FC Ararat

FC Ararat

Share

The Official page of FC Ararat: 1973 USSR Champions, 1973, 1975 USSR Cup Winners, 1993 Arme

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջ: 1973թ ԽՍՀՄ չեմպիոն, 1973, 1975 ԽՍՀՄ գավաթակիր, 1993 Հայաստանի չեմպիոն, 1993, 1994, 1995, 1997, 2008, 2020/21 Հայաստանի գավաթակիր, 2008 Հայաստանի սուպերգավաթակիր:

16/08/2026

Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի ԲԿՄԱ – «Արարատ» հանդիպման ընթացքում գրանցվեցին վիճահարույց դրվագներ, որոնք հարցեր են առաջացնում մրցավարական որոշումների վերաբերյալ։

Մասնավորապես, հանդիպման 60-րդ րոպեին հեռարձակման տեսագրությունից երևում է, որ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը հարվածում է «Արարատի» ֆուտբոլիստի ոտքին և միայն դրանից հետո տիրում գնդակին։ Այս դրվագին չի արձագանքում գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանը, իսկ VAR մրցավար Աշոտ Ղալթախչյանը ևս չի հրավիրում նրա ուշադրությունը հնարավոր խախտման վրա։

Մեկ այլ վիճահարույց դրվագ արձանագրվեց հանդիպման սկզբնամասում, երբ հեռարձակման տեսագրությունից թվում է, որ ԲԿՄԱ-ի պաշտպանը հարված է հասցնում «Արարատի» հարձակվողին։ Դրվագը կարող էր դիտարկվել որպես 11-մետրանոց հարվածի նշանական և կարմիր քարտի հիմք, սակայն մրցավարական անձնակազմի կողմից որևէ խախտում չի արձանագրվել։

Հուսով ենք, որ նշված դրվագներին անդրադարձ կկատարվի ՀՖՖ-ի յութուբյան ալիքով ցուցադրվող «VAR-ից հետո» հաղորդման ընթացքում, քանի որ ցանկանում ենք հասկանալ, թե ինչու չեն նշանակվել 11-մետրանոց հարվածներ այս դրվագներում և ինչու VAR համակարգը չի միջամտել կամ մրցավարի ուշադրությունը չի հրավիրել դրանց վրա։ Հնարավոր է՝ առկա են լրացուցիչ տեսագրություններ կամ դիտանկյուններ, որոնք հեռարձակման կադրերում չեն երևում։

Կարծում ենք, որ այս հարցերի հանրային և մասնագիտական պարզաբանումը կարևոր նշանակություն ունի նոր մեկնարկած առաջնությունում մրցավարական որոշումների նկատմամբ վստահության և արդար մրցակցային միջավայրի ապահովման տեսանկյունից։

16/08/2026

Վազիր, Ֆելի՛քս, վազիր: Գի Ֆելիքս Լիմայի անհատական անցումից հետո Պատրիկ Հանձոնգոն դառնում է հաղթական գոլի հեղինակ:

16/08/2026

❤️ Երբ ցանկանում ես հարգանք ցույց տալ նախկին ակումբիդ, բայց Պրեմիեր լիգայում առաջին գոլի էմոցիաները խեղդում են: Պետրոս Ալեքյանը բացեց իր գոլերի հաշիվն «Արարատի» կազմում:

Photos from FC Ararat's post 16/08/2026

📷 ԲԿՄԱ - «Արարատ»

16/08/2026

📹 Հայաստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր

ԲԿՄԱ - «Արարատ» 1:2 (1:1)
Գոլերը՝ Դավիթ Հարությունյան 43 - Պետրոս Ալեքյան 36, Պատրիկ Հանձոնգո 53

15/08/2026

🎙️ Կարեն Բարսեղյանը՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղի մասին

15/08/2026

😍 Կա՛ հաղթանակը

15/08/2026

Պատրիկ Հանձոնգոյի գոլը՝ Գի Ֆելիքս Լիմայի հիանալի անցումից հետո

15/08/2026

Կրկին առաջ ենք հաշվի մեջ՝ Պատրիկ Հանձոնգո

15/08/2026

Ընդմիջում

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Agatangeghos 2
Yerevan
0023

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 13:00