Kyokushin karate Armenia

Kyokushin karate Armenia

Share

Kyokushin Karate Armenia

01/09/2026

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը։ Թող նոր ուսումնական տարին լինի խաղաղության, հաջողության և հաղթանակների տարի։ 🇦🇲🥋📚

Սիրելի՛ աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, մարզիչներ և մարզասերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։

Նոր ուսումնական տարին նոր նպատակների, գիտելիքների, ձեռքբերումների և հաղթանակների սկիզբ է։ Մաղթում եմ մեր բոլոր երեխաներին առողջություն, հաջողություն, բարձր առաջադիմություն և վստահ քայլեր դեպի իրենց երազանքները։

Թող դպրոցական տարին լի լինի նոր գիտելիքներով, գեղեցիկ ընկերություններով և հիշարժան ձեռքբերումներով, իսկ մեր մարզիկներին մաղթում եմ ուժ, կամք, կարգապահություն և նորանոր մարզական հաղթանակներ։

Հարգանքով՝
Հայաստանի Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ
Սպարտակ Գասպարյան

30/08/2026

🥋 ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ՈՒԺԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ։

✨ Նոր մասնաճյուղ՝ Արաբկիրում։

Սիրելի՛ երևանցիներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Հակոբ Հակոբյան 3 հասցեում բացվում է Կիոկուշին կարատեի նոր մարզադահլիճ։

🎁 ԲԱՑՄԱՆ ԱՌԹԻՎ՝ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

🔥 Ձեր երեխան կարող է 3 ԱՄԻՍ ՄԱՐԶՎԵԼ ԱՆՎՃԱՐ։

Կիոկուշին կարատեն երեխային օգնում է դառնալ՝
💪 ավելի ուժեղ
🎯 ավելի նպատակասլաց
🧠 ավելի կարգապահ
⭐ ավելի ինքնավստահ

👧👦 Ընդունելությունը՝ 5 տարեկանից։

⏳ Տեղերը սահմանափակ են։
Մի՛ հետաձգեք Ձեր երեխայի առաջին քայլը դեպի ուժեղ ու ինքնավստահ ապագա։

📍 Հակոբ Հակոբյան 3, Արաբկիր
👤 Մարզիչ՝ Սերգեյ Պողոսյան
📞 094 345 940

27/08/2026

Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի մարզիչ՝ Սևակ Հովհաննիսյանին, ծննդյան օրվա առթիվ։ 🥳🥋Մաղթում ենք անսպառ ուժ, նորանոր հաղթանակներ մեծ հաջողություններ թե՛ մարզական, թե՛ անձնական կյանքում։

26/08/2026

Սիրելի՛ Նոր Երզնկայի բնակիչներ, ունենք ձեզ համար շատ լավ նորություն։ 🥋

Սեպտեմբերից վերաբացվում է մեր Կիոկուշին կարատեի մարզական խումբը։

Մարզումները կանցկացնի աշխարհի գավաթի առաջնության մրցանակակիր, ձեր համագյուղացի Դավիթ Դավոյանը։

📌 Տեղերը սահմանափակ են։
🥋 Համեցե՛ք և դարձե՛ք ուժեղ ու հաղթող թիմի անդամ։

Սիրով սպասում ենք բոլորին։

📞 Հեռախոս՝ 077 270 788

25/08/2026

Բոլոր սիրելի մարզիկներին, մարզիչներին, ծնողներին և սպորտասեր հասարակությանը տեղեկացնում ենք, որ ամառային հանգստի սեզոնն արդեն ավարտվում է, և մոտենում է նոր ուսումնական տարին։

Ինչպես միշտ, մեր ֆեդերացիայում նոր ուսումնական տարին լինելու է շատ հագեցած՝ բազմաթիվ մրցումներով, սեմինարներով, որակավորման քննություններով և այլ կարևոր մարզական միջոցառումներով։

Իսկ ամենակարևոր նորություններից մեկն այն է, որ Երևան է ժամանելու միջազգային ֆեդերացիայի նախագահ, Շիհան Անտոնիո Պիներոն՝ 9-րդ դանի սև գոտու վարպետ։ Նրա գլխավորությամբ կանցկացվեն հատուկ սեմինարներ և սև գոտիների որակավորման քննություններ։

Առաջիկայում կներկայացնենք նաև մեր աշնանային ծրագրերի ամբողջական ժամանակացույցը։
Հետևեք մեր նորություններին՝ մեզ սպասվում է հագեցած և հետաքրքիր մարզական տարի։

24/08/2026

🥋 ՇԵՆԳԱՎԻԹԻ ԾՆՈՂՆԵՐ, ԱՅՍ ԱՌԱՋԱՐԿԸ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ Է ❤️

Նոր ուսումնական տարին սկսեք ոչ թե հերթական զբաղմունքով, այլ մի սպորտաձևով, որը կարող է փոխել ձեր երեխայի առօրյան։

🔥 Շենգավիթի բնակիչների համար՝
3 ԱՄԻՍ ԿԱՐԱՏԵԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ՝ ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ՝ ՍՊԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ։

🥋Ամենակարևորը՝ երեխան սովորում է մեզ մոտ հաղթահարել դժվարությունները, չհանձնվել և հավատալ սեփական ուժերին։ ❤️

Եթե երկար մտածում էիք՝ ինչ սպորտաձև ընտրել ձեր երեխայի համար, գուցե հենց հիմա է ճիշտ պահը սկսելու։

📍 Շենգավիթ
🎁 3 ամիս՝ ԱՆՎՃԱՐ
⏳ Տեղերը խիստ սահմանափակ են։

📩 Գրեք մեզ անձնական նամակով՝ գրանցվելու և մանրամասները ստանալու համար։
📞094-49-49-49

11/08/2026
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Erevan

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
21:00 - 22:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00