03/02/2026
Ի՞նչ առավելություններ ունի Նոյանի նարնջի հյութը 🍊
Մենք արտադրում ենք նարնջի հյութ՝ բնական և վստահելի բաղադրությամբ՝ ամբողջ ընտանիքի համար։
🚫 Առանց կոնսերվանտների�
✅ Հարմար է թե՛ մեծերի, թե՛ երեխաների համար�
✅ Միայն մրգի բնական քաղցրություն
✅ 100% բնական
✅ Հարուստ վիտամին C-ով�
🚫 Առանց ավելացված շաքարի
📌 Արտադրված է միջազգային որակի չափանիշներով՝ ISO 9001:2015 և FSSC 22000 v.6 հավաստագրերով։
Միջազգային ստանդարտներով արտադրված և արտահանվող հայկական արտադրանք 🇦🇲
23/01/2026
-GULFOOD 2026 DUBAI WORLD TRADE CENTRE-
🍎 Մենք սպասում ենք ձեզ` South Hall: 1 | Stand No: 1-55
🫐 Find us at: South Hall: 1 | Stand No: 1-55
🍊 Мы будем вас ждать. South Hall: 1 | Stand No: 1-55
https://exhibitors.gulfood.com/gulfood-2026/Exhibitors/ExbDetails/euroterm-cjsc
29/12/2025
Տարվա ավարտին մի պահ կանգ ենք առնում ու հետ նայում անցած ճանապարհին։
2025-ը բոլորիս համար լի էր մարտահրավերներով և հաջողություններով. նոր համագործակցություններ, փոփոխվող պահանջներ ու արագ տեմպ։ Մի բան միշտ անփոփոխ է մնում՝ մարդիկ, որոնք ցանկացած գործունեության ամենամեծ արժեքն են🤍
➡️ Նոյան գործարանում 2025-ին շարունակեցինք անել այն, ինչ լավագույնս գիտենք՝
✔︎ Արտադրել բնական ու վստահելի արտադրանք
✔︎ Պահպանել որակը՝ անկախ ծավալներից ու կարճաժամկետ պահանջներից
✔︎ Աշխատել մեր գործընկերների հետ՝ երկարաժամկետ վստահության հիման վրա
✔︎ Ներկայացնել հայկական համն ու ծագումը ամբողջ աշխարհում 🇦🇲
Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին, հաճախորդներին ու թիմին՝ վստահության և միասին աճելու համար։
Ձեզնով է ձևավորվում Նոյանի պատմության հաջորդ փուլը։
2025-ը հաղթահարեցի՞նք։
Դե միասին՝ առաջ ↗️
24/12/2025
Ամանորյա զեղչերը սկսվել են 🎉
Շտապեք կատարել գնումներ Հայաստանի վաճառակետերից։
Սիրով՝
Ձեր Նոյան 🤍
24/11/2025
Մենք սպասում ենք ձեզ` Hall: 1 | Stand No: EO52
Мы будем вас ждать. Hall: 1 | Stand No: EO52
Find us at: Hall: 1 | Stand No: EO52
https://platform.idos.events/exhibition/exhibitorDetail?uyeId=329557&fuarId=87
14/11/2025
«Նոյան» հյութերի և պահածոների գործարանը փնտրում է՝
- Վարորդ-առաքիչ
- Վարորդ՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու համար
- Վարորդ՝ զիլ վարելու համար
📍 Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Ջրվեժ, Թևոսյան 103
📄 Աշխատանքի տեսակ՝ ամբողջ դրույք
📧 Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն՝ [email protected]
☎️ Հեռ․՝ 060- 68-38-61
29/09/2025
-Սիրով հրավիրում ենք այցելել մեզ Anuga 2025 միջազգային ցուցահանդեսին:
Մենք սպասում ենք ձեզ` Hall 02.1 | D058 E059
- Join us at Anuga 2025!
Experience the world’s leading trade fair for food and beverages, where global trends, innovations, and opportunities come together.
Find us at: Hall 02.1 / D058 E059
-Приглашаем посетить нас на международной выставке продуктов питания, напитков и сырья для их производства Anuga 2025.
Мы будем вас ждать. Hall 02.1 / D058 E059
https://www.anuga.com/exhibitor/euroterm_cjsc
16/09/2025
«Նոյան» հյութերի և պահածոների գործարանը փնտրում է որակի կառավարման մասնագետի։
📌 Պարտականություններ`
✔︎ Արտադրական գործընթացներում որակի վերահսկողություն իրականացնել
ըստ սահմանված ստանդարտների,
✔︎ Վերահսկել հումքի և պատրաստի արտադրանքի որակը,
✔︎ Կազմել և վարել որակային հաշվետվություններ ու արձանագրություններ,
✔︎ Նպաստել արտադրական կարգապահության և սննդի անվտանգության
նորմերի պահպանմանը,
✔︎ Արտադրական թերությունների հայտնաբերում և դրանց վերացման
վերաբերյալ առաջարկությունների ներկայացում։
📌 Պահանջներ`
✔︎ Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (բնագիտական կամ
սննդի տեխնոլոգիայի ոլորտում նախընտրելի է),
✔︎ Նմանատիպ աշխատանքային փորձը պարտադիր է,
✔︎ Սննդի անվտանգության և որակի ստանդարտների (HACCP, ISO,FSSC)
գիտելիքը պարտադիր,
✔︎ Համակարգվածություն, պատասխանատվության բարձր զգացում,
մանրուքներին ուշադրություն։
📍 Աշխատանքի վայրը․ ք.Երևան, Ջրվեժ, Թևոսյան 103
📄 Աշխատանքի տեսակ․ Ամբողջ դրույք
📧 Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն՝ [email protected]
☎️ Հեռ․՝ 060- 68-38-61
04/09/2025
«Նոյան» հյութերի և պահածոների գործարանը փնտրում է Հոսքագծի օպերատոր։
Աշխատանքային պարտականություններ`
- Ապահովել արտադրական հոսքագծի անխափան և արդյունավետ աշխատանքը,
- Կատարել հոսքագծում տեղադրված սարքավորումների գործարկում և մշտական վերահսկում,
- Հետևել արտադրական գործընթացի որակական ցուցանիշներին,
- Խափանումների դեպքում ժամանակին արձագանքել և տեղեկացնել վերադասին,
- Կատարել սարքավորումների նախնական սպասարկում և մաքրում,
- Պահպանել աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ և ներքին կարգապահական նորմերը։
Պետք է իմանա`
- Սարքավորումների և հոսքագծի աշխատանքի ընդհանուր կանոնները,
- Արտադրական գործընթացի և տեխնոլոգիական հերթականության սկզբունքները,
- Արտադրական անվտանգություն, հիգիենա և աշխատակարգի կանոններ,
- Խափանումների և արտակարգ իրավիճակների դեպքում առաջին անհրաժեշտ գործողությունները։
Պետք է ունենա․
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ուշադրություն մանրուքներին և արագ արձագանքելու ունակություն,
- Թիմային աշխատանքի և համագործակցության պատրաստակամություն,
- Ֆիզիկական դիմացկունություն և աշխատասիրություն։
Գիտելիքներ և հմտություններ`
- Տեխնիկական գիտելիքներ արտադրական սարքավորումների աշխատանքի վերաբերյալ,
- Խափանումների արագ ճանաչման և հաղորդման հմտություն,
- Սարքավորումների նախնական սպասարկման և մաքրման հմտություններ,
- Աշխատանքային անվտանգության կանոնների կիրառման կարողություն։
Պահանջներ`
- Միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն,
- Նախընտրելի է արտադրական ոլորտում կամ օպերատորի աշխատանքում փորձ,
- Տեխնիկական հմտությունները դիտարկվում են որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք`
- Կայուն և վստահելի աշխատանք,
- Մասնագիտական զարգացման հնարավորություն,
- Բարենպաստ աշխատանքային միջավայր։
📍 Աշխատանքի վայրը․ ք.Երևան,Ջրվեժ,Թևոսյան 103
📄 Աշխատանքի տեսակ․ Ամբողջ դրույք
📧 Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն՝ [email protected]
☎️ Հեռ․՝ 060- 68-38-61
29/08/2025
📢 #գործկա Նոյանում
«Նոյան» հյութերի և պահածոների գործարանը փնտրում է սեզոնային աշխատողներ՝ պահածոների արտադրամասում աշխատելու համար:
📌 ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
➖ Թիմում աշխատելու կարողություն
➖ Աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ
📌 Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից շաբաթ 9:00-18:00
📍 Գործարանը գտնվում է Ջրվեժում
🔗 Մանրամասների համար զանգահարել այս հեռախոսահամարով՝ 060-68-38-61: