Alvarium

Alvarium

Share

Դասընթացային և բիզնես խորհրդատվական ընկերություն We believe that jointly we can create innovative and effective solutions for you and your business.

"Ալվարիում" ՍՊԸ-ն դասընթացային և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն է։ Մենք հավատում ենք, որ համատեղ ուժերով կարող ենք ստեղծել նորարար և արդյունավետ լուծումներ Ձեր և Ձեր բիզնեսի համար։ Մենք պատրաստ ենք ուղեկցել Ձեզ Ձեր հաջողության ճանապարհին մինչև վերջին կաթիլը։ Մենք վստահեցնում ենք, որ այդ համատեղ ճանապարհը ոչ միայն արդյունավետ, այլ նաև հաճելի կլինի։

Մենք դասընթացներն անց ենք կ

29/05/2026

♻️ Փորձե՞լ եք Էննեագրաման կիրառել նոր մարդկանց հետ հանդիպումների կամ աշխատանքային հարցազրույցների ժամանակ, եթե այո, ապա այս հանդիպումը ձեզ կհետաքրքրի։
Մեր 3-ժամանոց Enneagram Interviewing հանդիպման ընթացքում միասին կքննարկենք, թե ինչպես նկատել տարբեր էննեատիպերի դրսևորումները անմիջական շփման և հատկապես հարցազրույցների ընթացքում։

Հանդիպման ընթացքում կանդրադառնանք՝
▪️ ինչի՞ն ուշադրություն դարձնել հարցազրույցի ժամանակ՝ առաջին տպավորություն, մետահաղորդում, ձայն, խոսք, մարկեր բառեր և այլն,
▪️ ինչպե՞ս կառուցել զրույցը, ինչպիսի՞ տեղին և արդյունավետ հարցեր ուղղել,
▪️ ինչպե՞ս կիրառել էննեագրաման աշխատանքային հարցազրույցների ընթացքում։

⁉️ Հանդիպումը լինելու է ոչ միայն քննարկային, այլև կունենանք գործնական հատված, որտեղ կունենանք հյուրեր, որոնց հետ տեղում կփորձենք հարցազրույց անել, դիտարկել պատասխաններն ու վարքային դրսևորումները, վերլուծել և փորձել գուշակել նրանց էննեատիպը։
Այսպիսով, մասնակիցները կունենան ոչ միայն նոր ինսայթներ էննագրամայի մասին, այլ նաև կստանան կենդանի պրակտիկ փորձ։

Ֆորմատը՝ հարց ու պատասխան, քննարկում, փորձի և ինսայթների փոխանակում, ինչպես նաև գործնական փորձարկումներ տեղում։

📌 Կարևոր նշում․ հանդիպմանը կարող են մասնակցել միայն այն մարդիկ, ովքեր արդեն մասնակցել են

Photos from Alvarium's post 12/03/2026

4 օր, որոնք լի էին բացահայտումներով, անկեղծ զրույցներով ու նոր հայացքներով դեպի ինքներս մեզ ✨

Ավարտեցինք մեր «Էննեագրամա Պրակտիկ ICTA» հերթական դասընթացը։ Մեր մասնակիցները ոչ միայն ծանոթացան Էննեագրամային, այլ կարողացան բացահայտել մարդկանց տարբերությունները, նրանց մտածողության և վարքային օրինաչափությունները։

Դասընթացի ավարտին հանձնեցինք ավարտական սերտիֆիկատները, որը, սակայն, առաջին քայլերից մեկն է ինքնաճանաչման ու բացահայտման այս երկար ու հետաքրքիր ճանապարհին։
Շնորհակալ ենք մեր մասնակիցներին վստահության, անկեղծության ու ստեղծած ջերմ մթնոլորտի համար 💛

Մինչ նոր հանդիպումներ ✨

#էննեագրամապրակտիկ

10/03/2026

«Էննեագրամա Պրակտիկ ICTA»-ի այս տարվա առաջին դասընթացը դեռ երկար կհիշենք 💛

Շնորհակալ ենք մեր մասնակիցներին ստեղծած ջերմ մթնոլորտի, անկեղծ շփումների ու անմոռանալի պահերի համար։

Սիրով սպասում ենք հաջորդ հանդիպումներին 🥰

#ԷննեագրամաՊրակտիկ

Photos from Alvarium's post 07/03/2026

Ավարտեցինք հերթական «Էննեագրամա Պրակտիկ ICTA» չորսօրյա դասընթացը՝ լի հետաքրքիր պահերով, անկեղծ քննարկումներով և բազմաթիվ բացահայտումներով 🔥

Էննեագրաման պարզապես տեսություն չէ․ այն գործիք է, որը կարող է բացել նոր դիտանկյուններ թե՛ սեփական վարքագծի, թե՛ մյուսների հետ հարաբերությունների մասին։

Նման հանդիպումները հիշեցնում են, որ ինքնաճանաչման այս ճանապարհը յուրաքանչյուրի համար յուրահատուկ է, և հաճախ հենց այստեղ սկսվում են այն փոքր, բայց կարևոր փոփոխությունները, որոնք հետագայում կարող են մեծ ազդեցություն ունենալ մարդու կյանքում 😊

Շնորհակալություն մեր բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության, անկեղծության և հետաքրքրության համար 💛

#ԷննեագրամաՊրակտիկ

19/01/2026

Քննարկումներով, գործնական առաջադրանքներով և փոխադարձ աջակցությամբ լեցուն երեք ամիսների ավարտից հետո՝ HR Pro դասընթացի երկրորդ խումբը հաջողությամբ փակեց իր ճանապարհը։

Սա մեզ համար պարզապես դասընթաց չէր՝ սա հերթական քայլն էր գիտելիքի փոխանցման և պրոֆեսիոնալ HR համայնք կառուցելու ուղղությամբ 🙌

Եթե դուք նույնպես ցանկանում եք դառնալ այս ծրագրի մասնակիցներից մեկը, արդեն կարող եք նախագրանցվել այս տարվա HR Pro դասընթացին՝ զանգահարելով +374 77 03 40 19 հեռախոսահամարով 📞

Photos from Alvarium's post 16/01/2026

📊 Completed the Masterclass in Dubai - another step toward growth, integrating new tools, and driving forward.

An intensive journey through experiential learning, leadership development, team dynamics, and structured problem solving within the MTa system.

A meaningful addition to our professional toolkit at Alvarium 💛

14/01/2026

🔰 Learning by doing.
Leading by experiencing.
Growing through real-world consulting․

📌 MTa Learning Masterclass, Dubai

Photos from Alvarium's post 12/01/2026

🧩 Masterclass in Dubai was more than a workshop; it was a space for thinking, experimenting, and exchanging ideas.

Hands-on learning, leadership insights, team collaboration, and structured consulting tools came together within the MTa system 📊

Grateful to be part of a global community driven by learning and impact.

Photos from Alvarium's post 24/12/2025

Cayosoft թիմի հետ անցկացրած հանդիպումը դարձավ ոչ պարզապես քննարկում, այլ համատեղ մտածելու և փորձարկելու հարթակ։ Կենտրոնում գործնական բիզնես վարժությունն էր, որը հնարավորություն տվեց թիմին աշխատել իրական իրավիճակների շուրջ՝ բացահայտելով նոր մոտեցումներ և համագործակցության ձևեր 🤝

⚙️ Վարժությունը դարձավ հետաքրքիր փորձառություն, որը խթանեց խորքային մտածողություն, փոխադարձ վստահություն և առաջնորդական նախաձեռնություն՝ թույլ տալով մասնակիցներին տեսնել, թե ինչպես է յուրաքանչյուր անհատական ներդրում ձևավորում ընդհանուր արդյունքը։

Շնորհակալ ենք Cayosoft թիմին՝ էներգիայի, բաց մտածողության և զարգանալու ձգտման համար 💛

19/12/2025

Բիզնես վարժություն HR թիմի հետ ♻️

Կրկին շնորհակալություն ակտիվ մասնակցության համար 💛

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


12 Northern Avenue
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00