InSport Wellness Center

InSport Wellness Center

Share

Здоровье/красота

06/08/2026

❗️Ուշադրություն
Հարգելի՛ հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ չեղարկվում է օգոստոսի 6-ի Aqua Aerobics-ի մարզումը։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը։

06/08/2026

🤰 Իսկ դու ինչպե՞ս ես հաղթահարում հղիության վերջին շաբաթները այս ամառային շոգին։
Կիսվի՛ր քո փորձով մեկնաբանություններում։ ☀️💛

04/08/2026

Մեր փոքրիկների հաջողության ճանապարհը սկսվում է ԻնՍպորտից։ 💙

Յուրաքանչյուր մարզում նրանց մոտեցնում է նոր նպատակների, յուրաքանչյուր հաղթահարված դժվարություն՝ նոր հաղթանակների։

Իսկ մենք արդեն անհամբեր սպասում ենք նրանց հաջորդ ձեռքբերումներին ու նոր հաղթանակներին։ 🏆

03/08/2026

🏊 Մանկական խմբային լողի մարզումներ ԻնՍպորտում...
Փաթեթներին ծանոթանալու համար զանգահարիր՝ 044449449
Սովորենք լողալ՝ անվտանգ և վստահ միջավայրում։

🔹 Մարզումներն անցկացվում են շաբաթական երեք անգամ՝ ապահովելով կանոնավոր առաջընթաց։

🔹 Խմբերին կարող են միանալ 3 և ավելի տարեկան երեխաները։

🔹 Պարապմունքներն անցկացվում են փորձառու և պրոֆեսիոնալ մարզիչների վերահսկողությամբ։

🔹 Լողավազանը հագեցած է քառաստիճան ֆիլտրման համակարգով՝ ապահովելով մաքուր և անվտանգ ջուր յուրաքանչյուր մարզման ընթացքում։

31/07/2026

xbdbdncrbrh rg. etbetbetv sfbetnrjm

Photos from InSport Wellness Center's post 31/07/2026

❗️ Ժամանակավոր փոփոխություն խմբային մարզումների դասացուցակում

Հարգելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ օգոստոս ամսվա դասացուցակում ժամանակավոր փոփոխություններ են կատարվել։ Օգոստոսի առաջին կեսին չեն անցկացվի մեր մարզիչ Անգինեի հետևյալ խմբային մարզումները՝

🔸 Երկուշաբթի՝ 11:00 — HIIT the Beat
🔸 Երկուշաբթի՝ 18:00 — TRX
🔸 Ուրբաթ՝ 21:15 — TRX
🔸 Շաբաթ՝ 18:00 — Spinning
🔸 Շաբաթ՝ 19:00 — TRX
🔸 Կիրակի՝ 12:00 — ABS

Մարզումները նախատեսվում է վերսկսել օգոստոսի երկրորդ կեսից, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք մեր պաշտոնական էջերում։
Շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման և համբերատարության համար։

30/07/2026

🏆 Ս/թ հուլիսի 22–26-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում անցկացվեց WUKF վարկածով կարատեի աշխարհի 14-րդ առաջնությունը, որը համախմբել էր շուրջ 2800 մարզիկի և մարզուհու աշխարհի գրեթե 70 երկրներից։

🇦🇲 Հայաստանի հավաքականը պատվով ներկայացրեց մեր երկիրը՝ նվաճելով աշխարհի առաջնության մեդալներ։ Հպարտությամբ նշում ենք, որ մեդալակիրների շարքում էին նաև ԻնՍպորտի մարզիչ Անդրեյ Փիլիպոսյանը և մեր ակումբի սան Արեգ Շահինյանը։

🏅 Արդյունքները՝
🥇 Արեգ Շահինյան — WUKF կարատեի աշխարհի 14-րդ առաջնության չեմպիոն
🥉 Անդրեյ Փիլիպոսյան — աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հատկանշական է, որ Անդրեյ Փիլիպոսյանի մենամարտերը ստիպված դադարեցվել են մրցաշարի բժիշկների կողմից՝ հակառակորդի կողմից թույլ տրված չթույլատրված հարվածի հետևանքով ստացած լուրջ վնասվածքների պատճառով։ Չնայած դրան՝ նա ցուցաբերեց աննկուն կամք և արժանապատվորեն ավարտեց մրցելույթը՝ նվաճելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։

💙 Շնորհավորում ենք մեր մարզիչին և սանին այս նշանակալի հաղթանակների կապակցությամբ։ Ձեր նվաճումները ոգեշնչում են, հպարտություն են բերում ԻնՍպորտի ընտանիքին և բարձր են պահում Հայաստանի մարզական պատիվը միջազգային ասպարեզում։

👏 Մաղթում ենք նոր հաղթանակներ, ամուր առողջություն և նոր բարձունքներ։

29/07/2026

🌿 Նվիրե՛ք ինքներդ ձեզ ներդաշնակությամբ լի առավոտ։
ԻնՍպորտը սիրով հրավիրում է Ձեզ բացօթյա «YOGA»-յի մարզման՝ բնության խաղաղ միջավայրում։

📅 Օգոստոսի 1
🕗 08:00–09:00
📍 Radisson Blu Hotel-ի այգի

✨ Մասնակցությունն անվճար է և բաց՝ բոլոր ցանկացողների համար։

Մասնակցությունն ապահովելու համար խնդրում ենք նախապես գրանցվել 📞 044 449 449 հեռախոսահամարին։

Սկսե՛ք օրը հանգիստ մտքով, թեթև մարմնով և նոր էներգիայով։ 💚
Մարզիչներ` Անահիտ, Լիլիթ և Արփինե

27/07/2026

🤍Մեր ԻնՍպորտ ընտանիքում յուրաքանչյուր աշխատակից իր փոքրիկ պատմությունն ունի՝ անկեղծ, ջերմ ու հիշվող։ ✨
Ժամանակն է պատմելու նրանց մասին։

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Paruyr Sevak 8/3
Yerevan

Opening Hours

Monday 07:00 - 23:00
Tuesday 07:00 - 23:00
Wednesday 07:00 - 23:00
Thursday 07:00 - 23:00
Friday 07:00 - 23:00
Saturday 07:00 - 23:00
Sunday 07:00 - 23:00