07/08/2026
🎾 Հարգելի՛ այցելուներ,
Տեղեկացնում ենք, որ բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 10-ից 16-ը թենիսի կորտերը չեն գործի։
💚 Կսպասենք Ձեզ օգոստոսի 17-ից՝ ավելի հարմարավետ և նորացված կորտերում՝ հաճելի ու ակտիվ մարզական ժամանցի համար։
31/07/2026
📢 2021 և 2022 թվականներին ծնված երեխաների ընդունելություն
Ավան ակադեմիան հայտարարում է 2021 և 2022 թվականներին ծնված երեխաների ընդունելություն։
📝 Ցանկացողները, 2026 թվականի օգոստոսի 1-ից սկսած, կարող են ներկայացնել համապատասխան դիմումներն առցանց տարբերակով՝ անցնելով ստորև նշված հղմամբ՝
🔗 https://forms.gle/1UZvCcdmXP4c6sn86
📩 Հարցերի դեպքում ակադեմիայի հետ հնարավոր է կապ հաստատել՝ [email protected] էլեկտրոնային հասցեի կամ +374 33 24 99 99 հեռախոսահամարի միջոցով։
30/07/2026
🔷Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր լողի մարզիչների թիմին է միացել Արմեն Եպիսկոպոսյանը։
🏊🏻Նա փորձառու և պատասխանատու մասնագետ է, ով իր գիտելիքներով և անհատական մոտեցմամբ կօգնի մարզվողներին կատարելագործել իրենց լողի հմտությունները։
🔹Արմեն Եպիսկոպոսյանը մարզումներ կանցկացնի շաբաթ և կիրակի օրերին։
29/07/2026
Եթե արդեն 100-րդ անգամ ասում ես՝ «երկուշաբթիից եմ սկսելու», ապա հիշեցնենք՝ այսօր էլ վատ օր չէ։ 😏
✅ Պրոֆեսիոնալ մարզիչներ
✅ Ժամանակակից սարքավորումներ
✅ Հասանելի փաթեթներ
✅ Ընկերական ու մոտիվացնող միջավայր
Դե ինչ, արդարացումներն ավարտվեցի՞ն։ Սպասում ենք քեզ մեզ մարզասրահում: 😎💪
📍 Աճառյան 35/31
📞 +374 60 371888
17/07/2026
🎾 Մարզվի՛ր պրոֆեսիոնալ մարզչի հետ կամ ամրագրի՛ր կորտը և վայելիր խաղը քեզ հարմար ժամին։
🏷️ Կորտի վարձակալություն՝ 5000 դրամ / ժամ
🏷️ Մարզումներ մարզչի հետ՝ 12 մարզում / ամիս — 25․000 դրամ
📞 Ամրագրումների և մանրամասների համար՝ +374 60 371888
16/07/2026
☀️Ամռան արդեն կեսն է անցել… Իսկ դու հասցրե՞լ ես վայելել այն։ Եթե դեռ ոչ, ապա ընդունի՛ր սա որպես նշան։ 😉
💦Մեր բացօթյա լողավազանը կատարյալ վայր է ընտանեկան հանգստի, ընկերների հետ անմոռանալի օրվա կամ պարզապես քաղաքային շոգից փախչելու համար։
Մի՛ թող, որ ամառն ավարտվի առանց հիշարժան օրերի:
📍 Աճառյան 35/31
📱 +374 60 371888
09/07/2026
💦 Ջուր, երաժշտություն և բարձր տրամադրություն․ տարվա ամենասպասված ամառային տոնը նշում ենք միասին։
🌴☀️ Վարդավառին՝ հուլիսի 12-ին, սպասում ենք ձեզ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն / Ֆուտբոլի ակադեմիայի բացօթյա լողավազանում, որտեղ օրը կլցվի DJ-ի հիթերով🎶, ամառային էներգիայով և Վարդավառին բնորոշ ջրային ուրախությամբ։
❗Հարգելի՛ հյուրեր, միջոցառման հարմարավետ մթնոլորտն ապահովելու նպատակով մուտքը նախատեսված է միայն՝
👩 կանանց և աղջիկների,
❤️ զույգերի,
🧑🧑🧒🧒ընտանիքների համար։
🎟️ Մուտքավճար՝ 6000 դրամ
📍 Աճառյան 35/31
📱 +374 60 371888