02/06/2026
🏆 Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
♟️ 7 խաղափուլից հետո առաջնության առաջատարներն են ուկրաինացի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինը, վրացի միջազգային վարպետ Մերի Արաբիձեն և իսպանացի միջազգային վարպետ Սաբրինա Վեգա Գուտիեռեսը, ովքեր ունեն 6 միավոր:
🤩 Հայաստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը ունի 5 միավոր և նույնպես գտնվում է առաջատարների շարքում:
🇦🇲 Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 4.5 միավոր:
♟️ Ներկայացնում ենք առաջնությանը մասնակցող բոլոր հայ շախմատիստների արդյունքները 7-րդ խաղափուլից հետո.
🇦🇲 ԿՖՎ Պոլինա Կոբակ՝ 5 միավոր
🇦🇲 ՄԳ Էլինա Դանիելյան՝ 4.5 միավոր
🇦🇲 ԿՄԳ Մարիամ Մկրտչյան՝ 4.5 միավոր
🇦🇲 ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 4.5 միավոր
🇦🇲 ԿՖՎ Աննա Խաչատրյան՝ 4 միավոր
🇦🇲 Կիտի Նադանյան՝ 3.5 միավոր
🇦🇲 Անի Նահապետյան՝ 3.5 միավոր
🇦🇲 Անահիտ Մկրտչյան՝ 3.5 միավոր
🇦🇲 Անի Ավետիսյան՝ 3 միավոր
🇦🇲 ԿՖՎ Նվարդ Հայրապետյան՝ 2.5 միավոր
🇦🇲 ԿՖՎ Սոնա Կրկյաշարյան՝ 2.5 միավոր
🇦🇲 Անահիտ Մուրադյան՝ 2.5 միավոր
🇦🇲 Մանե Ղարիբյան՝ 2 միավոր
🇦🇲 Լիդա Սինգ՝ 2 միավոր
🇦🇲 Լիլիա Դանիելյան՝ 2 միավոր
🇦🇲 Թամարա Մանուկյան՝ 1.5 միավոր
8️⃣ 8-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 2-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:
💪 Մաղթում ենք հաջողություն մեր բոլոր մասնակիցներին:
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
🏆 The 2026 European Women’s Chess Championship is underway in Batumi, Georgia.
♟️ After 7 rounds, the tournament leaders with 6 points are WFM Anastasiia Hnatyshyn, IM Meri Arabidze, and IM Sabrina Vega Gutierrez.
🤩 Representing Armenia, WFM Polina Kobak has 5 points.
🇦🇲 GM Elina Danielian, WGM Mariam Mkrtchyan, and IM Lilit Mkrtchian have 4.5 points.
♟️ Results of all Armenian players after Round 7:
🇦🇲 WFM Polina Kobak — 5 points
🇦🇲 GM Elina Danielian — 4.5 points
🇦🇲 WGM Mariam Mkrtchyan — 4.5 points
🇦🇲 IM Lilit Mkrtchian — 4.5 points
🇦🇲 WFM Anna Khachatryan — 4 points
🇦🇲 Kiti Nadanyan — 3.5 points
🇦🇲 Ani Nahapetyan — 3.5 points
🇦🇲 Anahit Mkrtchyan — 3.5 points
🇦🇲 Ani Avetisyan — 3 points
🇦🇲 WFM Nvard Hayrapetyan — 2.5 points
🇦🇲 WFM Sona Krkyasharyan — 2.5 points
🇦🇲 Anahit Muradyan — 2.5 points
🇦🇲 Mane Gharibyan — 2 points
🇦🇲 Lida Xing — 2 points
🇦🇲 Lilia Danielyan — 2 points
🇦🇲 Tamara Manukyan — 1.5 points
8️⃣ Round 8 will start on June 2 at 15:00 Armenian time.
💪 We wish good luck to all our participants!
01/06/2026
‼️ Ուշադրություն ‼️
♟️ 2026 թվականի օգոստոսի 5-ից 16-ը Մոնտենեգրոյում կայանալիք շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությանը սեփական միջոցների հաշվին մասնակցել ցանկացողները պետք է հաստատեն իրենց մասնակցությունը մինչև հունիսի 2-ը։
📞 Մասնակցության հաստատման համար պետք է զանգահարել 099-44-01-05 կամ 010-44-01-05 հեռախոսահամարներով։
📌 Առաջնության կանոնադրություն՝ https://shorturl.at/InQsE
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
‼️ Attention ‼️
♟️ Those who wish to participate at their own expense in the 2026 European Junior U20 Chess Championship, which will take place in Montenegro from August 5 to 16, must confirm their participation by June 2.
📞 To confirm participation, please call 099-44-01-05 or 010-44-01-05.
📌 Regulations of the championship: https://shorturl.at/InQsE
01/06/2026
🏆 Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության ընտրական մրցաշարը։
🤩 Հինգ խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը և Բենիկ Ագասարովը, վարպետության թեկնածու Նարեկ Ղիմոյանը և ՖԻԴԵ-ի վարպետներ Մանվել Առաքելյանը և Էդգար Հայրապետյանը:
♟️ Միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Գասպարյանը ունեն 3 միավոր:
📌 Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով:
✅ Մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը իրավունք կստանա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցներով մասնակցելու Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությանը, որը կանցկացվի օգոստոսի 5-ից 16-ը Մոնտենեգրոյում:
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
🏆 From May 27 to June 2, the qualifying tournament for the European Youth U20 Chess Championship, organized by the Armenian Chess Federation, is being held at the Chess Academy of Armenia.
🤩 After five rounds, the tournament leaders are IM Arsen Davtyan, IM Benik Agasarov, CM Narek Ghimoyan, FM Manvel Arakelyan and FM Edgar Hayrapetyan.
♟️ IM Robert Piliposyan and IM Erik Gasparyan have 3 points.
📌 The tournament is played in a Swiss system with 7 rounds.
✅ The winner of the tournament will earn the right to participate in the European Youth U20 Chess Championship in Montenegro from August 5 to 16, with expenses covered by the Armenian Chess Federation.
31/05/2026
🏆 Մայիսի 25-ից հունիսի 5-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
♟️ Վեց խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինն է, ով հաղթել է բոլոր խաղերում:
🇦🇲 Հայաստանից առաջնությանը մասնակցում են 16 շախմատիստուհիներ։
🇦🇲 Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից ունի 4.5 միավոր և գտնվում է առաջատարների շարքում:
🇦🇲 Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 4 միավոր:
♟️ Ներկայացնում ենք առաջնությանը մասնակցող բոլոր հայ շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո.
🇦🇲 ԿՄԳ Մարիամ Մկրտչյան՝ 4.5 միավոր
🇦🇲 ԿՖՎ Պոլինա Կոբակ՝ 4 միավոր
🇦🇲 ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 4 միավոր
🇦🇲 ՄԳ Էլինա Դանիելյան՝ 3.5 միավոր
🇦🇲 Անի Նահապետյան՝ 3.5 միավոր
🇦🇲 ԿՖՎ Աննա Խաչատրյան՝ 3 միավոր
🇦🇲 Անի Ավետիսյան՝ 3 միավոր
🇦🇲 Կիտի Նադանյան՝ 2.5 միավոր
🇦🇲 ԿՖՎ Նվարդ Հայրապետյան՝ 2.5 միավոր
🇦🇲 Անահիտ Մկրտչյան՝ 2.5 միավոր
🇦🇲 Մանե Ղարիբյան՝ 2 միավոր
🇦🇲 Լիդա Սինգ՝ 2 միավոր
🇦🇲 ԿՖՎ Սոնա Կրկյաշարյան՝ 1.5 միավոր
🇦🇲 Անահիտ Մուրադյան՝ 1.5 միավոր
🇦🇲 Թամարա Մանուկյան՝ 1.5 միավոր
🇦🇲 Լիլիա Դանիելյան՝ 1.5 միավոր
7️⃣ Այսօր հանգստյան օր է: 7-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 1-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:
💪 Մաղթում ենք հաջողություն մեր բոլոր մասնակիցներին:
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
🏆 From May 25 to June 5, the 2026 European Women’s Chess Championship is being held in Batumi, Georgia.
♟️ After six rounds, the sole leader of the tournament is Ukrainian WFM Anastasiia Hnatyshyn, who has won all of her games.
🇦🇲 There are 16 players from Armenia taking part in the tournament.
🇦🇲 WGM Mariam Mkrtchyan has 4.5 points out of 6 and is among the leaders.
🇦🇲 WFM Polina Kobak and IM Lilit Mkrtchian have 4 points.
♟️ Here are the results of all Armenian participants after Round 6:
🇦🇲 WGM Mariam Mkrtchyan — 4.5 points
🇦🇲 WFM Polina Kobak — 4 points
🇦🇲 IM Lilit Mkrtchian — 4 points
🇦🇲 GM Elina Danielian — 3.5 points
🇦🇲 Ani Nahapetyan — 3.5 points
🇦🇲 WFM Anna Khachatryan — 3 points
🇦🇲 Ani Avetisyan — 3 points
🇦🇲 Kiti Nadanyan — 2.5 points
🇦🇲 WFM Nvard Hayrapetyan — 2.5 points
🇦🇲 Anahit Mkrtchyan — 2.5 points
🇦🇲 Mane Gharibyan — 2 points
🇦🇲 Lida Xing — 2 points
🇦🇲 WFM Sona Krkyasharyan — 1.5 points
🇦🇲 Anahit Muradyan — 1.5 points
🇦🇲 Tamara Manukyan — 1.5 points
🇦🇲 Lilia Danielyan — 1.5 points
7️⃣ Today is a rest day. Round 7 will start on June 1 at 15:00 Armenian time.
💪 We wish good luck to all our participants!
30/05/2026
🏆 Մայիսի 25-ից հունիսի 5-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
♟️ Հինգ խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինն է, ով հաղթել է բոլոր խաղերում:
🇦🇲 Հայաստանից առաջնությանը մասնակցում են 16 շախմատիստուհիներ։
🇦🇲 Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը 5 հնարավորից ունեն 3.5 միավոր:
🇦🇲 Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունեն 3 միավոր, իսկ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, Անի Նահապետյանը և Կիտի Նադանյանը ունեն 2.5 միավոր:
🕰️ 6-րդ խաղափուլը կմեկնարկի մայիսի 30-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:
💪 Մաղթում ենք հաջողություն մեր բոլոր մասնակիցներին:
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
🏆 From May 25 to June 5, the 2026 European Women’s Chess Championship is being held in Batumi, Georgia.
♟️ After five rounds, the sole leader of the tournament is Ukrainian WFM Anastasiia Hnatyshyn, who has won all of her games.
🇦🇲 There are 16 players from Armenia taking part in the tournament.
🇦🇲 WFM Polina Kobak and WGM Mariam Mkrtchyan have scored 3.5 points out of 5.
🇦🇲 IM Lilit Mkrtchian and GM Elina Danielian have 3 points, while WFM Anna Khachatryan, Ani Nahapetyan, and Kiti Nadanyan have 2.5 points.
🕰️ Round 6 will start on May 30 at 15:00 Armenian time.
💪 We wish good luck to all our participants!
30/05/2026
🇦🇲 Մայիսի 28-ին «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը։
🤩 Միջազգային բարձրակարգ այս մրցաշարը հերթական անգամ Ջերմուկում համախմբել է աշխարհի ուժեղագույն շախմատիստներին և շախմատի սիրահարներին։
♟️ Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր, գլխավոր տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Ստեփան Ավագյանի որդին՝ Կարեն Ավագյանը, Ավագյան ընտանիքի անդամները, պատվավոր հյուրեր, մրցաշարի մասնակիցներն ու Ջերմուկ համայնքի ներկայացուցիչները։
🤗 Ողջույնի խոսքով հանդես է եկել Սմբատ Լպուտյանը՝ շնորհավորելով բոլորին մրցաշարի մեկնարկի կապակցությամբ։ Նա ողջունել է Հայաստանից, Գերմանիայից, Հնդկաստանից, Լեհաստանից և Ռուսաստանից ժամանած մասնակից գրոսմայստերներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել մրցաշարի գլխավոր հովանավոր «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրին և հովանավոր «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ մրցաշարի կայացմանն աջակցելու համար։
🤗 Մասնակիցներին և ներկաներին ողջունել է նաև Կարեն Ավագյանը:
✔️ Բացման արարողության ընթացքում հյուրերի համար ներկայացվել է երաժշտական և մշակութային ծրագիր։ Օպերային հայտնի ստեղծագործություններով հանդես են եկել Լուսինե Առաքելյանն ու Հայկ Վարդանյանը, ներկայացվել է նաև պարային համար:
🎬 Արարողության կարևոր հատվածներից էր Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված ֆիլմի ցուցադրությունը, որը ներկայացնում էր նրա գործունեությունն ու ներդրումը հայկական շախմատի և Ջերմուկ քաղաքի զարգացման գործում։
🤝 Առաջիկա օրերին Ջերմուկը կդառնա համաշխարհային շախմատի կենտրոն՝ լի լարված պայքարներով, գեղեցիկ գաղափարներով և հիշարժան պարտիաներով։
📸 Լուսանկարներ՝ Հայաստանի շախմատի ակադեմիա
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
🇦🇲 On May 28, the official opening ceremony of the Stepan Avagyan Memorial Tournament, organized by the Chess Academy of Armenia, took place at the "Jermuk Ashkharh" Health Resort Complex.
🤩 Once again, this prestigious international tournament has brought together some of the world’s strongest chess players and chess enthusiasts in Jermuk.
♟️ Among those attending the opening ceremony were the founder and CEO of the Chess Academy of Armenia, International Grandmaster Smbat Lputian, Stepan Avagyan’s son Karen Avagyan, members of the Avagyan family, honored guests, tournament participants, and representatives of the Jermuk community.
🤗 Smbat Lputian delivered a welcoming speech, congratulating everyone on the start of the tournament. He warmly welcomed the participating grandmasters arriving from Armenia, Germany, India, Poland, and Russia, and expressed gratitude to the tournament’s main sponsor, the “Jermuk Ashkharh” Health Resort Complex, as well as sponsor Lydian Armenia for supporting the organization of the tournament.
🤗 Karen Avagyan also addressed the participants and guests with welcoming remarks.
✔️ During the opening ceremony, guests enjoyed a musical and cultural program. Renowned opera performances were presented by Lusine Arakelyan and Hayk Vardanyan, along with a dance performance.
🎬 One of the most important moments of the ceremony was the screening of a film dedicated to the memory of Stepan Avagyan, highlighting his activities and contribution to the development of Armenian chess and the city of Jermuk.
🤝 In the coming days, Jermuk will become a center of world chess, filled with intense competition, brilliant ideas, and memorable games.
📸 Photos: Chess Academy of Armenia
29/05/2026
♟️🎂 Այսօր շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դոմմարաջու Գուկեշի ծննդյան օրն է:
👑 Գուկեշը՝ 18 տարեկանում դառնալով աշխարհի 18-րդ չեմպիոն, իր անունը գրեց շախմատի պատմության մեջ նաև որպես բոլոր ժամանակների ամենաերիտասարդ չեմպիոն:
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
♟️🎂 Today is the birthday of the reigning World Chess Champion Dommaraju Gukesh.
👑 Gukesh became the 18th World Champion at just 18 years old, making his name in chess history as the youngest champion ever.
29/05/2026
🏆 Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
🇦🇲 Չորրորդ խաղափուլում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը հաղթանակ տարավ մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող հույն միջազգային վարպետ Ստավրուլա Ցոլակիդուի նկատմամբ և այժմ ունի 3 միավոր:
🇦🇲 Հայ շախմատիստուհիներից 3 միավոր ունի նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:
🇦🇲 Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունի 2 միավոր:
🕰️ 5-րդ խաղափուլը կմեկնարկի մայիսի 29-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:
💪 Մաղթում ենք հաջողություն մեր բոլոր մասնակիցներին:
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
🏆 The 2026 European Women's Chess Championship continues in Batumi, Georgia.
🇦🇲 In Round 4, WFM Polina Kobak scored a victory against the highest-rated player in the tournament, Greek IM Stavroula Tsolakidou, and now has 3 points.
🇦🇲 Among Armenian players, GM Elina Danielian also has 3 points.
🇦🇲 IM Lilit Mkrtchian and WGM Mariam Mkrtchyan have 2.5 points. WFM Anna Khachatryan has 2 points.
🕰️ Round 5 will start on May 29 at 15:00 Armenian time.
💪 We wish good luck to all our participants!
29/05/2026
🇦🇲 Մայիսի 27-ին մեկնարկեց Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված Ստեփան Ավագյանի մանկապատանեկան հուշամրցաշարը, որն այս տարի համախմբել է ավելի քան 460 պատանի շախմատիստների։
♟️ Մրցաշարի բացման արարողության ընթացքում մասնակիցներին ողջունեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և մրցաշարի գլխավոր մրցավար Գևորգ Մուրադյանը՝ ներկայացնելով մրցաշարի կանոնակարգը, կարևորելով նման մրցաշարերի դերը երիտասարդ շախմատիստների զարգացման գործում և բոլորին մաղթելով հաջող մրցելույթներ ու հետաքրքիր պայքար։
📌 Բացման արարողության ընթացքում մասնակիցներն ու հյուրերը դիտեցին նաև Ստեփան Ավագյան հիշատակին նվիրված ֆիլմ, որն ևս մեկ անգամ ընդգծեց նրա ներդրումը հայկական շախմատի զարգացման գործում։
🤗 Սրտանց ողջունում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում հաջողություն, գեղեցիկ պարտիաներ, վստահ քայլեր ու անմոռանալի մրցաշարային օրեր։
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
🇦🇲 On May 27, the Stepan Avagyan Memorial Youth Chess Tournament, organized by the Chess Academy of Armenia, officially began, bringing together more than 460 young chess players this year.
♟️ During the opening ceremony, the participants were welcomed by the founder and Executive Director of the Chess Academy of Armenia, GM Smbat Lputian, as well as the Chief Arbiter of the tournament IA Gevorg Muradyan, who presented the tournament regulations, emphasized the importance of such events in the development of young chess players, and wished all participants successful games and exciting competition.
📌 As part of the opening ceremony, participants and guests also watched a film dedicated to the memory of Stepan Avagyan, once again highlighting his contribution to the development of Armenian chess.
🤗 We warmly welcome all participants and wish them success, beautiful games, confidence at the board, and unforgettable tournament memories.