21/07/2026
Green Training Center
An opportunity to study organic agriculture on a working farm
21/07/2026
🌿☀️ Sunny Kids Club մանկապարտեզի փոքրիկները Կանաչ Ուսուցման Կենտրոնում ☀️🌿
Այսօր մեր կենտրոնը լցված էր մանկական ծիծաղով, ուրախությամբ և անմոռանալի բացահայտումներով։ 💚
Փոքրիկները շրջեցին մեր հատապտղային այգիներով, հավաքեցին և անմիջապես թփերից համտեսեցին անուշահամ ազնվամորիները։ 🍓
🥚 Հավանոցում նրանք մեծ ոգևորությամբ գտան թարմ ձվիկներ, ծանոթացան գյուղական կյանքի հետաքրքիր մանրամասներին, իսկ հետո խաղահրապարակում խաղացին ու զվարճացան։
🌱 Օրվա ամենաբուրավետ պահերից մեկը միասին հավաքած անանուխից թեյ պատրաստելն էր։ Փոքրիկները սիրով մասնակցեցին ամբողջ գործընթացին, իսկ հետո բոլորս միասին վայելեցինք թարմ, անուշաբույր անանուխի թեյը։ 🍵
Այսպիսի օրերը երեխաներին ոչ միայն ուրախություն են պարգևում, այլև սովորեցնում են սիրել բնությունը, գնահատել գյուղական աշխատանքը և բացահայտել առողջ ու բնական կյանքի գեղեցկությունը։ 💚
Շնորհակալություն Sunny Kids Club մանկապարտեզին այս ջերմ օրվա համար։ Սիրով կրկին կսպասենք ձեզ Կանաչ Ուսուցման Կենտրոնում։ 🌿 Sunny Kids Club
14/07/2026
✨ Կազմակերպե՛ք Ձեր միջոցառումը մի վայրում, որը կհիշեն բոլորը։
Եթե ցանկանում եք, որ Ձեր հանդիպումը, ծննդյան տոնը,
թիմային օրը, սեմինարը, աշխատաժողովը կամ ընտանեկան տոնակատարությունը լինի իսկապես տարբերվող, ապա Կանաչ Ուսուցման Կենտրոնը հենց այն վայրն է, որտեղ բնությունը, հարմարավետությունն ու ջերմ մթնոլորտը միավորվում են։
🌿 Բացօթյա կանաչ տարածքներ🏡 Գեղեցիկ և յուրահատուկ ֆոտոզոնաներ🎉 Հարմար միջավայր տարբեր ձևաչափի միջոցառումների համար☕ Սննդի և հյուրասիրության կազմակերպման հնարավորություններ📍 Ընդամենը մի քանի րոպե Երևանից՝ Ձորաղբյուրում։
Ստեղծե՛ք հիշողություններ, որոնք կմնան երկար, իսկ Ձեր միջոցառումը դարձրե՛ք յուրահատուկ՝ Կանաչ Ուսուցման Կենտրոնում։ 🌱
📞 Ամրագրումների և մանրամասների համար՝ 091 541 177📩 Գրեք մեզ անձնական հաղորդագրությամբ։
#ԿանաչՈւսուցմանԿենտրոն #Միջոցառումներ #ԾննդյանՏոն
☀️❤️ Մեր շատ սիրելի «Կարմիր Արև»-ի սաները վայելում են ամառվա ամենահամեղ արկածը՝ հավաքելով ազնվամորի և այլ անուշահամ հատապտուղներ։ 🍓🫐
Իսկ, իհարկե, բերքահավաքն առանց համտեսի չի լինում։ 😁😊 Թփերից հենց նոր քաղած հատապտուղներն ամենահամեղն են։
Շնորհակալ ենք «Կարմիր Արև»-ի փոքրիկներին՝ այս օրը ժպիտներով, ուրախությամբ և գեղեցիկ հիշողություններով լցնելու համար։ ❤️🌿 Կարմիր Արև Shoghik Sargsyan
14/07/2026
Ազնվամորու բերքահավաք Կանաչ Ուսուցման Կենտրոնում. Գրանցվեք և համեցեք 🥰😊 091541177
11/07/2026
🍓 Հրավիրում ենք մանկապարտեզներին և ամառային դպրոցներին՝ անմոռանալի խմբային բերքահավաքի Կանաչ Ուսուցման Կենտրոնում։ 🌿
Պարգևեք երեխաներին բնության հետ շփվելու, խաղալու և սովորելու յուրահատուկ հնարավորություն։
Մեզ մոտ փոքրիկները՝
🍓 Կշրջեն Կանաչ Ուսուցման Կենտրոնի հատապտղային այգիներով,
🌱 Կծանոթանան, թե ինչպես են աճում հատապտուղները,
😋 Կվայելեն ամենահամեղ ազնվամորին՝ անմիջապես թփերից,
🧺 Կհավաքեն իրենց սեփական բերքը և կլցնեն իրենց զամբյուղները,
💚 Կանցկացնեն ուրախ և օգտակար օր բնության գրկում։
Սա ոչ միայն հետաքրքիր ժամանց է, այլև ուսուցողական փորձ, որը երեխաները երկար կհիշեն։
📅 Ամրագրեք ձեր խմբի այցը նախապես։
📞 091 541177
Սիրով սպասում ենք ձեզ Կանաչ Ուսուցման Կենտրոնում։ 🌿
04/07/2026
🍓 Հրավիրում ենք Կանաչ Ուսուցման Կենտրոն՝ հավաքելու և գնելու թարմ ազնվամորի։
Մեր ազնվամորին աճեցվել է առանց թունանյութերի, սիրով և նորարարական գյուղատնտեսական տեխնոլոգիաներով։ 🌱
Լարային մշակության համակարգի շնորհիվ բերքահավաքը հեշտ է, հարմարավետ և հաճելի։ Վայելեք բնության գրկում անցկացրած օրը և ձեր ձեռքով հավաքեք ամենաթարմ ու համեղ ազնվամորիները։
🕙 Սպասում ենք ձեզ ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 17:00։
📍 Կանաչ Ուսուցման Կենտրոն
Բերե՛ք ընտանիքին ու ընկերներին և վայելե՛ք առողջ, համեղ և անմոռանալի գյուղական փորձառություն։ ❤️🌿
Ազնվամորենը խնամքը #ազնվամորի #малина #նունեսարուխանյան Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Telephone
Website
Address
18 Banaki Street
Dzoraghbyur
2224
Opening Hours
| Monday | 09:00 - 20:00 |
| Tuesday | 09:00 - 20:00 |
| Wednesday | 09:00 - 20:00 |
| Thursday | 09:00 - 20:00 |
| Friday | 09:00 - 18:00 |