17/08/2026
Խորացված հանդիպում արդեն ձեռնադրված աշակերտների համար
Եթե արդեն անցել եք Ռեյկիի ձեռնադրությունը և ցանկանում եք խորացնել ձեր փորձը, այս հանդիպումը ստեղծված է հենց ձեզ համար։
Այս հատուկ վարպետաց դասի ընթացքում կաշխատենք Ռեյկիի էներգիայի և հրեշտակային բարձր հաճախականությունների հետ՝ զարգացնելով ավելի խոր զգացողություն, ներքին վստահություն և էներգետիկ պաշտպանվածություն։
🌿 Ծրագրում՝
✨ Հրեշտակապետերի էներգիաների հետ աշխատանք (Միքայել, Ռաֆայել, Գաբրիել, Ուրիել)
✨ Հեղինակային տեխնիկաներ՝ Ռեյկիի սիմվոլների խորացված կիրառմամբ
✨ «Լույսի Սյուն» պրակտիկա
✨ Խորը մեդիտացիա՝ Պահապան Հրեշտակի հետ կապի ամրապնդման համար
✨ Գործնական աշխատանք և փորձի փոխանակում
🎯 Այս հանդիպումից հետո դուք կունենաք
• ավելի խոր էներգետիկ զգացողություն,
• նոր գործնական տեխնիկաներ,
• ավելի ուժեղ ներքին պաշտպանվածության զգացում,
• և վստահություն՝ ձեր Ռեյկիի պրակտիկայում։
📅 22.08.2026
🕒 12:00-15:00
📍 Ձևաչափը՝ Օֆլայն կամ օնլայն (կմասնակցեք ձեզ հարմար տարբերակով)
⏳ Տևողությունը՝ 2.5–3 ժամ
🎟 Մասնակցությունը նախատեսված է միայն արդեն Ռեյկիի ձեռնադրված աշակերտների համար։
Տեղերը սահմանափակ են։
📩 Գրանցվելու համար գրեք անձնական նամակով կամ զանգահարեք 📞055431007
12/08/2026
🤲ՌԵՅԿԻԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄՈԴԵԼ Է ՊԵՏՔ
Այս շաբաթ օրը մեր Ռեյկիի ուսուցման ընթացքում փնտրում ենք ՔԵԶ, եթե պատրաստ ես դառնալ մեր պրակտիկայի մոդելը։
Դու հնարավորություն կունենաս ստանալ Ռեյկիի ամբողջական սեանս՝ հանգիստ և ապահով միջավայրում, մինչ մեր մասնակիցները՝ ուսուցչի ուղեկցությամբ, կկիրառեն սովորած տեխնիկաները։
✨ Մասնակցությունն՝ անվճար
✨ Անհրաժեշտ է պարզապես բաց լինել փորձառության նկատմամբ։
Եթե ցանկանում ես լինել մեր մոդելը դիր + մեկնաբանության բաժնում
#ռեյկի #ռեյկիթերապիա #ռեյկիուսուցում
07/08/2026
Երբ զգում ես, որ կյանքում փոփոխությունների ժամանակն է, ամենակարևոր ճանապարհը սկսվում է ներսից։
Այս հանդիպման ընթացքում կաշխատենք քեզ հետ՝ բացահայտելու և փոխակերպելու ներսում կուտակված վախերը, լարվածությունն ու սահմանափակող ծրագրերը։ Կաշխատենք նաև Թվային Սուրբ Ծածկագրերով և Մանտրաներով, որոնք կօգնեն խորացնել գիտակցությունն ու ներքին փոփոխությունը։
✨ Այս սեմինարն առանձնահատուկ է նաև մեկ կարևոր պատճառով։
Այն կվարեն Սուվարը և Արմենը, իսկ ընդամենը երկու շաբաթ անց Արմենը մեկնում է Արգենտինա։ Սա կլինի նրա վերջին բաց սեմինար-դասընթացը Հայաստանում այս տարվա ընթացքում, և նման ձևաչափով հաջորդ հանդիպումը կլինի միայն նրա վերադարձից հետո։
Եթե վաղուց մտածում էիր մասնակցելու մասին, սա հենց այն հնարավորությունն է, որը չարժե բաց թողնել։
📅 09.08.2026
🕙 10:00–12:00
💰 7000 դրամ
📍 Վաղարշյան 12
💻 Նաև առցանց մասնակցություն
🙏 Սիրով սպասում ենք քեզ։
05/08/2026
Պատանջալին ասանաները սահմանում է որպես կայուն և հարմարավետ դիրքեր, որոնցում հնարավոր է երկար ժամանակ մնալ։ Այստեղ «կայունությունը» վերաբերում է ոչ միայն մարմնի, այլև մտքի անշարժությանը։ Իսկ «հարմարավետությունը» նշանակում է, որ ասանաները պետք է կատարվեն առանց ավելորդ ջանքի և լարվածության։
Որպեսզի միտքը պահպանի իր կայունությունը, Պատանջալին խորհուրդ է տալիս խորհել անսահմանության մասին։