Armenian National Ice Hockey Team

Armenian National Ice Hockey Team

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Armenian National Ice Hockey Team, Sports League, Yerevan.

27/03/2026

❗ Տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի 2026 թվականի աշխարհի առաջնությունը չեղարկվել է։

IIHF-ի խորհուրդը որոշել է չեղարկել Քուվեյթում կայանալիք մրցաշարը՝ Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի պատճառով։ IIHF-ը փնտրել է այլընտրանքներ՝ մրցաշարը այլ ամսաթվերով և այլ երկրում անցկացնելու նպատակով։ Սակայն այլընտրանքներ չեն գտնվել, և մրցաշարը չեղարկվել է։

Սա նշանակում է, որ բոլոր թիմերը կպահպանեն իրենց տեղը դիվիզիոնում։ 2027 թվականի մրցաշարի ընդունող երկրի վերաբերյալ որոշումը կկայացվի IIHF-ի այս տարվա համաժողովում։

IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Քուվեյթում ապրիլի 12-ից 18-ը։ Հայաստանի ազգային հավաքականը թիմը պետք է մրցեր IIIB դիվիզիոն տեղափոխվելու համար Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի, Իրանի և Սինգապուրի հավաքակնների դեմ։

Photos from Armenian National Ice Hockey Team's post 23/02/2026

📸 Երեկվա խաղից հավաքել ենք ձեզ համար լավագույն տասը կադրերը

22/02/2026

🏒 Երևանում ընկերական հանդիպումն ավարտվեց մեր հաղթանակով — 10:4

Երևանում չեխական թիմի դեմ երկրորդ հանդիպմանը Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ՝ հանդիպման մեկնարկում արդեն հինգ տափօղակ նետելով։ Բայց այսօր փ արդյունքը կարևոր չէր, գլխավորը՝ հոկեյի մթնոլորտն էր։

🤍 Շնորհակալություն մրցակիցներին բաց և ազնիվ խաղի համար, իսկ երկրպագուներին՝ տրիբունաներում աջակցության համար

22/02/2026

Հայաստանի հավաքականը Երևանում երկրորդ հանդիպումը կանցկացնի Չեխիայի հետ

Գյումրիում կայանալիք խաղի հաջորդ օրը Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Չեխիայի ընտրանու հետ:

🗓 22 Փետրվար, 18:00

📍 Երևան, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Մուտքն ազատ է

Սպասում ենք բոլորին:

Photos from Armenian National Ice Hockey Team's post 21/02/2026

🏒❤️ Գյումրիում հոկեյի երեկոն ավարտվեց։ Բայց այսօր գլխավորը ոչ թե արդյունքն էր, այլ սիրո և բարեկամության մթնոլորտը, որը ստեղծեցին մեր երկրպագուները։

🇦🇲🤝🇨🇿

15/02/2026

🇦🇲🇨🇿 Հայաստանի հավաքականը կմրցի Չեխիայի հետ Գյումրիում

Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու դեմ բաց երկնքի տակ։

📍 Գյումրի, Բարեկամության այգի

🕖 Սկիզբ՝ 20:00

Չեխիացի մեր ընկերները պատրաստել են հագեցած մշակութային ծրագիր, որը կմեկնարկի խաղից մեկ ժամ առաջ։ Սպասում ենք ձեզ ժամը 19-ից։

🎟 Մուտքն ազատ է

🎉 Միջոցառումը տեղի կունենա Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։

Հայ-չեխական հոկեյի երեկոն անցկացվել է Գյումրիում նաև մեկ տարի առաջ։ Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանի խոսքերով, միջոցառումը արդեն կարելի է համարել լավ ավանդույթ։

«Այս հանդիպումը հոկեյի և ընկերության իսկական տոն է, որն արդեն ունի իր պատմությունը։ Վստահ եմ, այս անգամ էլ սպասվում է յուրահատուկ երեկո և վառ էմոցիաներ», — ասաց նա։

🏒 Սպասում ենք բոլոր երկրպագուներին Բարեկամության այգում։

28/12/2025

Սպորտի նախարարությունում մարզական լրագրողների վարկածով 2025 թվականի Հայաստանի լավագույն թիմը ճանաչվել է

«Տարվա լավագույն թիմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը։ Մրցույթի հաղթողների ամբողջական ցանկը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում։

🇦🇲 Մեր հոկեյի ազգային հավաքականի ընդգրկումը թեկնածուների շարքում արդեն իսկ կարևոր ազդակ է ամբողջ հայկական հոկեյի համար և կատարված աշխատանքի ճանաչում։

⚽️ Շնորհավորում ենք ֆուտզալիստներին արժանի հաղթանակի կապակցությամբ և մաղթում հաջողություն Եվրո-2026 մրցաշարում։ Եվրոպայի առաջնությունում թիմն իր առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 21-ին Ուկրաինայի դեմ, ապա կհանդիպի Չեխիայի և Լիտվայի հավաքականների հետ։

Photos from Armenian National Ice Hockey Team's post 03/10/2025

Հայաստանը դարձավ IIHF-ի լիիրավ անդամ և տեղեկացավ, թե ուր է մեկնելու 2026թ. Աշխարհի առաջնությանը

Հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Նիցայում կայացած Միջազգային տափօղակով հոկեյի ֆեդերացիայի (IIHF) կոնգրեսում ընդունվեց համապատասխան որոշումը։ Դա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն վերադարձավ IIHF, նշեց Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը։

Որոշումը ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ։

❓Ինչ է դա նշանակում.

▪️քվեարկության իրավունք IIHF կոնգրեսում,
▪️մասնակցություն տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնություններին և օլիմպիական որակավորումներին,
▪️մուտք IIHF-ի ծրագրերին (ֆինանսական, կրթական, տեխնիկական),

Միևնույն ժամանակ, Հայաստանը պարտավորվում է պահպանել IIHF-ի կանոնակարգերը և զարգացնել ազգային լիգան։

🇰🇼 Բացի այդ, Նիցայի կոնգրեսում հայտնի դարձավ 2026թ. աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարի հյուրընկալող երկիրը։ Առաջնությունը կանցկացվի Քուվեյթում։ Նախորդ անգամ այս երկիրը հյուրընկալել էր աշխարհի առաջնությունը 2024 թվականին։

⬇️ ENG
Armenia became a full member of the IIHF and learned its destination for the 2026 World Championship

On October 3, at the congress of the International Ice Hockey Federation (IIHF) in Nice, France, the corresponding decision was adopted. This means that Armenia has fully rejoined the IIHF, noted Aram Sargsyan, Secretary General of the Armenian Ice Hockey Federation.

The decision was passed by an overwhelming majority of votes.

❓What this means:

▪️ voting rights at the IIHF Congress;
▪️ participation in men’s and women’s World Championships and Olympic qualifiers;
▪️ access to IIHF programs (financial, educational, technical);

At the same time, Armenia undertakes to comply with IIHF regulations and to develop its national league.

🇰🇼 In addition, at the congress in Nice, it was announced that Kuwait will host the 2026 World Championship in Division IV. The country had already hosted the tournament in 2024.

03/08/2025

🎉 Շնորհավորում ենք Արամ Սարգսյանին։

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը՝ մի մարդ, ով ամբողջ հոգով նվիրված է մեր երկրում աշխարհի լավագույն խաղի զարգացման գործին։

Սրտանց շնորհավորում ենք Արամին տոնի առթիվ և մաղթում ոգեշնչում՝ բոլոր գաղափարները կյանքի կոչելու համար հանուն հայաստանի հոկեյի, ինչպես նաև շատ ու շատ հաջողություններ, առողջություն և պայծառ հաղթանակներ՝ թե՛ աշխատանքում, թե՛ կյանքում։

RU⬇️

🎉 Поздравляем Арама Саргсяна!

Сегодня день рождения отмечает Генеральный секретарь Федерации хоккея Армении — человек, который отдает всего себя делу развития лучшей игры в мире в нашей стране.

От всей души поздравляем Арама с праздником и желаем вдохновения для реализации всех идей во благо армянского хоккея, а также успехов, здоровья и ярких побед в работе и в жизни!

14/07/2025

🎉 Վահրամ Սարգսյանը դարձավ 54 տարեկան։

Այսօր իր տարեդարձն է նշում Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը՝ մարդ, ում շնորհիվ մեր երկիրը վստահորեն վերադարձավ աշխարհի հոկեյի քարտեզ։ Նրա ղեկավարությամբ վերակենդանացավ ազգային առաջնությունը, սկսեց գործել մանկական հոկեյի դպրոցը, իսկ հավաքականը կրկին հանդես եկավ աշխարհի առաջնությունում։

Հայաստանի Հոկեյի Լիգայի նախագահ և Հոկեյի ֆեդերացիայի սպորտային տնօրեն Պյոտր Լեբեդևը նշում է, որ այս ամենը անհնար կլիներ առանց պարոն Սարգսյանի անձնական ներդրման և կազմակերպչական աշխատանքի։

Ինքը՝ Սարգսյանը, բազմիցս ընդգծել է, որ հոկեյի զարգացման համար դեռ շատ աշխատանք կա։ Մենք սրտանց մաղթում ենք նրան ամուր առողջություն, երջանկություն, ոգեշնչում և ուժ՝ Հայաստանում հոկեյը նոր բարձունքների հասցնելու համար։

Շնորհավոր ծնունդդ, պարոն Սարգսյան։ 🏒🇦🇲

30/06/2025

On June 30, a working meeting was held at the office of the Russian Ice Hockey Federation between Alexander Kiknadze, Deputy General Director of the Russian Ice Hockey Federation and Managing Director of the VHL, and Petr Lebedev, Sports Director of the Ice Hockey Federation of Armenia and President of the Armenian Hockey League.

The parties discussed prospects for cooperation development between the hockey federations of the two countries. Special attention was paid to the development of youth and professional hockey. Both sides expressed interest in exchanging experience in training athletes, coaches, and referees.

Following the meeting, agreements were reached to sign a memorandum of cooperation involving the leaders of both federations, which will be an important step toward deepening the partnership and joint development of hockey.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Yerevan