Ayas dancing school

Ayas dancing school

Share

Մեր դպրոցում Ձեր երեխան կստանա բարձակարգ պարային կրթություն:Փորձառու մասնագտներ: Չկրկնվող համերգներ:

10/08/2026

✨ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ «ԱՅԱՍ» ՊԱՐԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ ✨

Սիրով հայտարարում ենք նոր ուսումնական տարվա ընդունելություն։ 🤍

Ընդունելությանը կարող են մասնակցել 4–15 տարեկան երեխաները։

📍 Մեր հասցեները՝
• Ալիխանյան Եղբայրներ 7
• Թոթովենցի 3

📞 Մանրամասների և գրանցման համար՝
095 030051

AYAS Dancing School
Պարը սկսվում է սիրուց, իսկ վարպետությունը՝ ճիշտ կրթությունից։ 🩰

Photos from Ayas dancing school's post 22/07/2026

Ալիսան Հրաշքների աշխարհում»

«Ալիսան Հրաշքների աշխարհում» բալետը ստեղծվել է Լուիս Քերոլի համանուն հեքիաթի հիման վրա։

Բալետը՝ 1 գործողությամբ

Ստեղծագործական կազմ

Լիբրետոյի հեղինակ՝ Ասյա Թադևոսյան
Երաժշտության ռեժիսոր՝ Ասյա Թադևոսյան
Բալետմեյստր՝ Ասյա Թադևոսյան
Բեմադրող, փորձավար՝ Հայկ Ավագյան
Հագուստների ձևավորող՝ Կարինե Սարգսյան

Դերակատարներ

Ալիսա — Մարիա Սարգսյան
Ալիսայի երկրորդ դերակատար — Մանե Քոթանյան
Միջնեկ Ալիսա — Վիկտորիա Սահակյան
Փոքր Ալիսա — Մեգի Մխիթարյան

Սպիտակ Ճագար — Նատալի Շոլիևա, Սվետլաննա Մխիթարյան
Խենթ Գլխակագործ — Մանե Քոթանյան
Մարտյան Նապաստակ — Աննա Արմենակյան
Թռչուն Դոդո — Արինա Խաչատրյան
Քնկոտ Մուկ — Շուշան Յայլայան
Չեշիրյան Կատու — Մանանա Սարգսյան
Թրթուր — Շուշի Հովսեփյան
Սրտերի Թագուհի — Մանե Կարապետյան
Սրտերի Թագավոր — Գոհար Բաբախանյան
Երկվորյակներ Թվիդլդի և Թվիդլդամ — Մարի Սաֆարյան, Լանա Հակոբյան
Խաղաքարտ Զինվորներ — Գայանե Վարդանյան, Լիլիթ Պետրոսյան, Սեդա Անանյան
Ալիսայի քույր — Աննա Դոխոյան

Photos from Ayas dancing school's post 21/07/2026

Երեկ կայացավ «Ալիսան հրաշքների աշխարհում» բալետի առաջնախաղը։ ✨🩰

Մի ներկայացում, որի յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր տեսարան և յուրաքանչյուր զգացում ստեղծվել է սիրով, նվիրումով և անսահման աշխատանքով։

Սա առանձնահատուկ օր էր մեզ համար, քանի որ սա Այասի առաջին ամբողջական հեղինակային բալետային բեմադրությունն է, որն իրականություն դարձավ մեր թիմի սեփական ուժերով՝ առանց արտաքին աջակցության։ Յուրաքանչյուր մանրուք ստեղծվել է մեր մեծ ընտանիքի միասնական աշխատանքի, հավատքի և արվեստի հանդեպ սիրո շնորհիվ։

Շնորհակալ ենք մեր հրաշալի սաներին, ծնողներին, ստեղծագործական թիմին և հանդիսատեսին, ովքեր կիսեցին այս կարևոր երեկոն մեզ հետ։ Ձեր ջերմ ընդունելությունն ու երկարատև ծափահարությունները դարձան մեր ամենամեծ գնահատականը։

Սա միայն սկիզբն է։ Մենք շարունակելու ենք ստեղծել, երազել և բեմ բերել նոր պատմություններ, որոնք կմնան հիշողությունների մեջ։

❤️ Շնորհակալ ենք, որ մեր ճանապարհի մի մասն եք։

Photos from Ayas dancing school's post 18/07/2026

✨ «Երբեմն ամենամեծ արկածները սկսվում են ամենափոքր քայլերից… կամ մեկ կում թուրմից:» 🧪 Ալիսայի փոխակերպման ու փոքրանալու այդ կախարդական ակնթարթը մեր բեմում կենդանանում է իսկական բալետային նրբությամբ: 🥰🩰
Բաց մի՛ թողեք այս մոգական տեսարանը սեփական աչքերով տեսնելու հնարավորությունը: 🗺️🎭

📅 Հանդիպման օրը՝ Հուլիսի 20

⏰ Ժամը՝ 19:00

📍 Վայրը՝ Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

🎟️ Շտապե՛ք ձեռք բերել տոմսերը:

17/07/2026

Մանց 3 օր… ✨

Photos from Ayas dancing school's post 17/07/2026

«Մենք բոլորս էլ մի փոքր խենթ ենք այստեղ»․․․ ☕🎩
Մեր հեքիաթի ամենաաղմկոտ ու ամենախենթ դրվագը՝ Խենթ թեյախմությունը։ Գլխարկագործն ու Մարտյան Նապաստակն արդեն տեղում են՝ պատրաստ անպատասխան հանելուկների և անվերջանալի թեյի։ 🫖✨
Ձեր կարծիքով՝ ի՞նչ հանելուկ կտար ձեզ Գլխարկագործը, եթե հայտնվեիք նրա թեյի սեղանի շուրջ։ Գրե՛ք մեկնաբանություններում։ 👇

Photos from Ayas dancing school's post 14/07/2026

✨ «Ալիսան հրաշքների աշխարհում» պատմության հաջորդ խորհրդավոր կերպարներն արդեն պատրաստ են ձեզ հետ հանդիպմանը: 🗺️🎭
Ալիսայի քույրը՝ իր վիկտորիանական շքեղ զգեստով ու լրջությամբ, ով փորձում է Ալիսային կյանքի կանոններ սովորեցնել: 📚👗
Չեշիրյան Կատուն՝ իր առեղծվածային, լայն ժպիտով ու փիլիսոփայական հայացքով, ով միշտ հայտնվում է ամենաանսպասելի պահին: 🐱💜
Քնկոտ Մուկը ՝ մեր ամենասիրուն ու քնկոտ կերպարը, ով իր տեղն է գտել հենց թեյնիկի մեջ: ☕🐭
Մեր տաղանդավոր պարողները հիանալի կերպով փոխանցել են յուրաքանչյուր հերոսի բնավորությունն ու էմոցիաները: 😍
📅 Հանդիպման օրը՝ Հուլիսի 20 ⏰ Ժամը՝ 19:00 📍 Վայրը՝ Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
💬 Իսկ այս երեքից ո՞ւմ կերպարանափոխությունն է ձեզ ամենից շատ դուր գալիս: 👇

Photos from Ayas dancing school's post 13/07/2026

✨ «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի մեր ամենասիրելի ու վառ կերպարներն արդեն պատրաստ են ձեզ զարմացնելու: 🐇🎩
Սպիտակ Ճագարը, ով ինչպես միշտ շտապում է ու վախենում ուշանալ: ⏰🐰
Տվիդլդի և Տվիդլդամ չարաճճի եղբայրները, ովքեր պատրաստ են անվերջ պարել ու կատակել: 🔴🔴
Թղթախաղ-զինվորները, որոնք ջանասիրաբար ներկում են սպիտակ վարդերը, որպեսզի Սրտերի Թագուհին չբարկանա: 🌹🎨
Մեր պարողները ոչ միայն պարում են, այլև իսկական դերասանների պես կենդանացնում են այս հեքիաթը բեմում: 😍
📅 Հանդիպման օրը՝ Հուլիսի 20 ⏰ Ժամը՝ 19:00 📍 Վայրը՝ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
💬 Իսկ ո՞վ է ձեր ամենասիրելի կերպարը: 👇

11/07/2026

🩰 Փորձերից դեպի մեծ բեմ…
Ահա ևս մի փոքրիկ հայացք մեր անցուդարձին ու նախապատրաստական աշխատանքներին: Այս ամիսների քրտնաջան աշխատանքի, ժպիտների ու էներգիայի արդյունքը պատրաստ ենք ցույց տալ ձեզ:
Միացե՛ք մեզ հուլիսի 20-ին, ժամը 19:00-ին, Շ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որպեսզի միասին հայտնվենք «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթային ներկայացման մեջ: 🐇🎩
Ձեր ներկայությունն ու ծափահարությունները մեծագույն մոտիվացիան են մեր փոքրիկ ու մեծ պարողների համար: 🌟

10/07/2026

🐇✨ Միայն մեկ քայլ… և դուք կհայտնվեք հրաշքների աշխարհում։

Այս ամառ ամենասիրված հեքիաթներից մեկը կենդանանում է բեմում՝ վերածվելով գունեղ, կախարդական և հուզիչ բալետային ներկայացման։

«Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը ձեզ կտանի մի ճանապարհորդության, որտեղ անհնարինը դառնում է իրականություն, իսկ յուրաքանչյուր տեսարան բացում է նոր հրաշք։

🌹 Շքեղ բեմանկարներ
🎭 Սիրված հեքիաթային կերպարներ
🩰 Գեղեցիկ բալետային կատարումներ
✨ Կախարդական երաժշտություն և անմոռանալի մթնոլորտ

Սա պարզապես ներկայացում չէ։ Սա մի երեկո է, որտեղ երեխաները կհավատան հրաշքներին, իսկ մեծահասակները նորից կվերագտնեն իրենց մանկության կախարդանքը։

📅 Հուլիսի 20, 2026
🕖 19:00
📍 Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

🎟️ Եթե ցանկանում եք ապրել այս հեքիաթը մեզ հետ, մի՛ հետաձգեք․ ապահովեք ձեր տեղերը նախապես և դարձեք այս կախարդական երեկոյի մասնակիցը։

Սպասում ենք ձեզ «Ալիսան հրաշքների աշխարհում» բալետային ներկայացմանը։ 💙

Տոմսերի համար զաբգահարել՝ 095 03 00 51:

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Alikhanyan Brothers' 7
Yerevan
0038

Opening Hours

Monday 14:00 - 20:00
Tuesday 14:00 - 20:00
Wednesday 14:00 - 20:00
Thursday 14:00 - 20:00
Friday 14:00 - 20:00
Saturday 14:00 - 20:00