06/11/2023
Հայախոս ընկերներ ջան😇, Ձեզանից շատերի հորդորով որոշել եմ բացել Տելեգրամյան հարթակ, որտեղ կկիսվեմ իմ՝ 14 տարի Իսպանիայում բնակվելու փորձառությամբ, ձեռքբերումներով ու քաղած դասերով, գալիք նախագծերով և, որ ամենակարևորն է՝ անսահման սիրով ու ջերմությամբ♥։ Անչափ ուրախ կլինեմ, որ միանաք, գուցե որևէ բանով էլ Ձեզ օգտակար լինեմ կամ օրվա մոտիվացիայի իմ չափաբաժինը Ձեզ հաղորդի նոր գաղափարների մեկնա՞րկ🍾🎯։ Ես բաց եմ և սիրով կսպասեմ Ձեզ հենց այստեղ՝ https://t.me/+QDIydFeKJ4czM2Ni
Իսկ եթե ունեք թվային բիզնեսի սկսելու անհատական խորհրդատվության կարիք, էլ չասեմ, որքան պատրաստակամ եմ!
04/11/2023
2020-ին, երբ պանդեմիան դեռ չէր էլ սկսել, ես ուսումնասիրում էի աշխատավայրի երջանկության կոնցեպտը՝ Բարսելոնայի Future of People Academy-ում, երբ հանկարծ աչքս ընկավ մի հետաքրքիր հետազոտություն, որտեղ խոսվում էր 1/7/7ի կանոնի մասին։ Առաջին հայացքից ինձ անծանոթ թվերի այս համադրությունը պարզվեց, որ շատ խորքային ուսումնասիրության արդյունք էր․ սկսեցի փորփրել համացանցը և էլ ավելի խորանալով թվերի մեջ հասկացա, որ այն ոչ միայն ուղիղ կերպով վերաբերում էր ինձ, այլ նաև գուցե հենց քեզ, որ հիմա կարդում ես այս տողերը։ Խոսքը գնում է այն ժամանակահատվածին, որ մարդիկ նվիրում են աշխատավայրին․ ապացուցված է, որ միջին վիճակագրական տվյալներով մարդիկ օրվա 80%-ը, իսկ առհասարակ կյանքի՝ առնվազն 10 տարիները անցացնում են աշխատավայրում։ Միայ նպատկերացրեք, եթե աշխատավայրը չունի երջանկակենտրոն մշակույթ, ապա պետք է իրականում լինել սթերսակայուն՝ դիմադրելու համար։
Մի պահ պատկերացրեք՝ մեր տատիկ-պապիկները իրենց ողջ կյանքն անցկացրել են՝ աշխատելով նույն ընկերությունում, մեր ծնողները՝ ողջ կյանքի ընթացքում աշխատել են առնվազն 7 ընկերություններում, սակայն մենք՝ ընդամենը 1 տարում կարող ենք աշխատել առնվազն 7 տարբեր նախագծերի վրա։ Էլ չխոսեմ թե որքան ընկերություններում՝ ողջ կյանքի ընթացքում։
Սակայն պատահում է այնպես, որ մեզանից ոմանք մինչև այսօր էլ շարունակում են աշխատել մեծ ընկերություններում՝ այդպես էլ երազելով ստանալ բարձր աշխատավարձ, ավելի լավ աշխատանքային պայմաններ, և շատ ավելին։ Մյուսները դառնում հեռավար աշխատող, որպեսզի գոնե կարողանան ճամփորդել․․․ Որոշ մարդիկ այդպես էլ չեն համարձակվում որևէ բան փոոխել իրենց կյանքում․․․իսկ այ օրինակ շատ ավելի հնարամիտները գնում են ժամանակին համընթաց և ստեղծում թվային բիզնես-պրոյեկտներ, որպեսզի աշխատեն այն ժամանակ, երբ ցանկանում են, ոչ թե՝ երբ ստիպված են։
Իսկ որն է աշխատանքային երջանկության քո ընտրությունը՝ աշխատել քո՞ ❤️, թե ուրիշների երազանքների համար։
04/11/2023
Նախախնամությունները մի կողմ, բայց երբեմն իրողությունները մեզ ստիպում են հասկանալ, որ ոչինչ էլ այս կյանքում չի լինում պատահաբար: Պատահաբար չենք հայտնվում այնտեղ, որտեղ ամենաքիչն էր հավանական, պատահական չենք հեռանում այնտեղից, որտեղ ամենաշատն էինք ցանկանում լինել․․․🤔 Իմ կյանքը ևս բացառություն չէր, քանի որ այն ինչ տեղի ունեցավ 2009-ին, ամենևին էլ պատահականություն չէր․․․ Ով կմտածեր․․․Իսպանիայի🇪🇸 հանդեպ համակրանք ունեի դեռ փոքրուց, երբեմն անգիտակցաբար, երբ լսում էի իսպանական կիթառ, պասոդոբլեի և ֆլամենկոյի կրակոտ հնչյուններ, դիտում Ալմոդովարյան ֆիլմեր, ընթերցում Անտոնիո Մաչադո․․․ու գուցե հենց պատահական չէր, որ օրերից մի օր մանկության խորքից եկող այս երազանքը որոշեց դառնալ իրականություն և ես ուղևորվեցի ոչ այլ ուր, քան հենց Իսպանիա՝ որպես Էրազմուս կրթաթոշակակիր։ 👩🎓Այդ ժամանակ ես ունեի թե բակալավրի աստիճան, թե բարձր վարձատրվող աշխատանք, բայց ինչ-որ բան ներսումս ինձ ասում էր, որ դեռևս չեմ հագեցրել ուսման հանդեպ սերը ու դեռ որքան բացահայտումներ պիտի անեի՝ որպես Եվրոպագետ։ Ու եթե չկայացնեի ուսումս արտերկրում շարունակելու որոշումը, գուցե այդպես էլ աշխատեի այլ ընկերությունների երազանքների համար՝ թողնելով իմ սեփական երազանքները մի կողմ։⏳ Այսօր ես ունեմ նոր մասնագիտություն, նոր մտածելակերպ, նոր հնարավորություններ 💡, որոնք ինձ օգնեցին հասկանալ, որ իմ ներկան՝ ոչ պատահական կայացրած որոշումների արդյունքն է․․․ թե ինչ կլինի ապագան, դա թողնենք ապագայում, իսկ հիմա հարցս հղում եմ քեզ․ «Իսկ դու պատրա՞ստ ես հիմնովին՝ 180 աստիճանով վերանայել քո կյանքը, գուցե փոխել աշխատանքդ, գուցե մեկնարկել բիզնես պրոյեկտ կամ քեզ նվիրել քո իսկ հոբբիներին»։ Եթե այո, ապա մի հապաղիր ցույց տալ այն էմոցիան, ինչ ապրեցիր այս տողերը կարդալիս․․․գուցե պատահակա՞ն չէ, որ հենց դու ես իմ ընթերցողը․․․❤️
25/04/2023
Nothing better than the combination of these 3 colors!!! a part of your history and identity ❤️
25/04/2023
Far the most beautiful flag I have ever seen with tropical vibes and coat of arms!
15/01/2023
When something new is about to come ☺️and you are not sure how to keep it a secret ;)
15/01/2023
shine like a Christmas tree!!!!:)
15/01/2023
...the merriest time of the year!