ահարոնյան 3/8
Yerevan