Aeroflex

Aeroflex

Share

🍀«Աերոֆլեքս» վելնես կենտրոնը հանդիսանում է առողջ ապրելակերպի պահպանման առաջատարներից Հայաստանում "Aeroflex" Wellness & Spa Center - Trust Us - Be Healthy!

«Աերոֆլեքս» առողջական և սպա կենտրոնի հիմնական նպատակն է հիվանդությունների կանխարգելումն ու առողջ ապրելակերպի խթանումը, որի համար հիմք են ընդունվում հետևյալ հիմնական ուղղությունները․
- ֆիզիկական ակտիվությունը
- մտավոր գործունեությունը
- հավասարակշռված սննդակարգը
- վերականգնումը (բավարար քուն, հանգստություն և հոգևոր ներդաշնակություն);
- գեղեցկությունը՝ դեմքի և մարմնի խնամքը:

«Աերոֆլեքս» առողջակ

12/05/2026

Ակերգիաներ և սնունդ: Համալիր մոտեցում

11/05/2026

Շատերը չեն կապում
իրենց գլխացավերը, լարվածությունը կամ մեջքի ցավերը ամենօրյա սովորությունների հետ։

👉Բայց մարմինը միշտ արձագանքում է կրկնվող շարժումներին։

Երբ դու ամեն օր նույն կերպ ես կրում պայուսակը, օրգանիզմը սկսում է «հարմարվել» այդ սխալ դիրքին։

Սկզբում դա աննկատ է։ Հետո՝ դառնում է սովորական վիճակ։

Իսկ հետո արդեն սկսվում են
ցավերը, լարվածությունը, շնչառության խանգարումները։

🧐Խնդիրը այն չէ, որ պայուսակ ես կրում,
այլ՝ ինչպես ես դա անում։

❗️Փոքր փոփոխությունները կարող են մեծ տարբերություն տալ, եթե դրանք անում ես ամեն օր։

Գրեք «ԿԵՑՎԱԾՔ» — կասենք՝ ինչպես վերականգնել ճիշտ դիրքը և շնչառությունը 👇

08/05/2026

Ուտելիս հեռախոսո՞ւմ ես — հենց սա է քո մարսողության խնդիրը

❗️Ուտելու պահին օրգանիզմը պետք է հանգիստ լինի։ Բայց երբ դու հեռախոսում ես — մարմինդ մնում է լրված։

👉Արդյունքում՝ սնունդը լիարժեք չի յուրացվում, առաջանում է ծանրություն ու փքվածություն։

❗️Դու ուտում ես, բայց օրգանիզմդ չի «մարսում» սնունդը։

✔️Պատճառը պարզ է՝ մարսողությունը կապված է նյարդային համակարգի հետ։

Երբ լարված ես —օրգանիզմը ընտրում է ոչ թե մարսել, այլ պաշտպանվել։

Սա է պատճառը, որ նույն սնունդը
մեկ օր մարսում ես, իսկ մյուս օր՝ ոչ։

👉Գրիր «ՄԱՐՍՈՂՈՒԹՅՈՒՆ» —
կասենք՝ ինչպես վերականգնել մարսողությունը մեր դետոքս ծրագիրերի օգնությամբ։👇

07/05/2026

Սրտանց շնորհավորում ենք և մաղթում անսպառ էներգիա, մեծ ձեռքբերումներ, ներդաշնակություն և նոր հաղթանակներ 🎉

Թող Ձեր ստեղծած արժեքը շարունակի ոգեշնչել մարդկանց, իսկ յուրաքանչյուր նոր նպատակ վերածվի հաջողության

06/05/2026

Շատերը նույնիսկ չեն նկատում

Որ իրենց մշտական հոգնածությունը, լարվածությունը կամ անհանգիստ վիճակը կարող են կապված լինել հենց շնչառության հետ։

✔️ Սա այն գործոնն է, որին սովորում ենք չնկատել։

Մինչդեռ ճիշտ շնչառությունը
կարող է արագ փոխել ինքնազգացողությունը՝ առանց դեղերի ու բարդ մեթոդների։

👉Խնդիրը այն չէ, որ մարդիկ չեն փորձում, այլ որ չգիտեն՝ ինչպես ճիշտ անել։

04/05/2026

Դուք էլ եք նկատե՞լ , որ սթրեսի ժամանակ սկսում եք ավելի շատ ուտել։

Եվ սա կամքի ուժի մասին չէ։

Երբ դուք լարված եք՝ բարձրանում է կորտիզոլը,
օրգանիզմը պահանջում է «արագ էներգիա»,
և առաջանում է քաղցրի հանդեպ ձգում ու չափից շատ ուտելը։

❗️Բայց խնդիրը ավելի խորն է։
Դուք պարզապես չեք «ուտում» սթրեսը —
դուք փորձում եք այն լռեցնել։

Եվ քանի դեռ մարմինը լարված է,սա կրկնվելու է նորից ու նորից։

Կա այլ ճանապարհ —սովորեցնել մարմնին դուրս գալ սթրեսից շնչառության միջոցով։

👉Գրեք «ՍԹՐԵՍ» —կպատմենք մեր շնչառական կուրսերի մասին և կսովորեցնենք՝ ինչպես ճիշտ շնչել սթրեսային իրավիճակներում։

02/05/2026

AEROFLEX Wellness Center-ը փնտրում է վաճառքի մենեջեր

Եթե սիրում ես շփվել մարդկանց հետ, ունես վաճառքի հմտություններ և ուզում ես աշխատել առողջության ու բարեկեցության ոլորտում՝ միացիր մեր թիմին։

Պարտականություններ՝
- Ներկայացնել կենտրոնի ծառայությունները հաճախորդներին
- Կատարել ակտիվ վաճառքներ (օֆլայն/օնլայն)
- Աշխատել դիմումների և զանգերի հետ
- Կառուցել և պահպանել հաճախորդների հետ երկարաժամկետ կապ
- Աջակցել վաճառքի ռազմավարությունների իրականացմանը

Պահանջներ՝
- Վաճառքի ոլորտում փորձ (կդիտվի որպես առավելություն)
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Պատասխանատվություն և կազմակերպվածություն
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն (անգլերենը՝ առավելություն)
- Համակարգչային բազային գիտելիքներ

Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ + բոնուսային համակարգ
- Հարմարավետ աշխատանքային միջավայր
- Զարգացման և աճի հնարավորություն
- Աշխատանք առողջ ապրելակերպի ոլորտում

📩 Ուղարկիր CV-ն՝ [email protected]
կամ գրիր Direct

01/05/2026

Քոր, ցան, բորբոքումներ…
Եվ թվում է՝ սա պարզապես մաշկի խնդիր է։

Բայց իրականում մաշկը հաճախ արտացոլում է այն, ինչ կատարվում է ներսում։

✔️ Պատճառները կարող են տարբեր լինել՝
— ՄԱՇԿ-ի ծանրաբեռնվածություն
— վիտամինների և միկրոէլեմենտների դեֆիցիտ
— լիմֆատիկ հոսքի խանգարումներ
— և այո, երբեմն՝ մակաբուծային բեռ

❗️Օրգանիզմը չի հասցնում մաքրվել, և սկսում է դա «արտահայտել» մաշկի միջոցով։

👉 Կարևոր է ոչ թե պարզապես վերացնել ախտանիշը,
այլ հասկանալ պատճառը։

Գրեք «ՄԱԿԱԲՈՒՅԾՆԵՐ» — կասենք՝ որտեղից սկսել 👇

30/04/2026

AEROFLEX WELLNESS TOUR
Հուլիս • Հունաստան • Սալոնիկ

7 օր՝ մասնագիտական աճի համար:

Սա պարզապես ուղևորություն չէ, այլ գործնական փորձառություն, որտեղ դու՝
— կսովորես ինտեգրել շնչառությունը մերսման մեջ
— կաշխատես ավելի խորքային՝ առանց լարվածության
— կսովորես արագ հանգստացնել և վերահսկել հաճախորդի վիճակը՝ շնչառության միջոցով

💆‍♀️ Ծրագիր՝
• մարմնի և դեմքի մերսման նոր մեթոդներ
• նյարդային և լիմֆատիկ համակարգերի հետ աշխատանք
• շնչառություն, կեցվածք, արյան շրջանառություն
• պրակտիկա իրական հաճախորդների հետ

Արդյունք՝
✔ ավելի բարձր որակ և գին
✔ վստահ աշխատանք
✔ միջազգային սերտիֆիկատ

🌍 Համագործակցություն՝ WMF & IAMA

✨ Ֆորմատ՝
ուսուցում + հանգիստ + պրեմիում միջավայր

📍 Տեղերը սահմանափակ են

📩 Գրի՛ր “TOUR”՝ մանրամասների համար
📞 +374 55 44 28 88 (Viber/WhatsApp)

30/04/2026

Աերոֆլեքսում մեծ սիրով հյուրընկալեցինք «Ձեռքդ Տուր» ( )նախաձեռնության աղջիկներին 💛
Հանդիպումը լի էր ջերմությամբ, բաց զրույցներով ու փոխադարձ ճանաչմամբ։
Խոսեցինք կարևոր թեմաների շուրջ, կիսվեցինք փորձով և ստեղծեցինք մի միջավայր, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում էր ընդունված ու լսված։
Շնորհակալ ենք վստահության և այս գեղեցիկ հանդիպման համար ✨

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

https://t.me/aeroflex_arminegrigoryan

Address


20 Mashtots Str
Erevan
0012

Opening Hours

Monday 09:30 - 19:30
Tuesday 09:30 - 19:30
Wednesday 09:30 - 19:30
Thursday 09:30 - 19:30
Friday 09:30 - 19:30
Saturday 09:30 - 15:00